00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը նշանակել է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ամսաթիվը դեկտեմբերի 6–ին

© Photo : ARKA news agencyРезиденция президента Армении
Резиденция президента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն այս տարվա հոկտեմբերի 5–ին կողմ են քվեարկել սահմանադրական բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին: Ինչպես նշվում է հայկական պետության ղեկավարի կայքում, համապատասխան հրամանագիրը Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 8–ին։

Հայաստանի նախագահի հրամանագիրը սահմանադրական բարեփոխումների ամսաթվի մասին ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն այս տարվա հոկտեմբերի 5–ին կողմ են քվեարկել սահմանադրական բարեփոխումներին, որոնք փաստացի նախատեսում են անցում կառավարման խորհրդարանական ձևին։

Նախագծի համաձայն, Հայաստանի նախագահն ընտրվում է  յոթ տարի ժամկետով (ներկա 5–ի փոխարեն) ոչ թե համազգային քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի կողմից: Նույն մարդը կարող է նախագահ ընտրվել ընդամենը մեկ անգամ։

Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների երեք քառորդ քվեներով, իսկ դա չհաջողվի անել, ապա նշաձողն իջնում է մինչև երեք հինգերորդը։ Եթե այդ դեպքում էլ ընտրություններն արդյունք չունենան, ապա նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

Սահմանադրական բարեփոխումների նախագծի համաձայն, գործադիր իշխանության գերագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականություն իր ծրագրի հիման վրա։ Կառավարության վրա դրվում է նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարությունը։

Նոր նախագծով`  հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին: Միաժամանակ, եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հրապարակած փաստաթղթի համաձայն, Զինված ուժերը ենթարկվում են կառավարությանը, իսկ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է։ Բացի այդ, նախագիծը սահմանում է, որ հինգ տարով համամասնական համակարգով Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) կազմված է առնվազն 101 պատգամավորից։ Օրենսդրական մարմինը ծրագրում է տեղեր հատկացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։

Ընդ որում, ընտրությունների արդյունքներով, խորհրդարանում կայուն մեծամասնության բացակայության դեպքում առաջարկվում է անցկացնել քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն թվով քվեներ ստացած երկու կուսակցություններ։ Երկրորդ փուլի հաղթողը կստանա լրացուցիչ մանդատներ։ Նոր նախագծով փոխվում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգը։

Մասնավորապես, ԿԸՀ անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով։ Նույն մարդը չի կարող լինել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կամ նախագահ երկուսից ավելի անգամ։

Լրահոս
0