00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի հոգևոր կենտրոնը` Էջմիածին քաղաքը, տոնում է 2700–ամյակը

© Sputnik / Asatur YesayantsЭчмиадзин празднует свой 2700-летний юбилей
Эчмиадзин празднует свой 2700-летний юбилей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էջմիածինը հայ ժողովրդի առավել նշանակալի մշակութային և կրոնական կենտրոններից է

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Էջմիածին քաղաքը, որը ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ հայության հոգևոր կենտրոնն է, նշում է իր 2700–ամյա հոբելյանը։ Հենց այդ քաղաքում, որը գտնվում է Երևանից ոչ հեռու, գտնվում է Ամենայն հայոց կաթողիկոսի` Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի նստավայրը, Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, Գևորգյան ճեմարանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան պաշտոնյաների և օտարերկրացի հյուրերի մասնակցությամբ անցկացված տոնակատարությունը բավականին ծավալուն էր` սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի բացումը, մարզադահլիճի հիմնարկեքը, արվեստի դպրոցի այցելությունը։

Սուրբ Էջմիածինն այն վայրն է, որտեղ իջել է Միածինը

Էջմիածինը (մյուս անվանումը` Վաղարշապատ, օգտագործվում են երկու անվանումները) գտնվում է Արմավիրի մարզում, դա առավել նշանակալի մշակութային և կրոնական կենտրոններից է։ II-IV դարերում Մեծ Հայաստանի մայրաքաղաքն էր։

Կենտրոնում գտնվում է Մայր տաճարը, որը կառուցվել է 303 թվականին այն վայրում, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորչին երևացել է Քրիստոսը։ Այդ իրադարձության հիշատակին տաճարը կոչվել է Էջմիածին, ինչը նշանակում է «իջել է Միածինը»։

Քաղաքի օրը նշվում է հոկտեմբերի 8–ին ի հիշատակ նրա, որ հենց այդ օրը 405 թվականին հայկական այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն այբուբենը բերել է Հայրենիք։

Վազգեն Սարգսյանն ընդմիշտ կմնա ժողովրդական հիշողության մեջ

Տոնական իրադարձությունները մեկնարկեցին Հայկական բանակի կայացման գործում անգնահատելի ավանդ ունեցած սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի բացումից։ Միջոցառմանը ներկա նախագահ Սարգսյանը ծաղկեփունջ է դրել արձանին։

«Վազգեն Սարգսյանի արձանը դրվել էջմիածնի ամենաերկար, նրա անունը կրող փողոցում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ։ Եվ դա պատահական չէ»,– լրագրողներին ասել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։

Ըստ նրա, Քաղաքի օրվա անցկացման համար նախատեսված բյուջեի մի մասն ուղղվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի օժանդակությանը։ Նա զերծ է մնացել գումարը հնչեցնելուց, ավելացնելով, որ այդ ակցիան անցկացվում է կանոնավոր կերպով։

«Էջմիածինն այս տարի նվեր է ստացել նորոգված մանկապարտեզ, բարեկարգ կամուրջներ, արվեստի նորոգված դպրոց, ինչպես նաև կատարվել է մարզահամալիրի հիմնարկեքը»,– ասաց Գրիգորյանը։

Սպարապետի եղբայրը` Արամ Սարգսյանը, նշեց, որ հպարտանում է, որ իր եղբոր արձանը կանգնեցվել է Էջմիածնում։

«Վազգեն Սարգսյանը դեռ երկար կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ Հայաստանի պետականության կայացման մեջ իր ունեցած ավանդի շնորհիվ»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, սպարապետն այնպիսի մարդ էր, ով նույնիսկ մահից հետո ընդմիշտ կմնա իրեն մտերիմ մարդկանց սրտերում, իսկ ժամանակի հետ իր անձի մեծությունը և գործունեությունն ավելի մեծ գնահատականի կարժանանան։

2016 թվականին Էջմիածնում կբացվի միջազգային մակարդակի մարզահամալիր

«Էջմիածնի մարզահամալիրը կկառուցվի բոլոր միջազգային օլիմպիական չափանիշներով։ Այն զինված կլինի փակ լողավազանով, մարզադպրոցով, որտեղ կարելի է զբաղվել ֆուտբոլով, բասկետբոլով, ըմբշամարտով։ Հետագայում ծրագրվում է նաև ծրագրվում է կառուցել նաև ֆուտբոլային մարզադաշտ»,– ասաց մարզահամալիրի նախագծի հեղինակ Արմեն Մելքոնյանը։

Ըստ նրա, ենթադրվում է, որ բոլոր կառուցողական աշխատանքները կավարտվեն 2016 թվականին։ Մարզահամալիրի կառուցմանը հատկացվել է 228 միլիոն դրամ (շուրջ 480 հազար դոլար)։

Գեղեցկությունը կփրկի աշխարհը

Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների կարևոր կետը դարձել է ամբողջովին նորացված արվեստի դպրոց այցելությունը։ Չնայած տոնական օրվան` բազմաթիվ աշակերտներն ուսուցիչների շնորհիվ յուրացրել են գեղեցիկի նրբերանգները։

«Մեր վերանորոգված և նորացված դպրոցում սովորում են 215 աշակերտներ։ 2006թ.–ին նրանք ընդամենը 20–ն էին։ Այժմ դպրոցում սովորում են կերպարվեստ, դեկորատիվ կիրառական արվեստ, քանդակագործություն, ուսումնասիրում են արվեստի պատմությունը»,– ասաց Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Զորիկ Բաբայանը։

Բոլոր դրոշները կհյուընկալվեն


Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիսավոր նիստին մասնակցեցին բազմաթիվ հյուրեր Հայաստանից և այլ երկրներից։

«Արդեն հինգ տարի Էջմիածինը և Սերգիև–Պոսադը քույր քաղաքներ են։ Էջմիածնին մաղթում են խաղաղություն, բարություն և բարգավաճում։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կնպաստի հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»,– հանդիսավոր նիստի ընթացքում ասաց Սերգիև–Պոսադ քաղաքի քաղաքապետ Յուրի Կարյակինը։

Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, իր հերթին, նշեց, որ հպարտանում է Էջմիածնի հետ լավ հարաբերություններով։ «Դժվար է գերագնահատել Էջմիածնի` որպես հոգևոր կենտրոնի նշանակությունը ողջ աշխարհի հայության համար։ Նա չի բաժանում Հայաստանը և սփյուռքը»,– ասաց փոխքաղաքապետը։

Նիստի շրջանակում քաղաքացիների խմբին շնորհվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացիների կոչում


Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է նաև քաղաքացիների հետ, որոնք խոստովանել են, որ Քաղաքի օրը նրանց համար հատուկ տոն է, որը նրանք միշտ նշում են հաճույքով և պատրաստվում են ներկա գտնվել ավանդական տոնական շքերթին։

Լրահոս
0