00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վոլեչայնսկի. փոքրիկ Հայաստանի մարզիկների մեծ հաջողությունները

© ОlympicОлимпиада, Олимпийские игры
Олимпиада, Олимпийские игры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դևիդ Վոլեչայնսկին նշել է, որ հայ մարզիկները լավ արդյունքներ են ցուցադրում հիմնականում Ամառային օլիմպիական խաղերում, որոնք ավելի բարդ են ձմեռային խաղերից

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի– Spuntik. Հայ մարզիկները հաճախ մեծ հաջողությունների են հասել Օլիմպիական խաղերում, և դա հատկապես կարևոր է` հաշվի առնելով Հայաստանի փոքր չափերը, Sputnik Արմենիա պորտալին տված հարցազրույցում նշեց Օլիմպիական պատմաբանների միջազգային միության նախագահ Դևիդ Վոլեչայնսկին։

Հայտնի ամերիկացի փորձագետ Վոլեչայնսկին առաջին անգամ այցելել է Հայաստան Երևանում հոկտեմբերի 6–9–ն անցկացվող «Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» միջազգային XIX գիտաժողովին մասնակցելու նպատակով։

Փորձագետը նշեց, որ հայ մարզիկները լավ արդյունքներ են գրանցում առավելապես Ամառային օլիմպիական խաղերում, որոնք, նրա կարծիքով, շատ ավելի բարդ են ձմեռային խաղերից։

«Գիտենք, որ աշխարհում գոյություն ունի մեծ հայկական սփյուռք, և հայ մարզիկները հանդես են գալիս ուրիշ երկրների դրոշների ներքո և հասնում մեծ հաջողությունների` անկախ այն բանից, թե ինչ երկիր են ներկայացնում` մեծ, թե փոքր», – ասաց նա։

Խոսելով հայկական սպորտի ապագայի մասին` Վոլեչայնսկին նշեց, որ սպորտի զարգացումն անմիջականորեն կախված է ֆինանսական ներդրումներից, ընդ որում` արդեն մարզադպրոցների մակարդակում։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ չգիտի, թե ինչպես է գործում համակարգը Հայաստանում։

Օլիմպիական պատմաբանների միջազգային միության նախագահ Դևիդ Վոլեչայնսկի
президент Международного общества олимпийских историков Дэвид Воллечайнски - Sputnik Արմենիա
Օլիմպիական պատմաբանների միջազգային միության նախագահ Դևիդ Վոլեչայնսկի


Վոլեչայսկին նաև նշեց, որ «Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» գիտաժողովի նման միջոցառումների անցկացումը նպաստում է տեղեկատվության փոխանակմանը։

«Օլիմպիական խաղերը ստեղծվել են ժողովուրդներին մերձեցնելու համար։ Ավելի ուշ այդ խաղերին սկսեցին մասնակցել նաև կանայք, իսկ 1992 թ.–ից խաղերը բաժանվեցին Ամառային և Ձմեռային խաղերի։ Այս պահին աշխարհի բոլոր երկրները մասնակցում են օլիմպիական խաղերին», – ասաց Վոլեչայնսկին։

Փորձագետը նաև նշեց, որ օլիմպիական մրցումների ժամանակ պետք չէ մտածել միայն մրցակցության մասին։

«Առաջին տեղում օլիմպիական արժեքներն են։ Այն մարդը, որի դեմ մրցում եք օլիմպիադայի ժամանակ, ձեր թշնամի չէ, այլ պարզապես մրցակիցն է», – եզրափակեց Վոլեչայնսկին։

«Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» միջազգային XIX գիտաժողովը նվիրված է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 70–ամյակին։

Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրներից (Ուկրաինա, Մոլդովա, Ռումինիա և Մոնղոլիա) ժամանած պատմաբաններ։

Միջոցառման կազմակերպիչներն են Միջազգային օլիմպիական կոմիտեն, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանների միջազգային ասոցիացիան, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։

Հայ մարզիկները 1952 թ.–ին առաջին անգամ մասնակցել են Օլիմպիական խաղերին։ Օլիմպիական չեմպիոնի տիտղոս են նվաճել 13 հայ մարզիկներ`

Հրանտ Շահինյան (մարմնամարզություն) – Հելսինկի, 1952 թ.

Վլադիմիր Ենգիբարյան (բռնցքամարտ),

Ալբերտ Ազարյան (մարմնամարզություն) և Իգոր Նովիկով (հնգամարտ) – Մելբուռն, 1956 թ.

Ալբերտ Ազարյան (մարմնամարզություն) – Հռոմ, 1960 թ.

Ֆաինա Մելնիկ (աթլետիկա) – Մյունխեն, 1972 թ.

Յուրի Վարդանյան (ծանրամարտ) և Էդուարդ Ազարյան (մարմնամարզություն) – Մոսկվա, 1980 թ.

Լևոն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ), Օգսեն Միրզոյան (ծանրամարտ) – Սեուլ, 1988 թ.

Իսրայել Միլիտոնյան (ծանրամարտ), Հրաչյա Պետիկյան (հրաձգություն), Մնացական Իսկանդարյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Բարսելոնա, 1992 թ.

Արմեն Նազարյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Ատլանտա, 1996 թ.։

Լրահոս
0