ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի– Spuntik. Սիրիայի տարածք մտնելով՝ Ռուսաստանը, իսկապես, ռիսկի է դիմում, նա կարող է լուրջ ներքաղաքական խնդիրներ ունենալ, արդեն այսօր կոչեր ենք հնչում Ռուսաստանի դեմ «ջիհադ» հայտարարելու մասին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում իրավիճակը մեկնաբանեց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» պորտալի ամերիկյան հարցերով փորձագետ Արեգ Գալստյանը:
Այդուհանդերձ նա հավելեց, որ Ռուսաստանի համար ավելի մեծ սպառնալիք կլիներ Սիրիայի գործողություններին չմասնակցելը:
«Կարծում եմ, որ եթե ամերիկացիների հետ համաձայնեցված չլիներ Սիրիայում օդային գործողությունների ծրագիրը, ապա դրանք տեղի չէին ունենա, քանի որ Ուկրաինան մի բան է, Մերձավոր Արևելքը՝ միանգամայն այլ: Կարծում եմ` Պուտինն այդ մասին խոսել է Օբամայի հետ, և ամերիկացիներն ընդունել են դա: Ամերիկացիներն իրենք էին կոչ անում պայքարել ահաբեկչության դեմ, միանալ «Իսլամական պետության» դեմ գործողություններին»,-նշել է նա:
Bloomberg գործակալությունը հայտնում էր, որ Սիրիայում գործողություններ սկսելու գաղափարը Ռուսաստանի զինվորական իշխանություններինն է եղել: Փորձագետի խոսքով՝ Պուտինը մեկնել էր Նյու-Յորք՝ ԱՄՆ նախագահի հետ հենց այդ հարցով հանդիպում ունենալու համար: «Այսինքն՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդամենը հարթակ էր՝ ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպելու համար»,-վստահ է նա:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթին, բանախոսն ընդգծել է, որ այն կանխատեսելի էր, քանի որ ԱՄՆ նախագահի առաջ քաշած դրույթները նորություն չէին:
«Սպիտակ տունը միշտ էլ խոսել է դրանց մասին: Նրանք մշտապես հայտարարել են, որ պատրաստ են գործակցել ցանկացած երկրի հետ, ով կպայքարի «Իսլամական պետության» դեմ: Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին: Տոնայնությունը նույնն էր: Օբաման նշել է, որ անկախ ամեն ինչից` ցանկանում է տեսնել ուժեղ Ռուսաստան, պետություն, որն առաջին հերթին կունենա կայուն ներքին քաղաքականություն, տնտեսական կայուն վիճակ»,- ԱՄՆ նախագահի ելույթն է մեկնաբանել Արեգ Գալստյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, ըստ բանախոսի, ևս լի էր կանխատեսելի շեշտադրումներով, «բայց տարբերվում էր նրանով, որ Պուտինը խոսել է առավել կոնկրետ գործողություններից՝ Մերձավոր Արևելքում կայունություն հաստատելու համար»:
«Նա ընդգծեց, որ կայուն Մերձավոր Արևելք ունենալու համար պետք է դադարեցնել ֆինանսավորումն ու օգնությունն այն կազմակերպություններին, որոնք ոչ մի կապ չունեն օրինական իշխանությունների հետ: Այդ հայտարարությունը, իհարկե, հաշվի չեն առել ամերիկացիները, քանի որ հաջորդ օրը պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ ամերիկացիները շարունակելու են օգնություն ցուցաբերել ընդդիմությանը՝ անկախ նրանից, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները»,-պարզաբանել է փորձագետը:
Արեգ Գալստյանը հավելում է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմավարական գիծն այսօր ուղղված է դեպի Ասիա: Մերձավոր Արևելքն այլևս ակտուալ չէ ոչ ռեսուրսների, ոչ պետական հետաքրքրության առումով:
«Ավելին, ամերիկյան շահը Մերձավոր Արևելքում կապված էր նավթային խոշոր ընկերությունների հետ: Սաուդյան Արաբիան, Քաթարը սկսում են հոգնեցնել ամերիկացիներին: Օբաման գիտե, որ Պուտինն ավելի խիստ կերպով կվարվի Պարսից ծոցի միապետների հետ, քան ինքը»,-ընդգծել է ամերիկյան հարցերի փորձագետը:
Արեգ Գալստյան. Ռուսաստանի համար ավելի մեծ սպառնալիք կլիներ Սիրիայի գործողություններին չմասնակցելը.
14:43 08.10.2015 (Թարմացված է: 17:51 12.10.2015)
© Sputnik / Анжела НалбандянАрег Галстян

© Sputnik / Анжела Налбандян
Բաժանորդագրվել
Արեգ Գալստյանը հավելում է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմավարական գիծն այսօր ուղղված է դեպի Ասիա