00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:49
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆաբիո Կապելոն Հայաստանում ֆուտբոլային նոր նախագիծ կիրականացնի

© FC BanantsФабио Капелло в Армении
Фабио Капелло в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆաբիո Կապելոն Հայաստանում կծանոթանա տեղական ֆուտբոլային ենթակառուցվածքին և խորհուրդներ կտա հայ ֆուտբոլիստներին

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի– Sputnik. Իտալացի ֆուտբոլային մարզիչ Ֆաբիո Կապելոն Հայաստանում է։ Նա մասնագիտական խորհուրդներ կտա Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներին, նախօրեին լրագրողներին հայտարարել է «Բանանց» ակումբի գործադիր տնօրեն, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի նախկին գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն։

Նախօրեին հայկական ԶԼՄ–ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Ֆաբիո Կապելոն «Բանանց» ակումբի հրավերով այցելել է Հայաստան` նոր նախագիծ իրականացնելու համար, որի մանրամասները հայտնի չեն։

Ասխաբաձեի խոսքով` Կապելոն իսկապես Հայաստանում է, որտեղ կծանոթանա տեղական ֆուտբոլային ենթակառուցվածքին։ «Մենք ցանկանում էինք լսել նրա կարծիքը, բացատրել նոր նախագծի էությունն ու պրոֆեսիոնալից ստանալ որոշ խորհուրդներ։ Կապելոյին Հայաստան են հրավիրել «Բանանց» ակումբի բաժնետերեր Օլեգ Մկրտչյանն ու Ջևան Չելոյանցը», – նշել է Ասխաբաձեն։

Նա ավելացրել է, որ կքննարկվեն գոյություն ունեցող բոլոր ուղղությունները, ձևավորվել է որոշակի ծրագիր, որին մասնակցում են ոչ միան «Բանանց» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները, այլ նաև Կապելոյի նման մասնագետները։

«Ինչպես նշել եմ ավելի վաղ, ունենալով նման ենթակառուցվածք` ակումբը պետք է լիներ լավագույնը բոլոր պարամետրերով։ Բնական է, որ դա վերաբերում է և՛ առաջին խմբի արդյունքներին, և՛ երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստվածությանը։ Հուսով եմ, որ հետագայում կկարողանանք ներգրավել այլ մասնագետների, և այդ մասին կտեղեկացնենք ԶԼՄ–ների ներկայացուցիչներին», – ասել է Ասխաբաձեն։

Նրա խոսքով` Կապելոն Հայաստանում մի քանի օր է մնալու։

© FC BanantsФабио Капелло в Армении
Фабио Капелло в Армении - Sputnik Արմենիա
Фабио Капелло в Армении

Իտալացի մասնագետն իր հերթին նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և աներևակայելի տպավորություններ է ստացել։ «Պատմություն շատ եմ սիրում, և այս տեսակետից Հայաստանը հետաքրքիր երկիր է։ Ես կշրջեմ Հայաստանում երկիրն ավելի լավ ճանաչելու համար», – նշել է Կապելոն։

Խոսելով տեղական ֆուտբոլի մասին` մարզիչը նշել է, որ հայ ֆուտբոլիստների շրջանում լավ խաղացողներ կան։ «Գիտեմ, որ կան հայ ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են այլ երկրների դրոշների ներքո։ Մի քանի տարի առաջ մենք խաղացել ենք հայկական հավաքականի դեմ, և Հայաստանը բավականին լավ էր խաղում։ Թիմի կազմում որակյալ ֆուտբոլիստներ կային», – ավելացրել է նա։

Գնահատելով «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադահլիճը` Կապելոն նշել է, որ այն հիանալի վայր է մարզումների համար։ «Ինձ համար հետաքրքիր և կարևոր է, որ այստեղ գործում է Ակադեմիա և դպրոց։ Հինգ տարի աշխատել եմ ակադեմիայում և դրան մեծ նշանակություն եմ տալիս»,– ասել է իտալացի մարզիչը։

Լրահոս
0