ՌԴ նախագահը Սոչիի «Շայբա» մարզադաշտում խաղացել է «ՆԽԼ–ի աստղեր» թիմի կազմում։
Պուտինը երեք գոլի հեղինակ է դարձել առաջին խաղակեսին, մեկը` երկրորդ խաղակեսի սկզբում, ևս երեքը` երրորդում։ «ՆԽԼ–ի աստղերը» 15։10 հաշվով հաղթել են Գիշերային հոկեյի լիգային։
ՌԴ նախագահը բազմիցս մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի հանդիպումներին։ Պուտինը վերջին անգամ մարզադաշտ է դուրս եկել մայիսին կայացած ՆԽԼ–ի գալա–հանդիպմանը։ ՌԴ նախագահն այն ժամանակ դարձել է ութ գոլի հեղինակ, իսկ թիմը, որի կազմում նա խաղում էր, հաղթել է 18։6 հաշվով։
Գիշերային հոկեյի լիգան ստեղծվել է 2011թ.–ին Պուտինի նախաձեռնությամբ և հայրենական հոկեյի վետերանների աջակցությամբ։ Լիգայի հիմնական խնդիրներն են ներգրավել մեծահասակներին սպորտի մեջ, տարածել հոկեյը երկրում և ստեղծել սիրողական հոկեյի միություն, որը միավորում է Ռուսաստանի բոլոր շրջանները։
Պուտինը յոթ գոլի հեղինակ է դարձել. խաղի կադրերը
12:16 08.10.2015 (Թարմացված է: 17:50 12.10.2015)
© Ruptly
Բաժանորդագրվել
«ՆԽԼ–ի աստղեր» թիմի և Գիշերայի հոկեյի լիգայի հավաքականի միջև Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը յոթ գոլ է խփել մրցակցի դարպասին։ Դիտեք խաղի կադրերը