ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի– Spuntik. Բրիտանացի զինծառայողները կտեղակայվեն Մերձբալթիկայում ՆԱՏՕ–ի` սահմանների ամրապնդման քաղաքականության շրջանակում` «ռուսական ագրեսիան զսպելու» նպատակով, գրում է Financial Times–ը։
Թերթի տվյալով` Մեծ Բրիտանիան միացել է Գերմանիային և ԱՄՆ–ին բալթյան տարածաշրջանում զինվորական ստորաբաժանումների երկարաժամկետ տեղակայման գործում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը կհայտարարի այդ որոշման մասին հյուսիսատլանտյան դաշինքի նախարարների եռամսյակային խորհրդի շրջանակում Բրյուսելում նախատեսված դաշինքի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Զորքի տեղակայման ժամկետը որոշված չէ, սակայն մշտապես իրականացվելու է անձնակազմի ռոտացիա։ Ինչպես գրում է թերթը, այս խորամանկ քայլը թույլ է տալիս ՆԱՏՕ–ին շրջանցել Մոսկվայի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը, որը վերաբերում է Ռուսաստանի հետ սահմանին մշտական հիմունքներով զորք չտեղակայելուն։
ԶԼՄ. Բրիտանացի զինվորները Մերձբալթյան երկրների բնակիչներին «կպաշտպանեն» Ռուսաստանից
09:49 08.10.2015 (Թարմացված է: 17:50 12.10.2015)

© Sputnik / Антон Денисов
/ Բաժանորդագրվել
ԶԼՄ–ների տվյալով` Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը կհայտարարի, որ Թագավորական բանակի շուրջ հարյուր զինվորներ երկարաժամկետ հիմունքներով տեղակայվում են Բալթյան երկրներում