ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Spuntik. Հայ ուղևորները, ովքեր «Տրանսաերո» ավիաընկերության չվերթերի տոմսեր են ձեռք բերել, իրենց մտահոգությունն են արտահայտում ընկերությունում ստեղծված իրավիճակի շուրջ` անհանգստանալով, թե կկարողանա՞ն, արդյոք, հասնել նշանակության վայր։
«Տրանսաերո» ռուսական մասնավոր ավիաընկերությունն ի վիճակի չի եղել սպասարկել պարտքերը, որոնք լիզինգային պարտավորությունների հետ միասին կազմել են շուրջ 250 մլրդ ռուբլի։
Սեպտեմբերին կառավարության հաստատած պլանը` «Տրանսաերոյի» բաժնետոմսերի 75 տոկոսը պետական «Աերոֆլոտին» հանձնելու մասին հետագա բարելավման համար, ձախողվել է։ Վարկատուները դիտարկում են ընկերության սնանկության տարբերակը։ Ալֆա–բանկն ու Սբերբանկն արդեն հայտարարել են, որ դատարան դիմելու մտադրություն ունեն։
Մասնավորապես, Facebook սոցիալական ցանցում հայտնվել է #Transaero հեշթեգով գրառում։
«Մարդիկ, ո՞վ է լսել, որ «Տրանսաերոն» սնանկացել է։ Ես դեկտեմբերի 28–ի տոմս ունեմ Սանկտ–Պետերբուրգ–Մոսկվա–Երևան, ի՞նչ է լինելու։ Տոմսը վերադարձի ենթակա չէ»,– գրում է «Տրանսաերոյի» ուղևորը։
Նա ցանկանում է իմանալ` պարտավո՞ր է, արդյոք, զբոսաշրջային գործակալությունը չվերթերի չեղյալ հայտարարելու դեպքում իրեն նոր տոմսեր տրամադրել։
«Տրանսաերո» ավիաընկերությունը, հաշվի առնելով ֆինանսական բարդ իրավիճակը, իր կայքում գործարկել է երկու օր առաջ չվերթերի կարգավիճակը ստուգող ծառայություն։