00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիա. ի՞նչ են բերում ռուսական ռումբերը

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայի հակամարտությունում ԻՊ դեմ ռուսական զորքերի ներգրավումը լեգիտիմության բարձր աստիճան ունի, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի– Sputnik. Սիրիայում արդեն հինգերորդ տարին չեն դադարում զինված բախումները, որոնց մասնակցում են զինված ընդդիմությունը, «Իսլամական պետության» գրոհայինները, քրդական փեշմերգան, «Հեզբոլլահը», կոալիցիան ԱՄՆ–ի գլխավորությամբ, իսկ նախօրեին մարտական ավիացիայի առաջին հարվածներով աչքի ընկած Ռուսաստանը։

ՌԴ ՊՆ տվյալներով` օդային գործողության առաջին օրվա ընթացքում Ռուսաստանը կետային հարվածներ հասցրեց Սիրիայի Իսլամական հանրապետության 12 օբյեկտների։

Ի՞նչ կբերի իր հետ հակամարտությունում Ռուսաստանի մասնակցությունը երկրի նախագահ Բաշար Ասադի կողմից։

Ինչո՞վ են տարբերվում ռուսական ռումբերն ամերիկյանից

Боевая авиация РФ нанесла точечные удары по позициям ИГ в Сирии - Sputnik Արմենիա
ՊՆ. ՌԴ ռազմական ավիացիան Սիրիայում հարվածներ է հասցրել ԻՊ 12 օբյեկտների

Ամերիկացիներն արդեն որոշ ժամանակ գնդակործում են Սիրիայում ԻՊ գրոհայինների դիրքերը (երբեմն էլ կառավարական ուժերի)։ Նրանք իրենց առջև դրել են բավականին բարդ համադրելի նպատակներ. թուլացնել ԻՊ–ն, տապալել Ասադին, իշխանության գլուխ բարձրացնել զինված ընդդիմությանը։ Սակայն հաշվի առնելով ԻՊ-ի հետ դիմակայության ընդդիմության ցածր մարտունակությունը` այդ պլաններին վիճակված չէր ի կատար ածվել։

Սիրիայի տարածքում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գտնվելու մեկ այլ կարևոր առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն ամերիկացիների (և թուրքերի)` նրանք այնտեղ գործում են օրինական հիմքով և սիրիական իշխանությունների խնդրանքով։

Հենց այդ գործոնի վրա է կենտրոնացնում ուշադրությունը պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը, ով Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում դրական գնահատեց ԻՊ դեմ ռուսական ավիացիայի գործարկման նախաձեռնությունը։

«Հակամարտությունում ռուսական զորքերի ներգրավումն ունի լեգիտիմության բարձր աստիճան։ Բուն գործողությունները գնահատելը դեռ վաղ է, ընթացքում մենք կտեսնենք, թե դրանք որքանով իրենց կարդարացնեն»,– ասաց Բեքարյանը։

Նրա խոսքով` կոալիցիան, ԱՄՆ–ի գլխավորությամբ, նպատակ չի հետապնդել աջակցել կառավարական զորքերի ուժերին, իսկ ահա Ռուաստանը գործում է հակառակ ձևով։

«Մոսկվան հաճախ կրկնում էր, որ ԻՊ դեմ պայքարող առավել արդյունավետ ուժերից են քրդերը և Ասադի ուժերը։ Հետևաբար իր դեպքում ռազմական գործողությունների պլանավորումը կհիմնվի դրա վրա։ Եթե արդյունքը հաջող լինի, ապա Ռուսաստանին կարող են միանալ ուրիշները, համենայն դեպս, արդեն կան երկրներ, որոնք ողջունում են նրա գործողությունները»,– նշեց Բեքարյանը։

Ռուսական ռմբակոծությունների բարենպաստ արդյունքի մեջ վստահ է նաև տեղեկատվական անվտանգության հարցերի մասնագետ Տիգրան Քոչարյանը, ով կարծում է, որ Ռուսաստանը, Սիրիայում գործարկելով ավիացիան, «կոնկրետ հաշվեհարդար կտեսնի ԻՊ գրոհայինների հետ»այդ երկրում։

Քոչարյանի խոսքով` երկար տարիներ բոլորը պնդում էին, որ Իսլամական պետությունը տիեզերական չարիք է, այդ կազմակերպությունը համաշխարհային ահաբեկչության կենտրոն է, ուստի ցանկացած երկիր, որը արմատախիլ կանի այդ օջախը, համաշխարհային հանրության աչքում հերոս կդառնա։

Դեռ վաղ է ռուսական ռմբակոծությունների արդյունավետության մասին հետևություններ անելը, բայց ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև գործողությունների տարբերությունն ակնհայտ է։


Ի՞նչ ապագա է սպասում Ասադին

Ռուսաստանի մասնակցությունը Ասադի կողմից կտրուկ ազդեց նրա հետագա ճակատագրի վրա արևմտյան երկրների աչքում։ Նրա անձի շուրջ անզիջում լինելը Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև բանակցությունների ընդամենը մեկ օրում փոխվեց ավելի օբյեկտիվ դիրքորոշմամբ և նախագահական լիազորություններն անհապաղ վայր դնելուց փաստացի հրաժարվելով։

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով` այն փաստը, որ Ռուսաստանի ՌՕՈՒ–ն մասնակցում է գործողությանը, խոսում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածության առկայության մասին։

Նա կարծում է, որ Սիրիայում մարտական ավիացիայի գործողությունն արդյունավետ կլինի, բայց անհնար է միայն օդային հարվածներով հաղթել պատերազմում, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ցամաքային գործողություններ կիրականացվեն։

Նրա կարծիքով` գերտերությունների միջև կազմվել է «ճանապարհային քարտեզ»` սիրիական ճգնաժամը լուծելու համար, և շատ կարևոր է, որպեսզի այդ պայմանավորվածությունները կատարվեն։

«Այս փուլում այլևս չի դրվում Ասադի հրաժարականի հարցը, այդ մասին խոսում են արևմտյան երկրների առաջնորդները և նույնիսկ ԱՄՆ–ն։ Ես կարծում եմ, որ կոալիցիայի հաղթանակից հետո ինչ–որ ժամանակ Ասադը կշարունակի նախագահ մնալ։ Այնուհետև իշխանությունը կանցնի չափավոր ընդդիմադիր ուժերին` համաձայնեցված Ռուսաստանի և Իրանի հետ»,– ասաց Հակոբյանը Sputnik Արմենիա պորտալին։

Նրա խոսքով` հետագայում խոսք կլինի Ասադին հեռացնելու մասին, բայց, ամենայն հավանականությամբ, նրան կփոխարինի երկու կողմերի համար փոխզիջումային անձ։ «Բայց դա շուտ չի լինի»,– ասաց Հակոբյանը։

Լրահոս
0