00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:54
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԼՂՀ ՊՆ. Բացի նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը ունեցել է ևս 6 կորուստ

© RAZMINFOВоенный, военнослужащий, нкр, карабах, оружие
Военный, военнослужащий, нкр, карабах, оружие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել ղարաբաղյան կողմին

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի–Sputnik. Բացի նախօրեին արդեն հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղոորդագրության մեջ, երեկ` սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման հետևանքով ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը` 7 կորուստ, չի համապատասխանում իրականությանը։

«Պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել ղարաբաղյան կողմին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնի է դարձել պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռք բերված տվյալներից, բացի արդեն նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ` Շահիյար Ալի օղլու Ույադով, Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով,  Նիջաթ Մեհման օղլու Յարաև, Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով, Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով և Սամիր Սաբիր օղլու Ահմեդով։

«Կատարվածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով», – հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

Չնայած վերոնշված կորուստների փաստին` հակառակորդը սեպտեմբերի 28-ին և լույս 29-ի գիշերը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Артиллерия, армия, ракеты - Sputnik Արմենիա
Հրթիռները` մարտի. Հայաստանը նշանառության տակ է առնում Ադրբեջանի ԶՈւ տեխնիկան և կենդանի ուժը
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանմանռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափիհրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (76 արկ), 82 (31 արկ) և 120մմ (5 արկ) ականանետերից ու ՀԱՆ 17 (15 արկ) տիպի նռնականետից,  հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

«Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (11արկ)», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:

Լրահոս
0