00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրթիռները` մարտի. Հայաստանը նշանառության տակ է առնում Ադրբեջանի ԶՈւ տեխնիկան և կենդանի ուժը

© rrnewsАртиллерия, армия, ракеты
Артиллерия, армия, ракеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միայն վերջին մի քանի օրում զոհերի թիվը, պաշտոնական և ճակատի գծից ստացվող հաղորդագրությունների համաձայն, գերազանցել է երկու տասնյակը։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է մեկ զոհի մասին։ Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանական իշխանությունները տեղեկացնում են ձեռնարկված «պատժիչ միջոցառումների» մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Սեպտեմբերի 25–ին Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ հոբելյանական նստաշրջանի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը պետք է նպաստեր ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսության ամրապնդմանը, անցավ բավականին բարդ մթնոլորտում։ Մինչ ԱՄՆ–ում ղարաբաղյան հակամարտության միջնորդները` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, պատրաստվում էին Նալբանդյան–Մամեդյարով բանակցությունների հերթական փուլին, ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ–ադրբեջանական սահմանին լարվածության աստիճանն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։

Հակամարտության գոտում դիպուկահարների, պատերազմի վերածված դիվերսիաների դիմակայությունը սկսեց փոխարինվել հրետանու և հրթիռների համազարկերով։ Փորձագետները սկսեցին մեկնաբանել իրավիճակը, հանդարտեցնել հասարակությանը` նշելով, որ «սա պատերազմ չէ»։ Մինչ այդ քաղաքական և ռազմական գործիչները ճակատի գծի երկու կողմերում փոխադարձ մեղադրանքներ և «համարժեք միջոցներ ձեռնարկելու» խոստումներ էին փոխանակում։

На заседании Госкомиссии по координации мероприятий к 100-летию Геноцида армян - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ. Հայաստանը կստիպի Ադրբեջանին հաշվետու լինել իր ժողովրդին` պատճառած տառապանքների համար

Հրադադարի ռեժիմի խախտման և զոհերի թվի մասին Հայաստանի և ԼՂՀ–ի պաշտպանության նախարարությունների մամուլի ծառայությունների հայտարարություններն ավելի շատ հիշեցնում էին պատերազմի ժամանակագրություն։ Հրադադարի ռեժիմը վերջին շրջանում ավելի հաճախ խախտվում էր, քան պահպանվում։ Լարվածությունը տեղափոխվել էր հայ–ադրբեջանական սահման, գործի էին դրվել հրետանին և հրթիռները։ Իրավիճակը շարունակում է թեժանալ, ռազմատենչ հռետորականությունը` խստանալ, ամեն ինչ տեղի է ունենում ռազմական ժամանակների տրամաբանության շրջանակներում։

Միայն վերջին մի քանի օրում զոհերի թիվը, պաշտոնական և ճակատի գծից ստացվող հաղորդագրությունների համաձայն, գերազանցել է երկու տասնյակը։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է մեկ զոհի մասին։ Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանական իշխանությունները տեղեկացնում են ձեռնարկված «պատժիչ միջոցառումների» մասին։
Президент Армении Серж Саргсян на 12-й конференции Международной ассоциации геноцидоведов в Ереване - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից
Գնդակոծության են ենթարկվել հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչները, ինչի հետևանքով զոհվել էր երեք խաղաղ բնակիչ։ Պատերազմի թեժ փուլի ավարտից հետո առաջին անգամ ադրբեջանական ԶՈւ–ն նշանառության տակ էր առել  Նոյեմբերյանի ուղղությունը։ Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանը գործի էր դրել հրետանին և հրթիռները, ինչը հանգեցրել էր թիրախների խոցման ոչ միայն առաջնագծում, այլ նաև թիկունքում։ «Կրակի գծից» 5 կմ հեռավորության վրա հրթիռահրետանային գնդակոծման են ենթարկվել Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի պաշտպանական դիրքերը։

Այս ամենի ֆոնին կտրուկ խստացավ հայկական կողմի հռետորաբանությունը։ ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու է նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից մինչև նման հրաման արձակող հրամանատարություն։ Նախագահի խոսքում դիվանագիտական հռետորաբանությունը կողքի դրվեց։ Այն ավելի շատ դարձավ Հայաստանի արմատական տրամադրվածության կուտակում։

«Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել»,- հայտարարեց ՀՀ նախագահը։
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ. Հակառակորդին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը կդիմեն համարժեք գործողությունների

Այնուհետև հետևեց ՀՀ ՊՆ–ի հայտարարությունը «մենք երկար համբերել ենք» տոնով, որը հասցեագրված էր ավելի շատ համանախագահներին։ Այդ հայտարարության մեջ հստակ նշվում էր, որ ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով։

Այս հայտարարությունը պարզ վկայում է այն մասին, որ եթե հակամարտող կողմերի միջև ամուր խաղաղություն հաստատելու դիվանագիտական մեթոդներն իրենց չեն սպառել, ապա բավականին տուժել են դրանց նկատմամբ վստահության տեսակետից։ Ինչպես համանախագահ երկրների ղեկավարների, այնպես էլ համանախագահների հայտարարությունները վաղուց արդեն էական դեր չեն խաղում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Լարվածությունն աճում է օգտագործվող սպառազինության տրամաչափին զուգընթաց։

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ փոքր–ինչ փոխվեց նաև միջնորդների հռետորաբանությունը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ և նշեցին հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի քննության մասին ԵԱՀԿ ծրագիրն ընդունելու անհրաժեշտության մասին։ Նրանք ակնարկեցին, որ առաջարկին չի համաձայնում հենց ադրբեջանական կողմը։ «Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմների մանրամասները, կոչ ենք անում Ադրբեջանին նույն կերպ վարվել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Հայկական բանակը կօգտագործի հրետանի և հրթիռներ` բանակցային գործընթացին աջակցելու նպատակով

Իրավիճակը բնական է համարում ղարաբաղյան պատերազմի հերոս, 1992 թ.–ին Շուշի քաղաքի ազատագրման օպերացիայի մշակող Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս)։ Նրա կարծիքով` իրավիճակը կակտիվանա գալարաձև, քանի որ պատերազմը չի ավարտվել։ «Նախկինում Ադրբեջանն օգտագործում էր դիպուկահար հրացաններ, այնուհետև ականանետեր, իսկ այսօր արդեն հրթիռներ։ Դա բնական է, քանի որ Բաքուն հակամարտության իրավիճակի վրա ազդելու այլ հնարավորություն չունի։ Միանգամից նշեմ, որ սա պատերազմի նախաշեմ չէ, Ադրբեջանի իշխանությունները պարզապես ցանկանում են լարվածություն ստեղծել` միջազգային հանրությանը ներկայացնելով իրենց դժգոհությունն իրավիճակի կապակցությամբ և ուշադրությունը ներքին խնդիրներից տեղափոխելով դեպի սահման», – ասաց նա Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում նաև նշվել է այն, ինչի մասին բազմիցս խոսել են զինվորականներն ու քաղաքական շրջանակները, սակայն զերծ են մնացել դիվանագետները։ Նախագահը փաստորեն ընդունեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմն իրականում Հայաստանն է, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է։

«…Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են»,- հայտարարել է նախագահը:

Փորձագետները նշում են, որ ՀՀ նախագահի հռետորաբանությունն ամբողջովին համապատասխանում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանն ու հասարակության շրջանում գոյություն ունեցող տրամադրություններին։ «Եթե «ոչ մի թիզ հող» թեզն ավելի վաղ ներկայացնում էին արմատական շրջանակները, ապա հիմա ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակի սրմանը զուգահեռ այն հնչում է պետության առաջին դեմքերի շուրթերից։ Սա ինքնատիպ միտում է, որը պայմանավորված է հասարակության շրջանում նմանատիպ տրամադրությունների ուժեղացմամբ։

«Ադրբեջանի ներկա քաղաքականությունը չի կարող հանգեցնել զիջումների հիման վրա հակամարտության կարգավորման։ Հայաստանում ավելանում են տրամադրվածությունները, ըստ որոնց` հարկավոր է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ»,–   Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը։ Միաժամանակ նրա խոսքով` նախագահի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի «անբաժանելի մասն է», չի կարելի մեկնաբանել որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնական ճանաչում։
Глава МИД Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են Նյու Յորքում
«Սա Ղարաբաղի ճանաչում չէ։ Հակամարտությունում կան հակառակորդին զսպելու ռազմական և քաղաքական միջոցներ։ Եթե զինվորականները խոսում են կանխարգելիչ միջոցների կամ գործողությունների մասին, ապա քաղաքական գործիչները հանդես են գալիս նախազգուշական հայտարարություններով` լայնամասշտաբ պատերազմի վերասկսման դեպքում քաղաքական հետևանքների մասին։
Арцах, НКР - Sputnik Արմենիա
ԼՂՀ ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային հանրությանը «սթափեցնել» Ադրբեջանին
Այս դեպքում նախագահն ուղերձ հղեց ադրբեջանական կողմին այն մասին, որ պատերազմի վերսկսումը կունենա ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական հետևանքներ` ասենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման տեսքով։ Սա նախազգուշացում է», – եզրափակեց փորձագետը։

Լրահոս
0