00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ում մեկնարկել է Գլխավոր վեհաժողովի նստաշրջանը

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցСаммит государств – членов Совета Безопасности ООН по ядерному разоружению и нераспространению
Саммит государств – членов Совета Безопасности ООН по ядерному разоружению и нераспространению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ի ԳՎ–ի նստաշրջանի առաջին օրը նախատեսված են Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Ղազախստանի, Լեհաստանի, Կորեայի, ՀԱՀ–ի, Բելառուսի նախագահների ելույթները

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Երկուշաբթի ՄԱԿ–ի կենտրոնակայանում մեկնարկել է ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 70–րդ նստաշրջանը։ Առաջիկա օրերին ելույթ կունենան պետությունների և կառավարությունների մոտ 144 առաջնորդներ, ինչպես նաև` 46 նախարարներ։

ՄԱԿ–ի ԳՎ–ի 70–րդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 15–ին։ Նախօրեին ՄԱԿ–ի գագաթնաժողովում ընդունվել է օրակարգը, որը վերաբերում է մինչև 2030թ.–ը Կայուն զարգացման նպատակներին։ Նոր ծրագրի նշանաբաններից է «Ոչ մեկին չթողնել հետևում»։ Համաշխարհային օրակարգի համաձայնեցումը տևել է շուրջ երեք տարի։ Փաստաթուղթը սահմանում է 17 խնդիր, որոնք պետք է լուծվեն հաջորդ 15 տարիների ընթացքում։ Գլխավոր նպատակներն են աղքատության և սովի վերացումը։

Առաջին օրը նախատեսված են Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Ղազախստանի, Լեհաստանի, Կորեայի, ՀԱՀ–ի, Բելառուսի նախագահների ելույթները։ Սպասվում է, որ ՌԴ նախագահը կխոսի Սիրիայում տիրող իրավիճակի և ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության հարցերի մասին։ Վերլուծաբանները չեն բացառում, որ կխոսվի նաև ուկրաինական թեմայի մասին, սակայն կարծում են, որ այն գլխավորը չի լինի։

Առաջիկա տարվա ընթացքում ԳՎ–ի նիստերին կքննարկվի շուրջ 170 հարց։ ԳՎ–ի այս նստաշրջանի ընթացքում նախատեսված հարցերը բաժանված են մի քանի թեմատիկ բաժինների։ Տնտեսական աճին աջակցելու և ԳՎ–ի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևերի կատարման համատեքստում կքննարկվի միջազգային ֆինանսական համակարգի և առևտրի զարգացումը, մշակութային արժեքները դրանց ծագման վայրեր վերադարձնելու հարցը, զարգացող երկրներում մալարիայով հիվանդացության մասշտաբների կրճատումը, աղքատության վերացումը, կանանց վիճակի բարելավումը։

Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու հարցերի բաժինը ներառում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Պաղեստինի հարցը, Իսրայելի գործողությունները պաղեստինցի ժողովրդի նկատմամբ, Աֆղանստանում, Կիպրոսում տիրող իրավիճակը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ կիրառվող զինված ագրեսիան, Ֆոլկլենդյան կղզիների հարցը, ատոմային ճառագայթման ազդեցությունը, փախստականների, վերադարձող անձանց և տեղահանվածների վիճակը, զինված հակամարտությունների կանխարգելումն ու այլ հարցեր։

Առանձին բաժնում առանձնացված են հարցեր, որոնք կապված են ապառազմականացման հետ` ռազմական բյուջեների կրճատումը, տիեզերական տարածքում սպառազինությունների մրցավազքի դադարեցումը, Աֆրիկայում միջուկային զենքից ազատ գոտու մասին պայմանագիրը և նման գոտու ստեղծումը Մերձավոր Արևելքում, միջուկային ապառազմականացումն ու միջուկային փորձեր անցկացնելու մասին ծանուցումը, զենքի առուվաճառքի մասին պայմանագիրը, միջուկային փորձերի համապարփակ արգելման պայմանագիրը։

ՄԱԿ–ի 193 անդամ պետությունների քննարկմանը կներկայացվի նաև Աֆրիկայի զարգացման թեման, մարդու իրավունքների խրախուսման ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցերը, ռասիզմի, ռասայական խտրականության վերացումը, այլատյացությունն ու դրանց հետ կապված անհանդուրժողականությունը, առանձին երկրներին և տարածաշրջաններին հումանիտար և տնտեսական օգնության տրամադրման ջանքերի համակարգումը, թմրանյութերի վերահսկողությունը, հանցավորության կանխումն ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարը։

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի նախաձեռնությամբ օրակարգում ներառվում է ԵՏՄ–ին ՄԱԿ–ի ԳՎ–ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը։

Լրահոս
0