00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աշխարհի առաջին կին դեսպանը հայուհի է

© PinterestДиана Абгар
Диана Абгар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աբգարը իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքի սահմաններից դուրս գտնվող հայերին օգնություն ցուցաբերելուն

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի–Sputnik. Դիանա Աբգարի ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Բիրմայի մայրաքաղաք Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ, սակայն հստակ է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ։

Դիանան Կալկաթայում կրթություն է ստացել կանանց մենաստանում։ 1890 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի հետ, և նրանք որոշել են մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում։ Կոբե քաղաքում Միքայելը զբաղվել է մետաքսի վաճառքով, ինչպես նաև տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործով։ Նա հիմնել է առևտրական ձեռնարկություն և բացել «Great Eastern» հյուրանոցը։

Ճապոնիայում եղած ժամանակ Դիանա Աբգարն իր մեջ բացահայտում է վեպեր գրելու տաղանդ։ 1882 թվականին հրապարակվում է նրա առաջին վեպը՝ «Սյուզան», իսկ մի քանի տարի անց՝ «Պատմություններ հայրենիքից» վեպը՝ ճապոնական ազգի կյանքի նկարագրություններով։

1906 թվականին՝ ամուսնու մահից հետո, ընտանիքը տեղափոխվում է Յոկոհամա, որտեղ Դիանան բացում է վաճառատուն և մեծ առանձնատուն գնում Յոկոհամայի Յամատե թաղամասում։ Նա Ճապոնիայում ապրել է 46 տարի։ Դիանան տիրապետել է պարսկերեն, անգլերեն, հինդի, ճապոներեն ու չինարեն լեզուներին։ Գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ Այստեղ նրանք բացում են մեծ առևտրային տուն, որը առևտուր էր իրականացնում Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։  

Աբգարի աշխատանքներն արժանացել են ամերիկյան ԶԼՄ–ների բարձր գնահատականին։ Նա համագործակցել է բազմաթիվ քաղաքական և հոգևոր գործիչների հետ։ Դիանան այն ժամանակ միակ հայ կինն էր, ով ամբողջությամբ տիրապետում էր միջազգային իրավիճակին։ Լինելով մեծ հայրենասեր` Աբգարն օգնություն էր ցուցաբերում բազմաթիվ հայ փախստականների, որոնք Սիբիրի և Ճապոնիայի տարածքով փորձում էին տեղափոխվել ԱՄՆ և Կանադա։

Դիանայի առևտրային ընկերությունը վերածվել էր դիվանագիտական առաքելության գրասենյակի հայ փախստականների համար, իսկ տունը` փախստականների համար ժամանակավոր կացարանի։ Նրա հանձնարարությամբ ինչպես Ճապոնիայի իշխանությունները, այնպես էլ եվրոպացի հյուպատոսները հայ փախստականներին անցագիր էին տրամադրում։ Տեղական ոստիկանության համար Դիանայի մեկ խոսքը շատ ավելի մեծ արժեք ուներ, քան ցանկացած պաշտոնական փաստաթուղթ։ Հայերի հետ կապված ցանկացած թյուրիմացության դեպքում դիմում էին տիկին Աբգարին, և նա իր բարոյական ներգործությամբ, նյութական միջոցներով աջակցում էր այդ հայերին։

Գնահատելով Դիանայի գործունեությունը` 1918 թ.–ին Ճապոնիան պաշտոնապես ճանաչեց Հայկական առաջին հանրապետության անկախությունը, իսկ Դիանա Աբգարը նշանակվեց Ճապոնիայում Հայաստանի արտակարգ դեսպան։ 1920 թ.–ին լինելով Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչն ու գլխավոր հյուպատոսը` նա դարձավ աշխարհում առաջին կին դեսպանը։

«Դիանա Աբգարի շնորհիվ Հայաստանը (1918-1920) դարձել է առաջին հանրապետություններից մեկը, որը կանանց ձայնի իրավունք է տվել։ Այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ կանանց առաջընթաց հնարավոր է նաև այնպիսի հասարակությունում, ինչպիսին Հայաստանն է», –  ժամանակին գրել է University Press of America–ն։

Դիանա Աբգարը մահացել է 1937 թ.–ի մայիսի 28–ին Յոկոհամայում։ Նրա աճյունն ամփոփվել է ամուսնու կողքին` օտարերկրացիների համար նախատեսված գերեզմանատանը։ Այս պահին Աբգարի գերեզմանը գտնվում է Տոկիոյում հայ–ճապոնական բարեկամության միության հովանու ներքո։

 

Լրահոս
0