00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Այն մասին, թե ինչպես օդեսացին դարձավ հայ զբոսավար

© Фото: TateverТатевский монастырь
Татевский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անին 14 տարեկանից ապրել է Օդեսայում, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ, ավարտել է դպրոցն ու համալսարանը, 2008 թ.–ից սկսել է աշխատել տուրիզմի ոլորտում, սակայն նրան երբեք չի լքել հայրենիք վերադառնալու ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Sputnik Արմենիա պորտալը Տուրիզմի համաշխարհային օրը Հայաստանում շրջագայություններ կազմակերպող օդեսացի ընտանիքի հետ միասին կպատմի այն մասին, թե ինչպես է օտարերկրացին Հայաստանում դարձել պրոֆեսիոնալ գիդ, ինչպես նաև կներկայացնի Հայաստան այցելող օտարերկրացի զբոսաշրջիկների տպավորությունները։

Sputnik Արմենիա պորտալի թղթակիցը զրուցել է ծնունդով Օդեսայից Ռուսլան Նովիկովի և նրա կնոջ` Անի Շալջյանի հետ, ովքեր տուրիստական շրջագայություններ են կազմակերպում Հայաստանում։ Երկար ժամանակ նույն գործով է զբաղվում Անիի մայրը` Կարինե Էգիբեկյանը, իսկ Նովիկով–Շալջյան ընտանիքն այս գործին է միացել մեկ տարի առաջ, թեև Օդեսայում մի քանի տարի աշխատել են տուրիստական ոլորտում։

Անիի խոսքով` Հայաստանը տուրիստական այցելություններ կազմակերպելու համար շատ հարմար երկիր է, սակայն դա դժվար է գիտակցել, երբ այստեղ ես ապրում։

«Հայաստանում տուրիստական ոլորտում աշխատող մարդկանց մեծ մասը կամ երկար ժամանակ ապրել է Հայաստանից դուրս կամ ունի ոչ հայկական արմատներ։ Զբոսաշրջիկները շատ են զարմանում թեկուզ այն բանի վրա, որ այստեղ կարելի է ծորակից ջուր խմել», – նշեց նա։

Անին 14 տարեկանից ապրել է Օդեսայում, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ, ավարտել է դպրոցն ու համալսարանը, 2008 թ.–ից սկսել է աշխատել տուրիզմի ոլորտում, սակայն նրան երբեք չի լքել հայրենիք վերադառնալու ցանկությունը

«Ես իսկապես երկար ժամանակ ծրագրում էի վերադառնալ Հայաստան։ Այնպես ստացվեց, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով տուրիզմի ոլորտը փոքր–ինչ փոխվեց։ Եվ դա խթանեց մեր վերադարձը Հայաստան», – նշում է Անին։

Ծնունդով Օդեսայից Ռուսլանը սկսել է տուրիզմով զբաղվել 2010 թ.–ից և Հայաստան է եկել կնոջ հետ, թեև չէր նախատեսում երկար մնալ այստեղ։

«Ինձ խաբեությամբ բերեց այստեղ (ծիծաղում է), ես գալիս էի այստեղ երկու ամսով և մնացի, իհարկե, ոչ ընդմիշտ (Անին չի համաձայնում և ասում է` «ընդմիշտ, ընդմիշտ»)։ Ես դժվարությամբ եմ նոր վայր տեղափոխվում, սակայն այնպես ստացվեց, որ եկա  և մնացի մեկ տարով», – նշում է Ռուսլանը։

Նա հեռու ապագան չի գուշակում. «Չեմ կարող ասել, որ ընդմիշտ եմ այստեղ  տեղափոխվել, այնտեղ են ընկերներս, հարազատներս։ Դեռ չեմ կանխատեսում»։

– Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ի՞նչ տպավորություններ եք ստացել

Ռուսլան
– Ինձ այստեղ շատ է դուր գալիս։ Երևանը շատ գեղեցիկ է, երևանցիները` բարեհամբույր և բարի մարդիկ են։ Միանգամից նկատեցի, որ փողոցներում քիչ են հարբած մարդիկ։ Ցավոք, լեզվի հետ կապված խնդիր ունեմ, փորձում եմ հայերեն սովորել։ Անհարմար եմ զգում, որ մեկ տարվա ընթացքում չսովորեցի լեզուն, աշխատում եմ այդ ուղղությամբ։

© Личная страница в FacebookՌուսլան Նովիկով
Руслан Новиков - Sputnik Արմենիա
Ռուսլան Նովիկով


– Օտարերկրացուն շա՞տ ժամանակ պահանջվեց տեսարժան վայրերին ծանոթանալու համար

Ռուսլան
– Երբ եկանք Հայաստան, որոշ ժամանակ նվիրեցինք այցելություններին, ծանոթացանք տեսարժան վայրերին, տուրիզմի տեխնոլոգիային ես ծանոթ եմ, այդ պատճառով սկսեցի ընթերցել գրքեր, ծանոթանալ նյութերին։ Իհարկե, ծանոթ չեմ երկրին այնպես, ինչպես այն գիտեն երկար տարիներ այստեղ աշխատող գիդերը, սակայն ժամանակի ընթացքում ավելի շատ բան եմ իմանում։

Անի – Երբ Ռուսլանին կանչում էի այստեղ, նշում էի, որ մեզ անհրաժեշտ են լինելու գիդեր, այդ պատճառով նա պետք է էքսկուրսիաների մասնակցի։ Այնպես որ զգուշացրել եմ նրան,  և նա գիտեր, թե ինչի է գնում (ժպտում է)։

– Ձեր կարծիքով` Հայաստնում ո՞ր տուրիստական ուղղություններն են ավելի հետաքրքրում զբոսաշրջիկներին։

Անի
– Եթե խոսենք հերթով, ապա առաջին տեղում Երևանում և Էջմիածնում կազմակերպվող ընդհանուր էքսկուրսիան է, հետո Գառնի–Գեղարդը, երրորդ տեղում Սևանա լիճն է, հետո Դիլիջանը, Խոր Վիրապն ու Նորավանքը (Ռուսլանը, համաձայնելով, շարժում է գլուխը)։

– Դուք ինքնե՞րդ եք կազմում այցելությունների գրաֆիկը, թե՞ ուղղությունների ընտրությունը կատարում են հյուրերը։

Անի
– Սովորաբար զբոսաշրջիկներն ունենում են որոշակի նախապատվություններ, շատերը լսել են Տաթևեր ճոպանուղու, Սևանի, Գառնիի կամ Գեղարդի մասին։ Իրենք ցանկանում են ամեն ինչ տեսնել, այդ թվում`այցելել Ղարաբաղ։


Ռուսլան – Նրանք հիմնականում փնտրում են Հայաստանի մասին զեկույցներ, մեկնաբանություններ, ուսումնասիրում են կայքերը, առաջարկվող էքսկուրսիաները։

Անի
– Հետաքրքիր է, որ այն երկրամասից ժամանած զբոսաշրջիկները, որտեղ տուրիստները, որտեղ հայերը շատ են, օրինակ` Կրասնոդարի երկրամասից, եթե անգամ չունեն տեղեկատվություն, ամեն դեպքում խորապես ներթափանցված են հայկականությամբ։ Գիտեն, որ պետք է համտեսել խեցգետնի քյաբաբ, քաղցր  սուջուխ, բաստուրմա (ծիծաղում է)։ Երբեմն ինձ թվում է, որ նրանք հայկական գաղափարների ավելի մեծ կրողներ են, քան մենք։

– Զբոսաշրջիկներին ավելի շատ հետաքրքրում են ճարտարապետական հուշարձաննե՞րը, թե՞ բնությունը։

Ռուսլան
– Այստեղ շատ լավ համադրվում են ճարտարապետական հուշարձանները բնության հետ։ Դժվար է ասել, քանի որ ճարտարապետական հուշարձանները գտնվում են շատ գեղեցիկ վայրերում։ Նրանց հետաքրքրում է և՛ բնությունը, և՛ մշակույթը, և՛ պատմությունը։

Անի – Ինձ թվում է, որ եթե խոսենք այն մասին, թե կոնկրետ ինչու են մարդիկ այցելում Հայաստան, ապա կարելի է նշել երեք բաղադրիչ`բնություն, ճարտարապետություն և խոհանոց։

 – Իսկ ի՞նչ տպավորություններ են ստանում երկիր առաջին անգամ այցելող զբոսաշրջիկները։

Անի
– Նրանց շատ է զարմացնում փողոցներում հարբած մարդկանց բացակայությունը։ Առաջին հերթին դրան են ուշադրություն դարձնում։ Ասում են, որ մեզ մոտ այստեղ մաքուր է, չնայած միգուցե դա առաջին տպավորությունն է (ծիծաղում է)։

Ռուսլան
– Նրանց շատ են զարմացնում էժան գները, օրինակ, եթե Մոսկվայում նրանք այդ գումարով չեն կարող սնվել, ապա այստեղ հնարավորություն ունեն անցկացնել մի ողջ երեկո։

– Դուք նշեցինք ռուս զբոսաշրջիկներին, վերջին շրջանում ավելացե՞լ է Ռուսաստանից ժամանող տուրիստների հոսքը։

Ռուսլան
– Վերջին շրջանում Հայաստանը դառնում է տարածված ուղղություն և՛ թռիչքի, և՛ հյուրանոցների, և՛ սննդի գների շնորհիվ։

Անի – Հոսքն ավելացել է, Հայաստան են սկսել այցելել նախարարություններում աշխատող մարդիկ, գազային, նավթայի ոլորտի աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր ավելի վաղ մեծ գումարներ էին ծախսում այլ ուղղությունների վրա։

– Իսկ լինու՞մ է այնպես, որ զբոսաշրջիկները հուսախաբվում են։

Անի 
–Նման բան չեմ հիշում, սակայն ամեն ինչ կախված է մարդուց։ Եթե նա հետաքրքրված է, ապա մենք ցույց տալու շատ բան ունենք։ Լինում են հազվագյուտ դեպքեր, երբ սպասումները չեն համապատասխանում իրականությանը, սակայն դա հիմնականում պատահում է այն մարդկանց հետ, ովքեր այցելել են փոքր բնակավայրերից և ակնկալում են ինչ–որ անհավանական բան տեսնել։

Ռուսլան 
– Լինում են դեպքեր, որ բնությունը սպասվածից ավելի գեղեցիկ չի լինում կամ տաճարն այնքան էլ հին չէ, սակայն հիմնականում զբոսաշրջիկները գոհ են մնում։ Ամեն դեպքում, սա գեղեցիկ երկիր է, գեղեցիկ բնություն։

– Ձեր պրակտիկայում եղե՞ լ են դեպքեր, երբ մարդիկ երկրորդ անգամ այցելել են Հայաստան։

Անի
– Մորս մոտ, ով այս ոլորտում շատ ավելի երկար է աշխատում, իհարկե, նման դեպքեր եղել են։ Մարդիկ առաջին այցելության ժամանակ չէին տեսել Ղարաբաղը և այցելել էին երկրորդ անգամ։ Բոլորը հեռանում են մեծ ոգևորությամբ և խոստանում կրկին այցելել։ Իմ պրակտիկայում հանդիպել եմ այն մարդկանց ընկերներին, ովքեր ավելի վաղ եղել են Հայաստանում։

Մի անգամ, երբ Սևանում էինք, հորդառատ անձրև էր տեղում, եղանակն այնքան էլ լավը չէր։ Եվ կինը խնդրեց ամուսնուն, որպեսզի խոստանա, որ նրանք կրկին կայցելեն (ծիծաղում է)։

– Ի՞նչ է հարկավոր փոխել, բարելավել տուրիստական ոլորտում։

Անի
– Ճանապարհները (Ռուսլանը համաձայնում է)։ Հյուրանոցներն ու ռեստորանները կապ ունեն փոքր բիզնեսի հետ, զբոսաշրջիկների առկայության դեպքում այդ ենթակառուցվածքը կզարգանա, սակայն ճանապարհները կախված են պաշտոնյաներից։ Ինձ թվում է, որ ծայրահեղ ծանր վիճակում է Ալավերդի տանող ճանապարհը, հատկապես Վրաստանից առաջ վերջին հատվածում գտնվող թունելը։ Անհրաժեշտ է հարթ ճանապարհ, քանի որ եվրոպացիները հաճախ ասում են. «դուք երևի շատ եք սիրում ձեր երկիրը, որ նման ճանապարհների պայմաններում շարունակում եք այստեղ ապրել»։

– Ձեր պրակտիկայում զվարճալի դեպքեր եղե՞լ են

© Sputnik / Папикьян / Անցնել մեդիապահոցԱրարատյան դաշտավայր
Араратская долина в Армении - Sputnik Արմենիա
Արարատյան դաշտավայր


Անի
  – Լինում են դեպքեր, երբ զբոսաշրջիկներին տարբեր գործակալություններում խոստանում են, որ նա Տաթևից Երևան կհասնի 2 ժամում…Դե արի հետո զբոսաշրջիկին բացատրի, որ նա ստիպված է ճանապարհի վրա ծախսել մոտ 3 ժամից ավել։

Ռուսլան– Երբեմն լինում է, որ հաճախում են ռեստորան, համտեսում խոհանոցը կամ պարզապես մի քանի օր անցկացնում Հայաստանում և ասում. «Շնորհակալություն, մեզ շատ դուր եկավ Ադրբեջանը» (բոլորը ծիծաղում են)։
 
– Իսկ որո՞նք են Հայաստանում ձեր ամենասիրելի վայրերը։

Ռուսլան
– Գեղեցիկ վայրերը շատ են` Խոր Վիրապը` դեպի Արարատ տեսարանով, Գառնին և Գեղարդը։ Սիրում եմ նաև Երևանումի Սիրահարների այգին։

Անի
– Սիրում եմ Նորավանքի կիրճը և Գառնին։ Սակայն Նորավանքի կիրճն առաջին տեղում է։


Լրահոս
0