00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի Սահմանադրական բարեփոխումներ. հնարավորությու՞ն, թե՞ թակարդ

© SputnikКонституция
Конституция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ–ն կազմակերպել է հանրային լսումներ, որոնց ընթացքում փորձագետները քննարկման մասնակիցներին են ներկայացրել բարեփոխումների նպատակահարմության և ձևաչափի մասին իրենց կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի սահմանադրական բարեփոխումները շուտով կներկայացվեն հանրաքվեի, սակայն ինչպես կարծում են «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, բնակչությունը տեղյակ չէ Մայր օրենքում առաջարկվող փոփոխությունների մանրամասներից:

Քննարկում տեղի ունեցավ, սակայն ոչ սպասված ձևաչափով։ Չնկատվեց ունկնդիրների և հիմնական զեկուցողների մեծ ալիք (սահմանադրական բարեփոխումների պատրաստման փորձագիտական հանձնաժողով, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ)։ Այդուհանդերձ, քննարկմանը մասնակցող իրավաբաններն ու փորձագետները չզլացան ներկայացնել սեփական կարծիքը։

Ինչպես հայտնի է, հայկական խորհրդարանն արդեն քննարկել է առաջարկված փոփոխություններն ու նախատեսում է հոկտեմբերի 5–8–ը նախատեսված հաջորդ քառօրյայի ընթացքում կազմակերպել քվեարկություն առաջարկված փաստաթղթի շուրջ։ Խորհրդարանում հաստատվելուց հետո փաստաթուղթը երկու ամսվա ընթացքում կներկայացվի հանրաքվեի։

Սահմանադրության «ստորջրյա խութերը»


Ինչպես նշեց փաստաբան Հայկ Ալումյանը, առաջարկվող բարեփոխումների մասին բնակչության իրազեկվածության և դրա հիման վրա հասարակական կարծիքի ձևավորման տեսակետից սահմանադրական բարեփոխումները բավականին խոցելի են։

Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Ռուբիկոնն անցան. պատգամավորները քննարկել են սահմանադրական բարեփոխումները
«Քաղաքական ուժերը բավականին ակտիվ են տարածել սահմանադրական բարեփոխումների միայն այն գլուխները, որոնք հետաքրքրում են անձամբ իրենց, դրանք են խորհրդարանի, իշխանության ձևավորումն ու ընտրությունների անցկացման ձևերը։ Սակայն չի խոսվում բնակության համար կարևոր այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են մարդու իրավունքները, սեփականության իրավունքը և շատ այլ հարցեր, ինչն անմիջականորեն կանդրադառնա բնակչության կյանքի բազմաթիվ կողմերին», – ասաց Ալումյանը։

Արդյունքում, փաստաբանի կարծիքով, բարեփոխված Սահմանադրության ներկայացված առաջարկները չի կարելի ընդունել միանշանակ, քանի որ դրանք պարունակում են շատ վիճելի կողմեր, որոնք լիարժեք չեն ներկայացվում հանրությանը։

Մասնավորապես, բնակչությունը կարող է համաձայնել կառավարման համակարգի փոփոխությանը, ինչը շատ է քննարկվել, սակայն դեմ լինել սեփական իրավունքների սահմանափակմանը, որոնք նախատեսված են փոփոխություններով, բայց չեն ներկայացվել հանրությանը։ Մասնավորապես, նախատեսված է սեփականության առգրավման հնարավորություն արտադատարանական կարգով` ելնելով պետական շահերից, սահմանափակվում է անմեղության կանխավարկածը և հոգեբանական անձեռնմխելիությունը, կրճատվում են մարդու մի շարք իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև մի շարք վիճահարույց առաջարկներ։ Նախատեսվում է նաև որոշակի սահմանադրական բարեփոխումների ներդրման հնարավորություն` առանց դրանց ներկայացման հանրաքվեի։

«Բնակչությունը տեղյակ չէ այս առաջարկներից, և փաստորեն քվեարկելով կառավարման համակարգի փոփոխությունների օգտին` միաժամանակ կքվեարկի սեփական իրավունքների և ազատությունների սահմանափակման օգտին», – ասաց Ալումյանը։

Որպես ստեղծված իրավիճակի լուծում փաստաբանն առաջարկում է բարեփոխված Սահմանադրությունը ներկայացնել հանրաքվեի գլուխներով` նախօրոք մանրամասն ներկայացնելով դրանց էությունը հասարակությանը, որը մինչ օրս ծանոթ է միայն բարեփոխումների քաղաքական մասին։

«Նման մոտեցումը թույլ կտա համալրել փոփոխություններում առկա վիճահարույց կողմերն ու հնարավորություն կընձեռի բնակչությանն` ավելի խելամիտ կողմնորոշվել առաջարկված փոփոխությունների հարցում», – ասաց Ալումյանը։

Անհրաժե՞շտ են փոփոխությունները

Ինչպես կարծում է փաստաբան Խաչիկ Հարությունյանը, սահմանադրական բարեփոխումների նախագծում նախատեսված` քաղաքացիների իրավունքների և ազատությունների դրույթները պարունակում են մի շարք անհեթեթ և անընդունելի ձևակերպումներ, որոնք, մասնավորապես, նախատեսում են մարդկանց անձնական կյանքի սահմանափակումներ պետության տնտեսական շահերի պատճառով, ինչպես նաև որոշակի վիճահարույց ձևակերպումներ, որոնք կարող են մեկնաբանվել` կախված ստեղծված իրավիճակից։

«Կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա իրականացնել նման ճգնաժամային փոփոխություններ Սահմանադրությունում», – ասաց փորձագետը։

Հարությունյանը բերեց Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ ընդհանրապես չկա Սահմանադրություն, սակայն բնակչությունն առաջնորդվում է որոշակի կարգով։

«Հարցը Սահմանադրությունը չէ, այլ կազմակերպված և պատասխանատու գործելու և մտածելու ունակությունը», – նշեց փաստաբանը։
Ереван, Армения - Sputnik Արմենիա
«ՈՉ» համազգային ճակատը կպայքարի սահմանադրական բարեփոխումների դեմ
«Միդիա Շանգալ» Եզդիների ազգային միավորման նախագահ Ամո Շարոյանը ողջունում է առաջարկվող փոփոխություները, սակայն միայն խորհրդարանում ազգային փոքրամասնությունների մասնակցության մասով։

«Առաջին անգամ նման հնարավորություն է նախատեսված սահմանադրական մակարդակով, սակայն չեմ կարծում, որ մարդու իրավունքների մասով նախատեսված սահմանափակումները մեզ կբավարարեն», – ասաց Շարոյանը։

Փորձագիտական հանրության միանգամից մի քանի ներկայացուցիչներ համակարծիք են, որ բարեփոխումների նախագծում առաջարկվող շատ փոփոխություններ կարելի է իրականացնել նաև օրենսդրական մակարդակով, այդ թվում` ընտրական համակարգի վերաբերյալ։

Լուծում կա

Ինչպես կարծում են քննարկման մասնակիցները, խնդրի լուծումը կարելի է գտնել բավականին հեշտ, մասնավորապես, նախատեսել առաջարկվող փոփոխությունների քվեարկության հնարավորություն ոչ թե փաթեթով, այլ գլուխներով։

«Դա թույլ կտա բնակչությանը ավելի լուրջ խորհել առաջարկվող փոփոխությունների շուրջ, իսկ իշխանություններին` հասկանալ հասարակության տրամադրվածությունը», – կարծում է փաստաբան Ալումյանը։

Լրահոս
0