00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՈՉ» համազգային ճակատը կպայքարի սահմանադրական բարեփոխումների դեմ

© ТravelnewsЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«ՈՉ» համազգային ճակատի մեջ մտնող քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները մտադիր են կասեցնել սահմանադրական բարեփոխումների գործընթացը և Հայաստանում իշխող ռեժիմի վերարտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի– Sputnik. «ՈՉ» համազգային ճակատում ընդգրկվել են մի շարք քաղաքական կուսակցություններ և հասարակական շարժումներ, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումների նախագծին։ Շաբաթ օրը կայացած համաժողովում համազգային ճակատի մասնակիցները հռչակագիր են ընդունել։

«Հայաստանում գործող քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և քաղաքական նախաձեռնությունները, միանալով հռչակագրին, իրենց առջև խնդիր են դնում կասեցնել սահմանադրական բարեփոխումների գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը։ Այդ նպատակին հասնելու համար մենք միավորվում ենք որպես «ՈՉ» ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում  միանալ երկրում ծավալվող պայքարին»,– ասվում է փաստաթղթում։

Հռչակագրում նշվում է, որ «Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը և հավերժացնել իրենց  իշխանությունը` համարելով, որ քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա և փորձ է արվում ոչնչացնել քաղաքական և հասարակական որևէ հակակշիռ»։

Հռչակագրին միացել են Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Հայազն» կուսակցությունը, «Ազգային ինքնորոշում միավորումը», «Հիմնադիր խորհրդարան» շարժումը, Հայաստանի քաղաքագետների միությունը, «Արմատ», «Մարտի 1», «Ազատություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունները, «Ոչ թալանին» նախաձեռնությունը և այլ հասարակական և քաղաքական կազմակերպություններ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին խորհրդարան էր ուղարկել սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, որը մշակել էր մասնագիտացված հանձնաժողովը և որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման կարգի։ Նախագահը սկսել է նախագծում հաստատված մոտեցումների վերաբերյալ քննարկումների գործընթացը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Մայր օրենքի նախագծի գլուխների հրապարակված դրույթները վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին և ազատություններին, սոցիալական, օրենսդրական երաշխիքներին ու տնտեսական և մշակութային ոլորտներում պետական քաղաքականության հիմնական նպատակներին, խորհրդարանի, նախագահի, կառավարության, դատարանների և նոր մարմնի` Գերագույն դատական խորհրդի, դատախազության և քննչական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Օմբուդսմենի, ԿԸՀ–ի գործունեությանը։

Լրահոս
0