00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակակոռուպցիոն հասարակական հարթակն իր աշխատանքն է սկսել Հայաստանում

© АРКАзаместитель министра юстиции Армении Сурен Крмоян
заместитель министра юстиции Армении Сурен Крмоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2015-2018թթ.–ին կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության հիմնական կետերից մեկը բարեխիղճ քաղծառայողի դաս ձևավորելն է, և այդ ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում, ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի– Sputnik. Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հայտարարեց Հայաստանում հակակոռուպցիոն հասարակական հարթակ ստեղծելու մասին և ներկայացրեց 2015-2018թթ.–ին կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը։

Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության հիմնական կետերից մեկը բարեխիղճ քաղաքացիական ծառայողի դաս ստեղծելն է։ Այդ ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում։ Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան օրենսդրական բազա, որը կանխում է կոռուպցիոն երևույթները»,– չորեքշաբթի առաջին աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց Քրմոյանը։

Նրա խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախարարություններում ստեղծվում են մշտական հիմունքներով գործող խորհուրդներ, որոնցում ներկայացված են հասարակական կազմակերպությունները։ Մշակվում են նաև պատասխանատվության ենթարկելու օրենսդրական մեխանիզմներ` ծառայողների կողմից համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու համար։

«Օրինագիծը պատրաստ է և գտնվում է քննարկման փուլում։ Հուսով եմ, որ մինչև սեպտեմբերի ավարտը կընդունվեն մի շարք իրավաբանական ակտեր կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և կսկսվի դրանց իրագործումը»,– ասաց Քրմոյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում թիրախային ոլորտներ են առողջապահությունը, կրթությունը, պետական եկամուտների ոլորտը, ոստիկանությունը։ Միաժամանակ հասարակական կազմակերպություններից առաջարկ է ստացվել հետագայում ընդլայնել ոլորտների շրջանակը։

«Հետագայում նախատեսվում է դիմել սոցիալական և այլ ոլորտների։ Ինչ վերաբերում է արդարադատությանը, ապա այստեղ ևս խնդիրներ կան։ Գործում է Հայաստանի նախագահի կողմից հաստատված ծրագիր, որը վերաբերվում է 2012-2016թթ.–ի բարեփոխումներին»,– ասաց Քրմոյանը։

Փոխնախարարի խոսքով` անհրաժեշտ է ստեղծել նաև պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ և ներկայացուցչական համակարգ։ Ռազմավարությունում ներկայացված են դրույթներ, որոնք ապահովում են կառավարման գործընթացի թափանցիկությունը, քաղաքացիական հասարակության կողմից ընդունված որոշումների քննարկումը, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման մեխանիզմների ներառումը։ Այդ կետերը նպատակ ունեն նվազագույնի հասցնել անձնական շփումները քաղաքացիների և պետական ծառայողների միջև` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար։

Քրմոյանը բացատրեց, որ հարթակի գործունեության շրջանակում աշխատանքային հանդիպումները մշտական բնույթ կկրեն։ Դա կլինի հասարակական կազմակերպությունների, բիզնեսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների գործունեության մասին տեղեկատվության փոխանակման հարթակ։

«Մեր տրամադրության տակ են Հայաստանում կոռուպցիայի վիճակի մասին միջազգային բազմաթիվ հետազոտությունների արդյունքները։ Վիճակը կայուն է։ Ավելին, Transparency International–ի գնահատմամբ` Հայաստանում իրավիճակը բարելավվել է 1-2 կետով։ Բայց դա մեզ չի գոհացնում։ Վերջին տարում մենք փորձում ենք ավելի ակտիվ աշխատել»,– ասաց Քրմոյանը։

Միաժամանակ նա նշեց, որ թեև Հայաստանում հակակոռուպցիոն գործունեության արդյունքներն արձանագրված են, այնուհանդերձ հասարակությունը միշտ չէ, որ տեղյակ է դրանցից։

Հարթակը ստեղծվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրիր շրջանակում, որն անցկացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2014թ.–ի հունվարին։ Բյուջեն կազմում է 650 հազար եվրո, որից 585 հազարը տրամադրել է Եվրամիությունը, իսկ 15,6 հազարը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։

Լրահոս
0