ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի– Sputnik. Սոցիալական ցանցերն աստիճանաբար դառնում են ցանկացած հասարակության անքակտելի մասը, այդ թվում` հայկական։ Facebook սոցիալական ցանցի վերջին տվյալներով` Հայաստանից ակտիվ օգտատերերի թիվը կազմում է 850 հազար մարդ։ Միաժամանակ հայկական լսարանը մշտապես աճում է. հուլիսից սոցցանցը համալրվել է 20 հազար ակտիվ հայ օգտատերերով։
Ո՞վ է ավելի ակտիվ
Ինչպես նշել է Facebook–ի իր էջում տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, սեպտեմբերին սոցցանցում ակտիվություն է են ցուցաբերել արական սեռի 420 հազար և իգական սեռի 430 հազար օգտատերեր։
«Հայաստանում կանայք վիճակագրությամբ մի քիչ առաջ են։ Օրինակ, հարևան Վրաստանում կանայք գրեթե 15 տոկոսով գերազանցում են տղամարդկանց։ Իսկ Ադրբեջանում, հակառակը, կանանց թիվը Facebook սոցիալական ցանցում տղամարդկանց համեմատ երկու անգամ քիչ է»,– նշում է Մարտիրոսյանը։
Ավանդաբար Facebook–ի օգտատերերի ամենամեծ թիվը Երևանից է, Գյումրիից և Վանաձորից։ Թեև Facebook–ը շատ փակ ցանց է և թույլ չի տալիս անցկացնել օգտատերերի ակտիվության լուրջ վերլուծություն, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հայերը զբաղվում են նրանով, ինչով բոլորը` շփվում են ընկերների հետ, խաղում են, լրացնում տարբեր թեստեր։
Կախվածություն
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Facebook–ը Հայաստանում ամենից հաճախ օգտագործվում է որպես տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրներից մեկը, քանի որ երկրում տարածված չեն տեղեկատվություն որոնելու և ԶԼՄ–ներին հետևելու այլընտրանքային ուղիներ, որոնք ընդունված են այլ երկրներում, ինչպիսիք են Twitter–ը և որոնողական մեքենաների լրատվական բաժինները, մասնավորապես, Յանդեքս–նորությունները, Gogle News–ը և այլն։
Հայերի մոտ այդ ամենին փոխարինում է Facebook–ը, իսկ դա հայկական ԶԼՄ–ներին կախվածության մեջ է գցում այդ սոցցանցից։ Միևնույն ժամանակ միջին վիճակագրական օգտատերը նույնպես մեծ կախվածության մեջ է Facebook–ից, քան այլ երկրների օգտատերերը ԶԼՄ–ներից նյութեր ստանալու առումով։
Միաժամանակ որոնական համակարգերի շարքում հայերի համար ամենատարածվածը Google–ն է, նրան հետևում են Mail.ru–ն և Յանդեքսը։Հայաստանում մեծ համբավ են վայելում նաև «Օդնոկլասնիկի» և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերը։
Չնայած սոցիալական ցանցում օգտատերերի ակտիվ աճին` վերջին ժամանակները կարելի է նկատել Հայաստանում Facebook–ի լսարանի աճի դանդաղում, իսկ Ռուսաստանում վերջին կես տարում աճը գրեթե դադարել է, ցանցը հագեցել է։
Կանայք vs տղամարդիկ. ո՞վ է ավելի ակտիվ սոցիալական ցանցերում
Բաժանորդագրվել
Facebook սոցիալական ցանցի վերջին տվյալներով` Հայաստանից ակտիվ օգտատերերի թիվը կազմում է 850 հազար մարդ, միաժամանակ նկատվում է մշտական աճ