00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանդել ղարաբաղյան հանգույցը

© Sputnik / Самвел Сепетчянвойна конфликт Карабах Шуши
война конфликт Карабах Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հակամարտությունը ԽՍՀՄ տարածքում ոչ միայն ազգամիջյան, այլև միջհանրապետական բախման առաջին օրինակն է, որը հետագայում վերածվեց արդեն անկախ պետությունների` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բաց պատերազմի

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի– Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը ԽՍՀՄ–ի գոյության վերջին տարիներին և ԽՍՀՄ–ի փլուզումից հետո սկզբնական շրջանում հետխորհրդային տարածքը ցնցած ամենահին և բարդ հակամարտություններից է։ Հակամարտությունը սկսվել է 1987 թ.–ին և մինչև հիմա անավարտ է։ Սա ԽՍՀՄ–ի տարածքում ոչ միայն ազգամիջյան բախման, այլև միջհանրապետական հակամարտության առաջին օրինակն է, որը հետագայում վերածվեց արդեն անկախ պետությունների` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բաց պատերազմի։

1994 թ.–ի մայիսին Բիշքեկի արձանագրության ստորագրումից հետո ինտենսիվ մարտական գործողությունները դադարեցին, հակամարտությունը տեղափոխվեց սառեցման փուլ։ Այդուհանդերձ, շփման գծում պարբերական սրումներն ու փոխհրաձգությունները տեղի են ունենում նախանձելի կանոնավորությամբ` արժանանալով սուր արձագանքի ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում։ Պարբերաբար առաջանում է մարտական գործողությունների վերսկսման սպառնալիք։

Հակամարտության վերսկսումն անթույլատրելի է

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անորոշ հակամարտությունը վնասում է հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն նախագծերին։ ԱՊՀ–ն գուցե թե միակ կառույցն է, որտեղ միաժամանակ ներառվել են Երևանն ու Բաքուն։ Սակայն ՀԱՊԿ–ին Հայաստանի անդամակցությունը դարձավ Ադրբեջանին նյարդայնացող գործոններից մեկը, որը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը 1999 թ.–ին դուրս եկավ այդ կազմակերպությունից։ Կարելի է վստահաբար ենթադրել, որ ՄՄ–ին և ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը նույն կերպ արգելակում է Բաքվի համագործակցությունն այդ կառույցների հետ։

Հիմա մենք ականատեսն ենք միջազգային իրավիճակի ընդհանուր սրման` PaxAmericana–ի համակարգային ճգնաժամի և գլոբալ համակարգի ճգնաժամը հաղթահարելու Վաշինգտոի փորձի հետևանքով, որը հիմնված է նրանց գերիշխանության վրա, կանգնելով Ռուսաստանի հետ կոշտ առճակատման ճանապարհին։ Այս ամենի հետևանքով աճում է հետխորհրդային տարածքում սառեցված բոլոր հակամարտությունների արհեստական թեժացման վտանգը (ԱՄՆ–ի ջանքերով)։ Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության ռազմավարական նշանակությունը` այն, մերձդնեստրյան հակամարտության հետ մեկտեղ, առաջինն է։ Հատկապես հաշվի առնելով այն, որ Կովկասը Ռուսաստանի համար Մերձավոր Արևելք տանող դարպասն է, որը ԱՄՆ–ն ջանասիրաբար փորձում է փակել։

Միաժամանակ ԱՄՆ–ն ղարաբաղյան հակամարտությունը թեժացնելու դեպքում կհասնի ռազմական գործողությունների հնարավորինս ավելի բարձր ինտենսիվության` շատ լավ հասկանալով, սակայն, որ հնարավոր չէ, որ կողմերից որևէ մեկը հաղթանակի հասնի։

Ըստ էության` հակամարտության վերսկսումը կհանգեցնի երկու ժողովուրդների փոխադարձ ոչնչացման` առանց տեսանելի ապագայում զգալի արդյունք ձեռք բերելու հեռանկարի, որը կարող է բավարարել հակամարտության կողմերից գոնե մեկին։

Государственный департамент (Госдеп США) - Sputnik Արմենիա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանն ու Ադրբեջանը ծանր սպառազինություն են օգտագործում
Բնականաբար, նման իրավիճակը լրջորեն կկապի ռուսական ռեսուրսները, քանի որ Մոսկվան չի կարող գաղտնի որևէ մեկի կողմը բռնել, թույլ չտալ արյունահեղության ավելացում։

Ի՞նչ է հնարավոր և անհնար


Վտանգի մակարդակը նվազեցնելու միակ միջոցը ճգնաժամի իրական կարգավորումն է` Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմանի շփումների հիման վրա։

Հասկանալի է, որ անհնար է արագ չեզոքացնել գրեթե երքե տասնամյակ տևող ռազմաքաղաքական հակամարտության հետևանքները։ Եվ փոխադարձ ընդունելի համաձայնագրի տեքստ հնարավոր կլինի ստեղծել տարիներ անց (իհարկե, կցանկանայի հուսալ, որ ամեն ինչ ավելի արագ կստացվի)։ Սակայն զինված հակամարտության վերսկսման վտանգն ամբողջությամբ չեզոքացնելու համար կողմերից ամենևին էլ չի պահանջվում հասնել համաձայնագրի։ Անգամ կարգավորման սկզբունքները երկար քննարկում պահանջող հարց է։

Սակայն Բաքվի և Երևանի համաձայնությունը` վարել ուղիղ բանակցություններ, միաժամանակ հայտարարել, որ հավատարիմ են լինելու հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն,  սկզբունքորեն այլ քաղաքական և տեղեկատվական իրավիճակ կստեղծի։

Այսօր, երբ կողմերը երերուն հրադադարի վիճակում են, չեն վստահում միմյանց, սադրանքներ են սպասում և պատրաստվում պատերազմի, երկու կողմերի քարոզչությունն աշխատում է թշնամու կերպար ստեղծելու ուղղությամբ։

Այդ պայմաններում քաղաքական գործիչները ստիպված են արձագանքել ցանկացած թյուրիմացության, ցանկացած պատահականության, ցանկացած սադրանքի։ Հասարակությունը թե՛ Բաքվում, թե՛ Երևանում իր առաջնորդներից սպասում է առավելապես կոշտ արձագանք «թշնամու բանսարկությունների» նկատմամբ։ Համապատասխանաբար ցանկացած, նույնիսկ աննշան միջադեպ արագ ձեռք է բերում հոմերական չափեր և առաջացնում կոշ հայտարարությունների փոխանակում ամենաբարձր մակարդակով։ Իսկ առաջնորդների կոշտ հայտարարությունները, իրենց հերթին, առաջացնում են մամուլում ռազմատենչ հիստերիայի հերթական ալիք։

Քաղաքական գործիչները և հասարակությունն ընկնում են արատավոր շրջանի մեջ և փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում։ Մինչև հիմա հաջողվել է ժամանակին կանգ առնել։ Սակայն եթե միանա հզոր ուժ, որը կցանկանա դրդել պատերազմի և վարժված է ողջ աշխարհում հակամարտությունների սադրանքների մեջ, բացառված չէ, որ հերթական սրումը ճակատագրական կդառնա։

Անվերջանալի դիմակայության վատ հաջորդականությունից դուրս գալու համար պետք է, որպեսզի բանակցությունները սկզբունքորեն հնարավոր լինեն։ Միաժամանակ մենք հասկանում ենք, որ այսօր ո՛չ Երևանը կարող է հրաժարվել ղարաբաղցիներին աջակցելուց, ո՛չ Բաքուն կարող է արդարացնել ադրբեջանական հասարակության առջև Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում իր ինքնիշխանությունը վերականգնելուց հրաժարվելը։
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյանը հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանին ապակայունացման սպառնալիքի մասին
Հետևաբար, հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հավատարմությունից բացի, բանակցային գործընթացը բացելու համար կողմերը պետք է ընդհանուր հռչակագրի մակարդակով ընդունեն, որ իրերի ներկա դրության պայմաններում անհնար է երկու բան`

—  վերադառնալ մինչև հակամարտությունը եղած իրավիճակին

—  պահպանել ընթացիկ իրադրությունը։


Փաստացի դա կլիներ առաջին փոխզիջումը ստեղծված իրավիճակում միակ հնարավոր փոխզիջումային խաղաղության ճանապարհին։ Ուշադրություն եմ դարձնում նրան, որ առաջարկվող ձևակերպումներն ընդհանուր են։ Թե ով ինչից, ում օգտին և ինչի փոխարեն կհրաժարվի, հետագա, հնարավոր է` բազմամյա բանակցությունների հարց է։

Այսօր անհրաժեշտ է կիրառել այնպիսի մեկնարկային ձևակերպումներ, որպեսզի դիրքորոշումները չլինեն միանշանակ հակադիր, որպեսզի առաջանա  ընդհանուր հայտարարի հանգելու թեկուզ տեսական հնարավարության։ Հետո կարելի է շոշափել փոխզիջման հիմքերը և զուգահեռ աշխատել երկու պետություններում հասարակական կարծիքի հետ` փոխելով դրա ուղղվածությունը դիմակայությունից դեպի  կառուցողական։

Իրավիճակը բարենպաստ է

Այսօր իրավիճակը բանակցությունների հաջողության համար բացառապես բարենպաստ է։ Եթե նախկինում հակամարտության կողմերը պարբերաբար գայթակղություն են ունեցել ստանալ լրացուցիչ առավելություններ` խաղալով Ռուսաստան–Արևմուտք հարաբերությունների վրա, ապա այսօր դա անհնար է։ Արևմուտքն այլևս ընդունակ չէ տարածաշրջանում կառուցողական դեր խաղալ։ Եվրամիությունը դրա համար պարզապես ռեսուրսներ չունի, իսկ ԱՄՆ–ն արդեն աչքի է ընկել թե՛ Բաքվում, թե՛ Երևանում գունավոր հեղափոխություններ կազմակերպելու փորձերով։ Միակ իրական միջնորդը, որը լավ հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ, Ռուսաստանն է։

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն անմիջապես մոտ են այն տարածաշրջանին, որտեղ ակտիվ գործում է «Իսլամական պետությունը», և նրա պոտենցիալ թիրախներն են։ Նրանք շահագրգռված են ոչ թե իրենց ռազմական պոտենցիալներն անիմաստ եղբայրասպան հակամարտությունում ծախսելու, այլ նրանց միավորման մեջ` իսլամիստներից պաշտպանվելու համար։ Եվ կրկին միակ բնական դաշնակիցը, որը ոչ միայն ընդունակ է, այլ նաև շահագրգռված է օպերատիվ օգնել Բաքվին և Երևանին Անդրկովկասում ԻՊ գործողությունների ակտիվացման դեպքում, Ռուսաստանն է։

Բոլոր արտաքին պայմաններն այնպես են դասավորվել, որ կառուցողական երկխոսությունը ոչ միայն հնարավոր, այլ նաև անհրաժեշտ են դարձնում։ Բայց դրա համար պետք է ընդունել Բաքվի և Երևանի ուղիղ բանակցությունների հնարավորությունը և նպատակահարմարությունը։ Բանակցությունները կարող են սկսվել ցանկացած հարթակում, այդ թվում` ռուսական միջնորդությամբ, բայց նախաձեռնությունը պետք է բխի Հայաստանից կամ Ադրբեջանից։ Դա նրանց հակամարտությունն է, նրանց կարգավորումը, և այն չի կարող նրանց պարտադրվել։

Ռոստիսլավ Իշչենկո, Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0