00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաղրամյանի «բացումն» ու «փակումը». ակտիվիստները լուսաբացը դիմավորեցին Բաղրամյան պողոտայում

© Sputnik / Асатур ЕсаянцМитинг на улице Баграмяна
Митинг на улице Баграмяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում։ Սկզբում նրանց թիվը չէր գերազանցում մի քանի տասնյակը, այնուհետև նրանց շարքերը գնալով ընդլայնվեցին, և ցուցարարները, անտեսելով ոստիկանության արգելքը, շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի– Sputnik. Անցած գիշեր Երևանում կազմակերպվել էր հերթական հանրահավաքը, որն ուղղված էր էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ։ Ազատության հրապարակում մեկնարկած ակցիան սկզբում խաղաղ բնույթ էր կրում, սակայն ավելի ուշ անսպասելի թափ հավաքեց։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի տարբեր կազմակերպություններ փորձում էին կրկին բորբոքել ժողովրդական վրդովմունքի ալիքը, բայց, չգիտես ինչու, հենց «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի ակտիվիստները կարողացան կրկին Ազատության հրապարակ բերել իրենց համախոհներին։ Տարբեր տարիքի մարդիկ հավաքվեցին հրապարակում այն հույսով, որ համատեղ ջանքերով կարելի է հասնել ժողովրդի պահանջների կատարմանը։

«Էլեկտրական տիտանների» արթնացումը. #ElectricYerevan–ի վերադարձը

Ցուցարարների պահանջները մինչ օրս նույնն են մնում. անվավեր ճանաչել և վերանայել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը, պատժել ոստիկաններին ցուցարարների նկատմամբ անօրինական գործողություններ իրականացնելու համար։

Դեռ ամսվա սկզբին «Ո՛չ թալանին» շարժման մասնակիցները նախազգուշացրել էին, որ կմիավորվեն, որպեսզի կրկին դժգոհություն հայտնեն այն կապակցությամբ, որ իրենց պահանջներն այդպես էլ չեն կատարվել։

Իրադարձությունները սրընթաց զարգացում ունեցան


Ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում սկսել էին մարդիկ հավաքվել. Սկզբում նրանց թիվը մի քանի տասնյակ էր կազմում։ Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների շարքում կան սադրիչներ` նախազգուշացնելով, որ ոստիկանությունը կխափանի ցուցարարների` Բաղրամյան պողոտա գնալու ցանկացած փորձ։

«Ո՛չ թալանին» խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց, որ ցուցարարների շարքում միակ սադրիչները ոստիկաններն են։

Полиция контролируeт участников движения Нет грабежу на улице Баграмяна - Sputnik Արմենիա
Ոստիկանություն. Երևանում գիշերային ցույցի ընթացքում բերման ենթարկված բոլոր անձանց ազատ են արձակել
Չնայած արգելքին` երթը սկսվեց, մարդկանց հոսքը շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա։ Ըստ երևույթին, ակտիվիստները ցանկանում էին հասնել մինչև նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր, սակայն նրանց չհաջողվեց ճեղքել ոստիկանների կազմած պատը։

Եվ, ինչպես միշտ, սկսվեց ծեծկռտուքը։ Ինչ–որ մի պահ ցուցարարներն ու իրավապահ ուժերը բախվեցին, բայց ակտիվիստներին և նրանց համախոհներին հաջողվեց թափանցել Բաղրամյան պողոտա` կաթվածահար անելով տրանսպորտի երթևեկությունը։

Եվ կրկին նստացույց

Ոստիկանական շարասյունը շրջանցելու բոլոր փորձերը ձախողվեցին։ Ավելի ուշ ակցիայի անցկացման վայրում տեղաբաշխվեցին լրացուցիչ իրավապահ ուժերն ու ջրցան մեքենաները։

Ոստիկանությունը պահանջեց հավաքվածներին ազատել պողոտան` «խոստանալով» անհնազանդներին ենթարկել պատասխանատվության։

Ցուցարարների թիվը սկսեց աճել` տասնյակը վերածվեց հարյուրյակի։ Մարդիկ նստեցին հենց ասֆալտին` այն նույն հատվածում, որտեղ շուրջ երկու ամիս առաջ անցկացվում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շուրջօրյա ակցիան…

Խաղաղ ցուցարարներին ցրելու խաղաղ օպերացիան


Ոստիկանության մարտավարությունը, ըստ երևույթին, ճիշտ էր։ Ընդամենը պետք էր սպասել, որպեսզի հավաքվածները հոգնեն և չկարողանան ակտիվ դիմադրել։

Կեսգիշերին մոտ Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում առաջարկում էր ցուցարարներին մինչև առավոտյան ժամը 05։00–ը ինքնակամ բացել Բաղրամյան պողոտան։

Ոստիկանությունը կազմակերպիչներին և մասնակիցներին վեց ժամ տրամադրեց` իրենց պահանջներն արտահայտելու և Բաղրամյան պողոտան ինքնակամ ազատելու համար` պայմանով, որ ցույցը կշարունակի խաղաղ բնույթ կրել։

Եվ հենց այդ ժամանակ սկսվեց ցուցարարներին ցրելու «գրագետ օպերացիան»` առանց կոշտ գործողությունների, ուժ կամ հատուկ տեխնիկա կիրառելու։

Ինչպես խոստացել էին


Նշված ժամին իրավապահ ուժերը սկսեցին «մաքրել» պողոտան` նախապես հայտարարելով, որ ցուցարարներն ինքնակամ հեռանալու համար ևս կես ժամ ունեն։ Միջադեպերից խուսափելու համար ոստիկանները լրագրողներին խնդրեցին անցնել ավելի անվտանգ հատված և սկսեցին երթևեկելի մասից հեռացնել ակցիայի մասնակիցներին։

Առանց հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառելու` ոստիկանները բռնեցին ցուցարարների ոտքերից ու ձեռքերից և հեռացրին երթևեկելի մասից։ Ողջ գործողությունը զբաղեցրեց ընդամենը մի քանի րոպե, ընդ որում շուրջ 50 ցուցարարներ բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Ավելի ուշ, մի քանի ժամ անց նրանց ազատ արձակեցին` նախապես արձանագրություն կազմելով վարչական իրավախախտումների մասին։

Հանրահավաքն ավարտված է, բայց կրքերը թեժանում են։ Ի՞նչ է լինելու

Համարձակվում ենք ենթադրել, որ «Ո՛չ թալանին» շարժման ակտիվիստները չեն հանգստանա և կփորձեն զարգացնել Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ալիքը։

Մնում է միայն սպասել և հուսալ, որ կգտնվի պետության և երկրի բնակիչների համար փոխզիջումային տարբերակ և իրադարձությունների լուծման այնպիսի բանաձև, որը կգոհացնի բոլորին։ Հիշեցնենք, որ առաջիկա ամիսների ընթացքում սպասվում է իշխանությունների նախաձեռնած աուդիտը` սակագների բարձրացման մասին ՀԾԿՀ–ի որոշման հիմնավորվածության մասին, որը կօգնի որոշակի պարզեցումներ մտցնել այս հարցում։

Իսկ թե ինչ գործողությունների կդիմեն ակտիվիստները, հավանաբար կիմանանք մոտ ապագայում, ինչպես միշտ` սոցիալական ցանցերի միջոցով։

Լրահոս
0