00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես է մեզնից յուրաքանչյուրը կարողանում զգալ գեղեցկությունը

© NeilthomasministriesДевушка в поле
Девушка в поле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարզվել է, որ այս կամ այն նկարի գեղեցկության գնահատումը կանանց և տղամարդկանց մոտ ընդհանուր առմամբ նույնն է, բայց այդ եզրակացությանը նրանք գալիս են նեյրոնային տարբեր շղթաների օգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Տարբեր երկրներ ներկայացնող գիտնականների խումբը տարբեր երկրներից տարբեր ժամանակահատվածներում ուսումնասիրել են գեղեցիկի ազդեցությունը մարդու գլխուղեղի վրա։

Օրինակ` ինչպե՞ս է արվեստի գեղեցիկ գործն ազդում գլխուղեղի վրա։ Բժշկության մեջ կա մի այսպիսի ձևակերպում` Ստենդալի ախտանիշ։ Այն առաջին անգամ ֆրանսիացի գրողը նկարագրել է 1817 թվականին։ Այցելելով Ֆլորենցիայի թանգարաններից մեկը` նա այնքան ցնցված է եղել ցուցադրված արվեստի գործերից, որ գրեթե կորցրել է գիտակցությունը։ Գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության, երբեմն բնության գեղեցկությունից ստացած տպավորության ներքո հայտնվող այդ վիճակի գիտական նկարագրությունն առաջին անգամ տվել է հոգեբույժ Գրացիելա Մագերինին 1979 թվականին։ Գեղեցկությամբ հիացած մարդու սրտի բաբախյունը հաճախակի է դառնում, բարձրանում է արյան ճնշումը, կարող է գիտակցությունը մթագնել և նույնիսկ ուշագնացության հասցնել։ Երևույթն այդքան էլ հաճախակի չէ, սակայն այսօր Ֆլորենցիայի թանգարանների անվտանգության աշխատակիցներին սովորեցնում են, թե նման դեպքերում ինչպես է պետք առաջին օգնություն ցուցաբերել։

Վերջին տարիներին հոգեբաններն ու նեյրոֆիզիոլոգներն ուսումնասիրում են, թե ինչպես է գեղեցկությունն ազդում գիտակցության վրա։ Վերջերս Շվեյցարիայի Սանկտ Գալեն քաղաքի գեղեցիկ արվեստների թանգարանի այցելուների վրա սարքեր էին փակցնում, որոնք արձանագրում էին այցելուի անցած ճանապարհը դահլիճներով, յուրաքանչյուր ցուցանմուշի մոտ անցկացրած ժամանակը, զարկերակի հաճախականությունը և ափերի խոնավությունը (երբ մարդը հուզվում է, քրտնարտադրությունը ավելանում է)։ Եզրակացությունն այն է, որ արվեստի մեծ գործերը զգացմունքների հոսք են առաջացնում, և դրանք արտացոլվում են մարդու ֆիզիոլոգիական վիճակի վրա։

Ավելի խորը ուսումնասիրություն է կատարել Կամիլո Խոսե Սելա–Կոնդեի գլխավորած իսպանացի հետազոտողների թիմը։ Նրանք արվեստի գործերը ցույց են տվել կամավորներին` միաժամանակ ուսումնասիրելով նրանց գլխուղեղում արյան բաշխումը ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով (արյունը կուտակվում է գլխուղեղի այն հատվածներում, որոնք հատկապես ակտիվ են այդ պահին)։ Պարզվում է, որ, թեև այս կամ այն նկարի գեղեցկության գնահատումը կանանց և տղամարդկանց մոտ ընդհանուր առմամբ նույնն է, այնուհանդերձ նրանք նեյրոնային տարբեր շղթաների օգնությամբ են գալիս այն եզրակացության, որ իրենց տեսածը համապատասխանում է գեղեցիկի չափանիշին։ Գեղեցիկ նկարն ակտիվություն է առաջացնում կնոջ ուղեղի երկու կիսագնդերում, իսկ տղամարդու մոտ` միայն աջ կիսագնդում։

Կանադացի ֆիզիոլոգները պարզել են, որ երբ մարդը նայում է արվեստի գործին, նա «ինձ դուր չի գալիս» եզրակացությանը գալիս է երկու վայրկյանում, իսկ «դուր է գալիս» եզրակացությանը` չորս վայրկյանում։ Երկրորդ դեպքում հատկապես գրգռվում է տեսողական կեղևը, գլխուղեղը պատկերների մշակման համակարգչային ծրագրի պես ուժեղացնում է տեսանելի պատկերի պայծառությունը, ցայտագունությունը և գույները։ Բացի այդ, երկու կիսագնդերում հատկապես ակտիվանում է գլխուղեղի քունքային բլթի իլիկաձև գալարը, որը ծառայում է դեմքերը տարբերակելու համար։ Իսկ եթե ստեղծագործությունը դուր չի եկել, միանգամից նվազում է օրբիտալ նախաճակատային կեղևի (ուղեղի այդ մասը գտնվում է անմիջապես աչքերի տակ) ակտիվությունը, կարծես, ուղեղը որոշում է, որ պետք չէ ժամանակ և ուժեր ծախսել մի բանի վրա, որը դուր չի գալիս։

Իսկ բրիտանացի նյարդաբան Սեմիր Զեքին ցույց է տվել, որ Սեզանի, Ռեմբրանդտի և Մոնեի նկարները 10 տոկոսով բարձրացնում են արյան հոսքը դեպի գլխուղեղի հաճույքի կենտրոններ։

Լրահոս
0