00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. աշխարհը բախվել է միգրացիայի սարսափների և ահաբեկիչների բարբարոսությունների հետ

© АРКАГлава МИД Армении Эдвард Налбандян
Глава МИД Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես նշում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, աշխարհն անցնում է ցնցումների միջով, ինչի մասին վկայում են երկրագնդի տարբեր հատվածներում գրանցվող ճգնաժամերը

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Ֆիլիպ Համոնդի հրավերով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լոնդոնում։ Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House), որտեղ ներկայացրել է արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները, որոնք այսօր կանգնած են Հայաստանի և տարածաշրջանի առջև։

Միգրացիա

Ինչպես նշում է նախարարը, աշխարհն անցնում է ցնցումների միջով, ինչի մասին վկայում են երկրագնդի տարբեր հատվածներում գրանցվող ճգնաժամերը։ Նա նշել է, որ նախօրեին Փարիզից Լոնդոն ճանապարհին իր գնացքը ստիպված է եղել կանգնել երկու ժամ` փախստականների հետ կապված վիճակի պատճառով։

«Մենք այլևս չենք կարող խոսել մեկուսացված խնդիրների մասին: Հակամարտությունների և ավերիչ պատերազմների վաղ ահազանգումը և կանխարգելումը պետք է մշտապես առաջնայնություն լինեն ոչ միայն նրանց համար, ում դրանք անմիջականորեն առնչվում են, այլ նաև ողջ միջազգային հանրության համար», – նշել է Նալբանդյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ ստեղծված իրավիճակից` որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, ինչի հետևանքով հարյուր հազարավոր հայեր ստիպված էին ապաստան փնտրել։

Միաժամանակ նախարարը նշել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տուժել են նաև բազմաթիվ հայեր, ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատություններ: Ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր հայեր՝ Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր ևս ստիպված բռնել են գաղթի ճամփան: Միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում:

Նա նաև դատապարտել է ահաբեկիչների կողմից տարածաշրջանի մշակութային հուշարձանների և տարբեր ժողովուրդների պատմական բնակավայրերի ոչնչացումն` ընդգծելով, որ նման բարբարոսությունը քաղաքակրթության դեմ կատարվող հանցագործություն է։

«Անհրաժեշտ է անհապաղ մեխանիզմներ մշակել` ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսավորման աղբյուրներից զրկելու համար, թույլ չտալ հարևան պետությունների տարածքների օգտագործումը` անդրսահմանային հարձակումներ կազմակերպելու համար», – նշել է Նալբանդյանը։

Ինչի է հանգեցնում Ցեղասպանության մասին չխոսելը


Զեկույցի երկրորդ հիմնական շեշտը դրվել է այս տարի նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա։ Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի ժամանակակից իրադարձությունները տեղի են ունենում նույն տարածքում։

«1894-96 թթ. հայերի դեմ կատարված ոճրագործությունների նկատմամբ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը և անպատժելիությունը հանգեցրին 1915թ. Ցեղասպանությանը: 1915թ. մայիսի 24-ին դաշնակից երկրները` Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ընդունեցին հատուկ հռչակագիր, որը հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործություն իրականացնողներին նախազգուշացնում էր, որ իրենք պատասխանատվության կենթարկեն Թուրքիային,այնուամենայնիվ, դա իրադարձությունները կանխելու ուշացած փորձ էր», – ասաց Նալբանդյանը` ընդգծելով, որ 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին։

Նա նշել է, որ անկախ միջազգային մակարդակով Հայաստանի` ցեղասպանությունները դատապարտելուն և կասեցնելուն ուղղված ձեռնարկած տարբեր միջոցառումներից, այս տարի նշվում է թուրքական նեգացիոնիստական դիրքորոշման 100-ամյակը։

Միևնույն ժամանակ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներով և հարթություններով։ Այն ոչ միայն վերահաստատվում է Ցեղասպանությունը ճանաչած երկրների կողմից, այլև նորանոր երկրներ են միանում այս գործընթացին: 2014 թ. վերջից Բոլիվիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Չիլիի, Բրազիլիայի խորհրդարանները հատուկ բանաձևեր են ընդունել: Նրանց միացել են Եվրախորհրդարանը, Լատինաամերիկյան խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլն։ Նա հատուկ ընդգծել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի խիզախ հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին, այլև խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի ունեցած պատասխանատվության բաժնի մասին:

Ինչպես կարծում է նախարարը` հրաժարվելով մասնակցել 100-րդ տարելիցի միջոցառումներին` Թուրքիան մեծ հնարավորություններ է կորցրել։

Ղարաբաղյան կարգավորում


Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային հարցերից է։ Նա նշել է, որ Հայաստանը համանախագահների հետ համատեղ, որոնք զարմանալի համերաշխություն են ցուցաբերում կարգավորման հարցում, հանդես է գալիս հակամարտության բացառապես խաղաղ լուծման օգտին։

«Համանախագահների առաջարկությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լիակատար իրավունք է ընձեռում՝ որոշելու իր ապագա կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Հայաստանն իր պատրաստակամությունն է արտահայտել՝ առաջ շարժվելու այս սկզբունքների հիման վրա», – ասել է Նալբանդյանը։

Բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառը ԱԳՆ ղեկավարը տեսնում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մեջ, որը հրաժարվում է բանակցություններ վարել համանախագահների առաջարկների հիման վրա։ Իսկ Ադրբեջանի կողմից հրադադարն անընդհատ խախտելու փորձերը վկայում են բանակցային գործընթացի խափանման փորձերի մասին։ Ընդ որում, ըստ նրա, Ադրբեջանը շարունակում է ավելացնել սպառազինությունը, ինչը բարդացնում է բանակցային գործընթացը։ 

«Շփման գծի երկայնով միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող է ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար», – ասել է Նալբանդյանը` նշելով, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները:

Լրահոս
0