00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը հաջողությամբ ավարտել է «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները

© Sputnik / Самвел СепетчянOперативно-тактические учения/активная фаза стратегических командно-штабных учений «Молния-2015»
Oперативно-тактические учения/активная фаза стратегических командно-штабных учений «Молния-2015» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցկացվել են պետական և մարզային կառույցների լայնածավալ զորավարժություններ, որոնք ուղղված են պատրաստվածության մակարդակի բարձրացմանը մարտական գործողությունների դեպքում

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանում սեպտեմբերի 11–ին հաջողությամբ ավարտվել են «Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունները, որոնց ակտիվ փուլը` օպերատիվ մարտավարական զորավարժությունների տեսքով, անցկացվել է ուրբաթ Մարշալ Բաղրամյան հրաձգարանում։

«Շանթ 2014» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունները հանրապետությունում մեկնարկել են սեպտեմբերի 3–ին։ Դրանք ուղղված էին հայկական բանակի մարտունակության բարձրացմանն ու ռազմական գործողությունների պայմաններում պետական կառույցների գործողությունների հաստատմանը։

Ուրբաթ կառավարության անդամների մեծ մասի և զինվորական գերագույն հրամանատարության ներկայությամբ Մարշալ Բաղրամյան հրաձգարանում անցկացվել են օպերատիվ մարտավարական զորավարժությունները, որոնք ավարտվել են պայմանական հակառակորդի նկատմամբ տարած լիաժեք  հաղթանակով։

Զորավարժությունների նպատակն էր պատրաստել քաղաքացիներին հնարավոր ռազմական գործողություններին և նվազեցնել բնակչության շրջանում առաջացած խուճապն իրական սպառնալիքի դեպքում։

Քաղաքացիական պաշտպանություն

Զորավարժությունների ընթացքում անցկացվել են պետական և մարզային կառույցների լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք ուղղված են պատրաստվածության մակարդակի բարձրացմանը ռազմական գործողությունների դեպքում։ Կազմակերպվել է տարբեր հաստատությունների ուսումնական տարհանում նախօրոք պատրաստված տարածքներ, մշակվել են մարզպետարանների գործողությունները տեղում։

Տեղի է ունեցել նաև Ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ըստ զորավարժությունների սցենարի` Ազգային անվտանգության խորհրդի անդամները ներկայացրել են զեկույցներ և առաջարկներ, որոնք բխում են խաղային իրավիճակից։ Հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական կառույցներին։

Պաշտպանության նախարարության տվլյաներով` զորավարժությունները կրում էին պլանային բնույթ և ուղղված էին պետության պատրաստվածության ապահովմանը, պետական և ռազմական կառավարման մարմինների ընդհանուր պատրաստվածությանը ագրեսիան հետ մղելու ժամանակ, պատրաստվածության բարձր մակարդակում դրանց անցկացման հմտությունների ստուգմանը, փոխգործակցության և համաձայնեցման մակարդակի բարձրացմանը։

ՀՀ նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը օպերատիվ և արդյունավետ գործողությունների իրականացման տեսակետից որոշակի իրավիճակներում, ինչպես նաև հնարավորությունների ընձեռման և պետական կառույցների պատրաստվածության մակարդակի տեսանկյունից։

Վարժանքների ակտիվ փուլ

Մարշալ Բաղրամյանի հրաձգարանում վարժանքների ակտիվ փուլի շրջանակում հայկական ռազմական ստորաբաժանումները հակատանկային միջոցների, ՀՕՊ–ի, համազարկային կրակի համակարգի, հրետանային զենքի կիրառմամբ հետ են մղել պայմանական հակառակորդի օդային և ցամաքային հարձակումները։ Որից հետո հայկական զրահատանկային ստորաբաժանումները հետիոտնային և օդային դեսանտի օգնությամբ դուրս եկան հակահարված հասցնելու, և այս ամենն ավարտվեց լիարժեք հաղթանակով։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է զինվորներին և սպաներին վարժանքների հաջող անցկացման առիթով` նշելով, որ դրան հաջողվել է հասնել ինչպես սպաների, այնպես էլ զինվորների խմբակային աշխատանքի շնորհիվ։

© Sputnik / Самвел Сепетчян«Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժություններ
Oперативно-тактические учения/активная фаза стратегических командно-штабных учений «Молния-2015» - Sputnik Արմենիա
«Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժություններ


«Ես կարծում եմ, որ մենք հասել ենք այսօրվա օպերատիվ տակտիկական վարժանքների մեր նպատակներին, որոնք անցկացվում էին  «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ֆոնին։ «Շանթ 2015»–ի շրջանակում մենք կատարելագործել ենք մեր ընդհանուր պետական հնարավորությունները ցանկացած ագրեսիվ քայլի հակազդելու համար այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են տնտեսությունը, ներքին և արտաքին քաղաքականությունը, բնակչության գաղափարական պատրաստվածությունը, տեղեկատվական և ռազմական ոլորտները», – ասաց Օհանյանը։

Նրա խոսքերով` պրակտիկ հմտությունների զարգացումը չափազանց կարևոր է, իսկ նմանատիպ վարժանքները բարձրացնում են ռազմական վարպետության մակարդակը, ֆիզիկական և բարոյական պատրաստվածությունը, առանց որոնց անհնար է հաջողությունների հասնել ժամանակակից ռազմադաշտում։

Վարժանքների արդյունքներով`նախարարը պարգևատրել է աչքի ընկած զինվորներին և սպաներին։

Լրահոս
0