ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. Ոստիկանությունը պահանջում է, որպեսզի ցուցարարները հեռանան Բաղրամյան պողոտայից` զգուշացնելով, որ հակառակ դեպքում կսկսվի ցուցարարների ցրումը, հաղորդում է Sputnik Արմենիա պորտալի թղթակիցը դեպքի վայրից։
Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարում են, որ այն անձինք, ովքեր չեն ենթարկվի իրավապահների օրինական պահանջներին, կենթարկվեն պատասխանատվության։ Ոստիկանության յուրաքանչյուր հայտարարություն ուղեկցվում է ամբոխի սուլոցներով` փորձելով խլացնել բարձրախոսի ձայները։
Հարյուրավոր ցուցարարներ կանգնած են Բաղրամյան պողոտայում, այն նույն հատվածում, որտեղ շուրջ երկու ամիս առաջ անցկացվում էր էլետկրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շուրջօրյա ակցիան, իսկ պողոտան փակ էր ավելի քան երկու շաբաթ։
Պողոտայի մոտ հավաքված են մեծ թվով ոստիկաններ` սաղավարտներով և վահաններով։ Դեպքի վայր են բերվել ջրցան մեքենաներ։
Պողոտայի մոտ հավաքված են մեծ թվով ոստիկաններ` սաղավարտներով և վահաններով։ Դեպքի վայր են բերվել ջրցան մեքենաներ։