00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Արոնյանը տարել է իր առաջին հաղթանակը Բաքվում անցկացվող ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթում

© Sputnik / Асатур ЕсаянцЛевон Аронян, армянский шахматист
Левон Аронян, армянский шахматист - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գաբրիել Սարգսյանը ոչ–ոքի է խաղացել լեհ Մատեուշ Բարտելի հետ, իսկ Սամվել Տեր–Սահակյանի և Հրանտ Մելքումյանի հանդիպումները դեռևս չեն ավարտվել

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. Հայ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Բաքվում անցկացվող ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթի մեկնարկային փուլի առաջին հանդիպման ժամանակ պարտության է մատնել Լյուքսեմբուրգը ներկայացնող Մայքլ Վեդենկելերին, հաղորդոմ է chessdom.ru կայքը։

Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը ոչ–ոքի է խաղացել լեհ Մատեուշ Բարտելի հետ։

Սամվել Տեր–Սահակյան–Նիկիտա Վիտիուգով և Հրանտ Մելքումյան–Գատա Կամսի հանդիպումները դեռևս շարունակվում են։

Աշխարհի շախմատի գավաթը կանցկացվի նոքաութ համակարգով սեպտեմբերի 10–ից հոկտեմբերի 4–ը Բաքվում։ Գավաթի համար կմրցեն 128 շախմատիստներ։

Ըստ կանոնների` մասնակիցները միմյանց հետ կխաղան երկու պարտիա`ժամանակի դասական վերահսկողությամբ (90 րոպե` առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե մինչև խաղի ավարտը` յուրաքանչյուր հաջորդ քայլի համար 30 վայրկյանի ավելացմամբ)։

Երկու հանդիպումներից հետո ոչ–ոքի արդյունքի դեպքում մրցակիցները կխաղան երկու պարտիա` 25+10 ժամանակով։ Եթե կրկին գրանցվի ոչ–ոքի, ապա կխաղան 10+10 երկու պարտիա, այնուհետև 5+3 երկու պարտիա։ Եթե դրանից հետո ևս մրցակիցները ոչ–ոքի խաղան, ապա նախատեսված է «արմագեդոն» (5-ը 4–ի վրա)+3` ոչ–ոքի սև խաղաքարերի օգտին։

Եզրափակչում շախմատիստները կխաղան չորս պարտիա` ՖԻԴԵ–ի վերահսկողությամբ։

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1,6 մլն դոլար, որից հաղթողը կստանա 96 հազար դոլար, եզրափակիչ դուրս եկած շախմատիստը` 64 հազար դոլար, կիսաեզրափակչում հայտնված շախմատիստը` 40 հազար դոլար, ¼ եզրափակչում հայտնված շախմատիստները` 28 հազարական դոլար։

Գավաթի հաղթողն ու եզրափակիչ դուրս եկած շախմատիստն իրավունք կստանա մասնակցել 2016 թ.–ի թեկնածուների մրցաշարին։

Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4–ին։

Լրահոս
0