ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն արժանացել է «ICO Galileo Galilei Award» 2015թ. պատվավոր մրցանակի՝ «Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների 7 Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, «ICO Galileo Galilei Award» մրցանակը շնորհվում է Օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտի հետազոտողներին` համեմատաբար անբարենպաստ պայմաններում ունեցած ձեռքբերումների համար:
Արամ Պապոյանը ծնվել է 1959թ.-ի դեկտեմբերի 25-ին Երևանում: Նրա հետազոտությունների բնագավառն է լազերային ֆիզիկան, ատոմային ֆիզիկան, քվանտային և ոչ գծային օպտիկան: Արամ Պապոյանը 2004թ.-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի: Նա Եվրոպական օպտիկական ընկերության անդամ է, անդամակցում է նաև Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» ազգային ֆոնդին: 2010թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
ԳԱԱ թղթակից անդամը «ICO Galileo Galilei Award» մրցանակի է արժանացել
Բաժանորդագրվել
Մրցանակը շնորհվում է Օպտիկայի եւ ֆոտոնիկայի ոլորտի հետազոտողներին համեմատաբար անբարենպաստ պայմաններում ունեցած ձեռքբերումների համար