ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. Նախօրեին թունավորման ախտանիշներով հոսպիտալացված դպրոցականների մեծ մասն այժմ ապաքինվում է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 10-ին ժամը 11:55-ին առողջապահության նախարարությունն «Արտաշատի ԲԿ-ից» տեղեկություն է ստացել Բաղրամյան գյուղի դպրոցից 7 երեխայի դիմելու վերաբերյալ։
Բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ, հաղորդում է առողջապահության նախարարության կայքում: Այժմ 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում:
Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։ Նշում են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ վերջինս եղել է քաղցրահամ:
«Երեկ «Արտաշատի ԲԿ» հոսպիտալացված Բաղրամյան գյուղի դպրոցականներն ապաքինվում են։ Նրանց զգալի մասն արդեն դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցում է գտնվում 5 երեխա։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` թեթև»,– ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրությունում։

Նոր դեպքեր Գյումրիում
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ երեկ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ 2 երեխաների Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել։ Անհապաղ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություն և բակային համայցեր: Հոսպիտալացվել են ևս 2-ը։
«Հնարավոր է, որ նրանք այսօր դուրս կգրվեն։ Բոլորի վիճակը բավարար է։ Միաժամանակ հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ»,– նշվում է հաղորդագրությունում։
Դպրոցում կատարվել են նմուշառում բոլոր կոնտակտավոր երեխաներից, սննդի կառուցահատվածից, խմելու ջրից: Կատարվում են քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ, աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։