00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկան հարգանքի տուրք է մատուցում 2001 թվականի սեպտեմբերի 11–ի զոհերին

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցМесто взрыва Всемирного Торгового центра в Нью-Йорке
Место взрыва Всемирного Торгового центра в Нью-Йорке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ ավանդույթի, գլխավոր միջոցառումները կանցկացվեն Նյու Յորքում։ Քաղաքում կանցկացվի «Հիշողություն` մարմնավորված լույսի մեջ» արարողությունը` 88 հատուկ լապտերների արձակած ճառագայթները կկրկնեն ահաբեկիչների ոչնչացրած երկու աշտարակների ուրվագծերը

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում 2001 թվականի սեպտեմբերի 11–ի ահաբեկությունների 14–րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումներ կանցկացվեն։  Հիմնական միջոցառումները կանցկացվեն Նյու Յորքում և Վաշինգտոնում, որտեղ 14 տարի առաջ ահաբեկիչները զավթած մարդատար ինքնաթիռներն ուղղել էին Համաշխարհային առևտրային կենտրոնի (ՀԱԿ) շենքերի և Պենտագոնի վրա։

Ըստ ավանդույթի, գլխավոր միջոցառումները կանցկացվեն Նյու Յորքում։ Առավոտյան 8։30–ին (Երևանի ժամանակով` 18։30) առևտրային կենտրոնի «երկվորյակների» տեղում տեղադրված զոհերի հուշահամալիրի մոտ կսկսվի հոգեհանգստի արարողություն։ 16 րոպե անց` ժամը 8։46–ին (Երևանի ժամանակով` 16։46), այն պահին, երբ օդանավերից առաջինը բախվել է ՀԱԿ–ի հյուսիսային աշտարակին, կհայտարարվի լռության րոպե, ինչից հետո կսկսեն ընթերցել ահաբեկչության հետևանքով զոհվածների անունները։ Սգո ընթացակարգը կտևի գրեթե 5 ժամ և կավարտվի ժամը 13։30–ին (Երևանի ժամանակով` 21։30)։

Օրվա երկրորդ կեսին հուշահամալիրի մուտքը բաց կլինի բոլոր ցանկացողների համար։ Այդ ժամանակ կսկսվի «Հիշողություն` մարմնավորված լույսի մեջ» արարողությունը` 88 հատուկ լապտերների արձակած ճառագայթները կկրկնեն ահաբեկիչների ոչնչացրած երկու աշտարակների ուրվագծերը։ Իսկ երեկոյան հարակից փողոցներում զոհվածների հիշատակին համերգներ կանցկացվեն։

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման այս անգամ կմնա Վաշինգտոնում։ Տեղական ժամանակով 8։45–ին նա կնոջ` Միշել Օբամայի և Սպիտակ տան աշխատողների հետ դուրս կգա երկրի գլխավոր նստավայրի Հարավային բացատ` լռության րոպեով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Ավելի ուշ պետության ղեկավարը կմեկնի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ֆորտ–Միդ ռազմակայան, որտեղ կհանդիպի զինծառայողների հետ։

Մի շարք միջոցառումներ կանցկացվեն նաև Պենտագոնում։ Լուսաբացին ռազմական գերատեսչության աշխատողները կծածանեն ԱՄՆ–ի դրոշը զոհվածների հուշահամալիրի մոտ։ Առավոտյան ժամը 9։30–ին (Երևանի ժամանակով` 17։30), այն պահին, երբ ահաբեկիչների զավթած ինքնաթիռը մխրճվել էր Պենտագոնի շենք, ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը և այլ զորահրամանատարները զոհվածների հիշատակին սգո արարողություն կանցկացնեն։ Նմանատիպ արարողություն էլ կսկսվի տեղական ժամանակով ժամը 14։00–ին (Երևանի ժամանակով` 22.00)։

Լրահոս
0