ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Շախմատային ռոբոտ–ծրագիրը, որը մշակել են տեղացի մասնագետները, կխաղա ուժեղագույն հայ գրոսմայստերների հետ Երևանում անցկացվող Digitec Expo 2015 ՏՏ 11-րդ ցուցահանդեսի ժամանակ, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Մենք պայմանավորվել ենք Շախմատի ակադեմիայի հետ։ Ցուցահանդեսին կներկայացվի հայ ծրագրավորողի կողմից ստեղծված ռոբոտ–շախմատիստը, ով գրեթե հավասար խաղում է աշխարհի լավագույն ռոբոտ–շախմատիստների եռյակի հետ։ Ես կարծում եմ` խաղը մեր գրոսմայստերների հետ անցկացվելու է միաժամանակ 2-3 հարթակներում, ինչը լավ անակնկալ կլինի մեր Շախմատի ֆեդերացիայի ղեկավարի համար», – նշել է Վարդանյանը, ով Digitec Expo–ի կազմակերպիչներից է։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան գլխավորում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
«Շոգ ամառ» Digitec Expo–ում
Digitec Expo 2015 կազմակերպիչները սպասում են, որ Հայաստանի ՏՏ ոլորտի այս խոշորագույն միջոցառմանը կմասնակցեն մոտ 40 հազար այցելուներ։ Ցուցահանդեսն անցկացվելու է «Երևան–էքսպո» համալիրում հոկտեմբերի 2-4-ը, որին մասնակցելու են 130 կազմակերպություններ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Թայվանից, Չինաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Իրանից։
«Եթե դու հայկական ՏՏ միության մի մասն ես, ապա դու պետք է մասնակցես Digitec–ին։ Այս տարվա մասնակիցների շարքում են միջազգային ասպարեզում լուրջ հաջողությունների հասած տեղական ընկերությունները, այդ թվում` PicsArt, Joomag, Shadowmatic, Triada Studio», – հայտնել է Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ միջոցառումը նպաստում է Հայաստանում միջազգային կազմակերպությունների ինժեներական ստորաբաժանումների ստեղծմանը, որը ժամանակին տեղի է ունեցել IBM, National Instruments և այլ ՏՏ–հսկաների հետ։
Ռոբոտոտեխնիկա` դպրոցական սեղանից
ՏՏ ոլորտը Հայաստանի առաջնային զարգացման ուղղություններից է, մի երկրի, որը չունի բնական ռեուրսներ։ Սակայն վերջին տարիներին ՏՏ ոլորտում երկիրը որոշակի հաջողություններ է ձեռք բերել` դպրոցական և ուսանողական կրթության բնագավառում ներգրավելով հեռանկարային ծրագրեր։
Այսպես, Հայաստանի 1450 դպրոցներից գրեթե յուրաքանչյուրում 2015-2018 թվականների ընթացքում կբացվեն ինժեներական խմբակներ և ռոբոտոտեխնիկայի բաժիններ։ «Մեկ ընկերություն` մեկ դպրոց» ծրագիրը նախատեսում է, որ 500 տեղական ՏՏ կազմակերպություններից յուրաքանչյուրն իր ղեկավարության տակ կվերցնի դպրոցները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վարդանյանը, Հայաստանում ՏՏ ոլորտը տարեցտարի աճում է 20-25%, և թեև ՏՏ բնագավառի համար այս ցուցանիշներն այնքան ել մեծ չեն, Հայաստանում զգացվում է ՏՏ ոլորտի լավ մասնագետների պակաս։
«Հայաստանը բարձր որոկավորում ունեցող մասնագետների պակաս ունի։ Այդ իսկ պատճառով մասնագետներ պետք է պատրաստել դպրոցական տարիքից։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել հայկական դպրոցներում բացել, այդ թվում մարզերում, ինժեներական խմբակներ», – ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով` համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ հիմնական ինժեներային և ծրագրավորման հմտությունները պետք է սերմանել դպրոցական տարիքից։
Ներկա պահին ռոբոտոտեխնիկայի խմբակներ գործում են 10 մայրաքաղաքի և 54 մարզերի դպրոցներում, բացի այդ, երկրի դպրոցներում բացվել են 20 ինժեներական լաբորատորիաներ։ Իսկ մինչև 2018 թվականի վերջը այդպիսի լաբորատորիաներ կբացվեն հանրապետության բոլոր դպրոցներում։
Ռոբոտ–ծրագիրը կխաղա գրոսմայստերի հետ Երևանի Digitec Expo–ի ժամանակ
© Sputnik / Павел Балабанов
/ Բաժանորդագրվել
Ռոբոտ–ծրագրի խաղը հայ շախմատիստների հետ նախատեսվում է անցկացնել Digitec Expo 2015 շրջանակում