ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Շոտլանդական Ardbeg գինու արտադրամասի աշխատողները վիսկիով փորձանոթ են ուղարկել տիեզերք, որպեսզի իմանան, թե ինչպես այն կփոխի իր համը և բույրն անկշռության պայմաններում, հայտնում է vokrugsveta.ru կայքը։
Վիսկիի երկու միևնույն նմուշներ հնեցվել են տարբեր պայմաններում` առաջինը գրեթե երեք տարի «հասունացել է» Երկրի վրա, իսկ երկրորդը 2011 թվականին Բայկոնուր տիեզերակայանից ուղարկվել է Միջազգային տիեզերակայան։ Այսպիսի անսովոր փորձի օգնությամբ արտադրողները ցանկանում էին իմանալ, թե արդյո՞ք միկրոձգողականությունը կազդի սկոտչի, գինու և այլ ալկոհոլի համն ու բույրը պայմանավորող նյութի վրա։
Համեմատելով նմուշները` արտադրողները պարզել են, որ դրանք շատ են տարբերվում միմյանցից։ «Երկրային» վիսկին ուներ փայտանյութի բույր մայրու, բալզամիկ քացախի, ինչպես նաև չամիչի, մրգահյութի, հիրիկի, վանիլի և նարնջի տոներով։ «Տիեզերական» վիսկիի բույրի փնջում գերակշռել է ծխի, ռետինի և ապխտած ձկան ինտենսիվ բույրը, ինչպես նաև մանուշակի և հաղարջի անսովոր երանգները և փայտի ինտենսիվ նրբերանգները։ «Տիեզերական» վիսկիի համը տարբերվում էր ապխտած սև սալորի, շաքարապատ սալորի և բալի, անանուխի, անիսոնի, դարչինի և… բեկոնի համով։
«Մենք բավականին անսպասելի արդյունքներ ստացանք, որոնք օգնեցին բացահայտել վիսկիի նոր ներուժը։ Տիեզերական նմուշում գերակշռել են ավելի մեծ թվով ծխի բույրեր, քան երկրայինում»,– նշել է Բիլ Լամսդենը` Ardbeg թորման բաժնի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնաբերվել էր, որ վիսկիի համի վրա ազդում են նաև լույսը և որոշ ձայներ։ Օրինակ` կոնտրաբասի ձայնը լավացնում է վիսկիի համը, իսկ զանգակների ղողանջն այն ավելի քաղցր է դարձնում։
Տիեզերքում շոտլանդական վիսկին փոխում է համը
Բաժանորդագրվել
Վիսկիի համի վրա ազդում են նաև լույսը և որոշ ձայներ։ Օրինակ` կոնտրաբասի ձայնը լավացնում է վիսկիի համը, իսկ զանգակների ղողանջն այն ավելի քաղցր է դարձնում