00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայկական» կամ «պարբերական» հիվանդության գաղտնիքները

Բաժանորդագրվել
Հիվանդության կլինիկական ախտանիշները պայմանավորված են ալկոհոլային խմիչքի չարաշահումով և ալիմենտար թունավորումներով, ինչպես նաև կլիմայական գործոններով

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Այսօրվա ամենախորհրդավոր  հիվանդություններից մեկը պարբերական հիվանդությունն է, որը նաև անվանում են «երևանյան» կամ «հայկական» հիվանդություն։

«Հայկական» հիվանդությունն արտահայտվում է որովայնի շրջանում պարբերական սուր ցավերով, ցավերը կարող են լինել նաև կրծքավանդակի շրջանում և հոդերում, ինչպես նաև տենդով։  Նոպայից հետո, որը տևում է 2-3 օր, հիվանդները շուտ ապաքինվում են, վերականգնվում է նրանց աշխատունակությունը։ Հիվանդությունը քրոնիկ բնույթ է կրում և կարող է տևել տասնյակ տարիներ։

Հիվանդության կլինիկական ախտանիշները պայմանավորված են ալկոհոլային խմիչքի չարաշահումով և ալիմենտար թունավորումներով, ինչպես նաև կլիմայական գործոններով։ Օրինակ` Ռուսաստանի բնակիչների մոտ սրացումներ կարող են նկատվել միջսեզոնային ժամանակահատվածում։

Հին հիվանդություն

Ժողովրդի շրջանում կարծիք կա, որ  եթե հիվանդությունն անվանում են «երևանյան» կամ «հայկական», ապա այն հատուկ է միայն հայերին։ Սակայն դա սխալ կարծիք է, քանի որ այս հիվանդությունը բնորոշ է հին գեներով ժողովուրդների ներկայացուցիչներին։

«Հայկական» անվանումն այն ստացել է այն բանի համար, որ հիմնականում հիվանդությունը հանդիպում է այն ժողովուրդների ներկայացուցիչների մոտ, որոնց նախնիները ապրում էին Միջերկրական ծովի ավազանում` հատկապես հայերի, հրեաների և արաբների։ Այլ ազգությունների ներկայացուցիչների մոտ այս հիվանդությունը հազվադեպ գենետիկ հիվանդություն է համարվում, որը նաև անվանում են «միջերկրածովային տենդ», և այն հանդիպում է շատ հազվադեպ`  6% դեպքերում։

Հայ մասնագետները պնդում են, որ այս հիվանդությունը «երևանյան» անվանելը սխալ է, քանի որ այն ոչ մի  ընդհանուր բան չունի հայկական մայրաքաղաքի հետ։

Մի քիչ վիճակագրություն

Հայաստանում, ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ բնակվում է ավելի քան 20 հազար մարդ, որոնք տառապում են «հայկական» հիվանդությամբ։ Ընդ որում, «Արաբկիր» բժշկական կենտրոնին կից գործող մանկական պարբերական հիվանդության հանրապետական կենտրոնի տվյաներով` երկրում «պարբերական» հիվանդությամբ տառապող մինչև 18 տարեկան երեխաների քանակը ավելի քան 2700 է։ Հիվանդության դինամիկան այնքան էլ հուսադրող չէ. տարեկան «պարբերական» հիվանդություն է ախտորոշվում 300-500 մարդու մոտ։

Բժիշկները պնդում են, որ երկրում հիվանդության ախտորոշման հաճախակիությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ  այդ հիվանդության գենը տարածված է բնակչության շրջանում, այլ նաև նրանով, որ Հայաստանում «պարբերական» հիվանդության ախտորոշումը բարձր մակարդակի վրա է։

Երևանի գենետիկայի կենտրոնում այս հիվանդության ախտորոշման համար թեստավորում է անցնում շաբաթը շուրջ 60 մարդ։

Պարբերական հիվանդության ախտանիշները

Հաճախ «պարբերական» հիվանդության նոպաները հանկարծակի են առաջանում` սուր և նվացող ցավեր, որոնք ի հայտ են գալիս որովայնի շրջանում և տարածվում ողջ մարմնով։ Նոպայի ժամանակ հիվանդը ստույգ և պարզորոշ չի կարող նկարագրել իր վիճակը։ Սուր ցավերը կարող են ուղեկցվել բարձր ջերմությամբ, տենդով, ընկճվածության զգացողությամբ, երբեմն հնարավոր են ագրեսիվ ռեակցիաներ, մաշկը մգանում է, իսկ աչքերի տակ սև շրջաններ են հայտնվում, հիվանդի զարկերակը թույլ է շոշափվում, հիվանդության սրացման ժամանակ հնարավոր է գիտակցության կորուստ։

Հիվանդի վիճակը կարելի է մի փոքր լավացնել` օգնում են տաքացնող հեղուկները, հիվանդին կարելի է ծածկել, օգնել նրան ավելի տաք հագնվել։ Եթե հիվանդի մոտ փսխելու ցանկություն է առաջանում, հարկ չկա հակափսխման դեղամիջոցներ օգտագործել, եթե նա ազատվի օրգանիզմում առկա «ավելորդ» սննդից, դա ոչ միայն չի խանգարի, այլ նաև կօգնի բավականին լավացնել հիվանդի վիճակը։

Ամեն ինչում սթրեսներն են մեղավոր

Հիվանդության բուժման գործընթացում զգալի առաջընթաց է նկատվել XX դարի 60-ական թվականներին` շնորհիվ հանրաճանաչ թերապևտ, պրոֆեսոր Լևոն Հովհաննիսյանի հետազոտությունների։ «Ներքին հիվանդությունների կլինիկայում հոգեկան և սոմատիկ ոլորտների փոխհարաբերության մասին» նրա աշխատության մեջ նկարագրված է «պարբերական» հիվանդությունն ու բուժման մեթոդները` հոգեբուժության միջոցով։

Այդ հիվանդության բուժման մեջ իր ներդրումն ունի նաև հոգեբույժ Արմեն Ներսիսյանը, որը գրել է իր թեկնածուական աշխատանքը «Հոգեմարմնական խանգարումները պարբերական հիվանդության ժամանակ» թեմայով։

Երկու մասնագետներն էլ` և՛ Հովհաննիսյանը, և՛ Ներսիսյանը, հակված էին այն կարծիքին, որ «պարբերական» հիվանդությունը բուժվում է միայն սթրեսներից ձերբազատվելուց հետո։ Բանն այն է, որ այս խորհրդավոր հիվանդությունը հաճախ սկսում է ի հայտ գալ սթրեսների և անձի անհատական յուրահատկությունների հետևանքով։ Ժամանակակից մասնագետները նաև հակված են այն կարծիքին, որ այս հիվանդությունը կարող է հայտնվել այն մարդկանց մոտ, ովքեր կյանքի ընթացքում ուժեղ սթրեսներ են տարել, ականատես են եղել պատերազմների և աղետների։

«Միջերկրածովային տենդի» բուժումը հաճախ դեղորայքային է։ Ամեն դեպքում «պարբերական» հիվանդությունը դատավճիռ չէ։ Ամենակարևորը ժամանակին տրամադրվել ճիշտ բուժման, քանի որ մարդու ենթագիտակցությունը հրաշքներ է գործում։

Լրահոս
0