ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան և Իրանը խորհրդակցություններ են անցկացնում ռուսական զենքի ձեռք բերման վերաբերյալ, հայտնել է Նիժնի Տագիլում անցկացվող RAE-2015 ցուցահանդեսին Ռոսոբորոնէքսպորտի պատվիրակության ղեկավար Իգոր Սևաստյանովը։
«Գաղտնիք չէ, որ Իրանի իսլամական պետությունը հետաքրքրվում է ռուսական զենքով։ Ռուս–իրանական ռազմատեխնիկական համագործակցության բազմամայա փորձը նախատեսում է խորհրդակցությունների անցկացում` ուղղված երկու կողմից պայմանավորությունների, որոնք չեն հակասում միջազգային պարտավորություններին», – ասաց Սևաստյանովը։
Այսպիսով, նա պատասխանել է` արդյո՞ք բանակցություններ տարվում են Իրանի հետ «միջուկային գործարքի» հետ կապված Ցամաքային զորքերի համար ռուսական զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։