00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի «շնիկը»` @, գրեթե հազար տարեկան է

© DljametrosexualaСимвол электронной почты "собака"
Символ электронной почты собака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անգլերենում @ նշանն անվանում են ոչ միայն commercial at, այլ նաև` mercantile symbol, commercial symbol, scroll, arobase, each, about

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի–Sputnik. Համակարգչային դարաշրջանից առաջ ոչ ոք չգիտեր այժմ բոլորի համար սովորական դարձած @ նշանը։ Սովորաբար մեկ այլ լեզվից անվանման փոխառության դեպքում նոր բառ չեն ստեղծում։ Սակայն երբեմն սկզբնական բառը կարող է չարտաբերվել, լինել անհարմար կամ չհամապատասխանել լեզվի կանոններին։ Թերևս, դա էլ տեղի է ունեցել @ նշանի հետ, որի պաշտոնական անվանումը (at) շատ խորթ է հնչում այլ լեզուներով։ Անվանումը պետք է լինի հիշվող և կիրառելի, նշում է www.vokrugsveta.ru կայքը։

1990–ականներին, երբ @ նշանն առաջին անգամ փորձում էին թարգմանել ռուսերեն, գոյություն ունեին բազմաթիվ տարբերակներ` «ոլորագիծ», «գորտիկ», «ականջ» և այլն։

Իհարկե, հիմա դրանք չեն օգտագործվում, իսկ «շնիկը» բավականին մեծ տարածում է գտել, քանի որ ցանկացած լեզու ձգտում է ունենալ միայն մեկ ունիվերսալ բառ։

Օրինակ` անգլերենում @ նշանը կոչում են ոչ միայն commercial at, այլ նաև` mercantile symbol, commercial symbol, scroll, arobase, each, about և այլն։ Ո՞րն է համակարգչային այս նշանի ու մարդու լավագույն ընկերոջ միջև ասոցիացիայի պատճառը։ Շատերի համար @ նշանն իսկապես հիշեցնում է գունդուկծիկ եղած շան։

Գոյություն ունի էկզոտիկ մի վարկած, որ անգլերեն at–ի ընդհատուն արտասանությունը շան հաչոց է հիշեցնում։ Սակայն ըստ ավելի հավանական կարծիքի` @ նշանը կապված է Adventure համակարգչային հին խաղի հետ, որտեղ հարկավոր էր ճանապարհորդել լաբիրինթոսով` պատերազմելով տարբեր ստորգետնյա հրեշների դեմ։ Քանի որ խաղը տեքստային էր, ապա խաղացողը, լաբիրինթոսի պատերը, հրեշներն ու գանձերը ներկայացված էին տարբեր սիմվոլների տեսքով։ Adventure–ում խաղացողին շուն էր ուղեկցում, որին կարելի է ուղարկել հետախուզական առաքելությունների, իսկ այդ շնիկը ներկայացված էր @ նշանով։ Հնարավոր է, որ հենց այդ մոռացված խաղի շնորհիվ է ստեղծվել «շնիկ» բառը։

Ժամանակակից աշխարհում @ նշանն ամենուր օգտագործվում է հատկապես այն պահից, երբ դարձավ էլեկտրոնային փոստի հասցեի անբաժանելի մաս։ Սակայն այս նշանը համակարգչային դարաշրջանից առաջ ներառված էր ամերիկյան սովորական գրամեքենայի ստեղնաշարում, իսկ համակարգչային դարձավ միայն այն պատճառով, որ համեմատաբեր քիչ էր օգտագործվում։ @ նշանն օգտագործվում է նաև կոմերցիոն նպատակներով։ Օրինակ` 10 գալոն յուղը` մեկ գալոնի համար 3,95 ԱՄՆ դոլար արժեքով, հակիրճ կգրվի այսպես` 10 gal of oil @ $3.95/gal։
 
Սակայն այդ նշանի սկզբնական ծագումը պարուրված է գաղտնիքով։ Լեզվաբան Ուլմանի կարծիքով` @ նշանը ստեղծել են միջնադարյան վանականները` լատինական ad–ը («վրա», «մեջ» և այլն) կրճատելու համար, ինչը շատ է հիշեցնում նրա ներկայիս օգտագործումը։ Մեկ այլ բացատրություն է ներկայացնում իտալացի գիտնական Ջորջո Ստաբիլեն. նա այդ նշանը գտել է Ֆլորենցիայից վաճառական Ֆրանչեսկո Լապին, նրա գրառումներում, որոնք արվել են 1536 թ.–ին, @ նշանը նշանակում էր «ամֆորա», օրինակ` մեկ @ գինու գինը։ Հետաքրքիր է, որ իսպանացիներն ու իտալացիները @ նշանն էլեկտրոնային նամակներում անվանում են հենց «ամֆորա» (arroba), որը ֆրանսիացիները, խեղաթյուրելով, դարձրել են arobase։

Տարբեր երկրներում տարբեր անուն ունի @ նշանը։ Օրինակ` լեհերն անվանում են «կապիկ», թայվանցիները` «մկնիկ», հույները` «բադիկ»,  իտալացիներն ու կորեացիները` «խխունջիկ», հունգարացիները` «ճիճվիկ», շվեդներն ու դանիացիները`«փղի կնճիթ», ֆինները` «կատվի պոչիկ» կամ «մյաու»։ @ նշանի հետ կապված ժամանակակից պատմություններից ամենազարմանալին տեղի է ունեցել Չինաստանում,  որտեղ նշանը պարզապես անվանում են «А-ն` շրջանի մեջ»։ Մի քանի տարի առաջ չինացի մի ամուսնական զույգ այդպես անվանեց իր նորածին զավակին։  Հնարավոր է, որ ամուսիններն այդ նշանն ընկալել են որպես հիերոգլիֆ, որը խորհրդանշում է տեխնիկական առաջընթաց, և որոշել են, որ այն երջանկություն և հաջողություն կբերի իրենց երեխային։

Լրահոս
0