00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազնավուրի որդին ցանկանում է մասնակցել Երևանում անցկացվող վազքի կիսամարաթոնին

© Facebook/ SEDA AznavourШарль Азнавур с сыном Мишей
Шарль Азнавур с сыном Мишей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինձ շատ հաճելի է, որ գալիք կիսամարաթոնի մասին հայտարարությանը գրեթե միանգամից արձագանքել են շատ մարդիկ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, ասել է Հայաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի որդին` Միշա Ազնավուրը, Երևանում RunArm 2015 վազքի միջազգային կիսամարաթոնին մասնակցելու ցանկություն է հայտնել, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

RunArm 2015 վազքի առաջին միջազգային կիսամարաթոնը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 3–ին։ Նպատակը առողջ կենսակերպի և երկրում սպորտային զբոսաշրջության զարգացման քարոզչությունն է։

«Ինձ շատ հաճելի է, որ գալիք կիսամարաթոնի մասին հայտարարությանը միանգամից արձագանքել են շատ մարդիկ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ Մասնավորապես, կիսամարաթոնին ցանկացել են մասնակցել հայկական ծագումով անվանի ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը եղբոր հետ, ինչպես նաև մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի որդին` Միշա Ազնավուրը»,– նշեց Էմմիյանը։

Նա նշեց, որ կիսամարաթոնի անցկացումը շատ կարևոր է Հայաստանի համար ինչպես առողջ կենսակերպի զանգվածային քարոզչության, այնպես էլ երկրում զբոսաշրջության զարգացման առումով։

«Ես կցանկանայի, որ նման միջոցառումները շարունակական բնույթ ունենան։ Այդպիսի միջոցառումներ պետ է կազմակերպել Հայաստանի բոլոր մարզերում»,– ասաց Էմմիյանը։

Երևանի միջազգային կիսամարաթոնը և մյուս վազքարշավները կազմակերպվում են պետական ծրագրի շրջանակում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է ՌԱՆԱՐՄ ընկերությունը՝ ՀԱՖ-ի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:

Միջոցառման կազմակերպմանն իրենց աջակցությունն են բերել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, չարտերային թռիչքներ իրականացնող միջազգային ՊրոՍկայ ընկերությունը, Ռենո Արմենիան, Արմենիա Մարիոթ հյուրանոցը, Օրանժ Արմենիան, Ջերմուկ գրուպը, ինչպես նաև Սիքստ ընկերությունը և Գրանթ Թորնթոնը:

Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS):

ՌԱՆԱՐՄ-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, իսկ Երևանի Միջազգային մարաթոնը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին:

Լրահոս
0