00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղեցկության «բաղադրատոմսեր» փորձագետներից. խարիզմա և ինքնավստահություն

© NeilthomasministriesДевушка в поле
Девушка в поле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղեցկության օրը սկսել են տոնել 1995թ.–ին Բրյուսելում ՍԻԴԵՍԿՈ կոսմետոլոգիայի և էսթետիկայի միջազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. Գեղեցկության միջազգային օրը տոնի կարգավիճակ է ստացել 1995թ.–ին Բրյուսելում ՍԻԴԵՍԿՈ կոսմետոլոգիայի և էսթետիկայի միջազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ։

Փորձագետները կարծում են, որ բնական լինելը, ինքնավստահությունը և անհատական ոճը գեղեցիկ մնալու մշտական «հարուցիչներն» են։

Չափանիշները չեղյալ են հայտարարվում


Հոգեվերլուծության մոսկովյան ինստիտուտի դոցենտ Վլադիմիր Ֆայնզիլբերգի կարծիքով` կարևորն այն չէ, թե մարդն ինչ տեսք ունի կամ «համապատասխանում է արդյո՞ք որոշակի չափանիշների», այլ այն, թե ինքն իր մասին ինչ է մտածում։ «Որքան զարգանում է հասարակությունը, այնքան ավելի նվազում են արգելքներն ու չափանիշները»,– պարզաբանել է նա։

«Հիմա ավելի կարևոր է համապատասխանել ոչ միայն ինչ–որ դոգմաների և բնութագրերի, այլ ունենալ ներքին վստահություն, խարիզմա և ամենագլխավորը` համառություն։ Դա միշտ գերում է մարդկանց։ Այն մարդիկ, ովքեր կարողանում են ներկայացնել իրենց, հասնում են հաջողության»,– ՌԻԱ Նովոստիին պատմել է հոգեբույժ–հոգեթերապևտը։

Ինչպես նշել է Ֆայնզիլբերգը, տղամարդկանց և կանանց արտաքին տեսքի կոշտ չափանիշները մնացել են անցյալում։ «Այսօր ողջունելի է բազմազանությունը, և դա հետք է թողնում մարդու հոգեբանության և բնավորության վրա։ Այսինքն մենք այսօր ավելի շատ գնահատում ենք մարդուն ոչ թե արտաքին տեսքով, նիհարության չափանիշներով, ապրանքանիշներով, այլ նրանով, թե ինչպես է նա իրեն ներկայացնում։ Ես կասեի, որ հաջողության գրավական է դարձել անհատականությունը»,– ասել է փորձագետը։

Ոչ մի բոտոքս


«Վամպ» մոդելային գործակալության գլխավոր մենեջեր Իրինա Սասոշինան պատմել է, որ այսօր ողջունելի է բնական գեղեցկությունը, տարածված է հյուսով և աննկատ դիմահարդարմամբ աղջկա կերպարը։ «Ոչ մի բոտոքս։ Նիհարությունը նույնպես չի ողջունվում։ Հիմնականում պահանջվում են գեղեցիկ մարմնաձև ունեցող մոդելներ, 42-44 չափսը»,– ասել է Սասոշինան։

Modus Vivendis գործակալության  մենեջեր Սերգեյ Տրոպնիկովի կարծիքով` մոդելների արտաքինի ինչ–որ միասնական չափանիշ գոյություն չունի և չի կարող լինել։ «Բոլոր մոդելները տարբեր են. նրանք, ովքեր սպորտային հագուստ և ներքնազգեստ են գովազդում, մի կառուցվածք ունեն, նրանք, ովքեր աշխատում են պատրաստի հագուստի համար, այլ պարամետրեր ունեն։ Բարձր նորաձևության ոլորտում աշխատող մոդելները նիհար են և շատ բարձրահասակ։ Ինչ վերաբերում է մոդելներին, ապա ժամանակակից միտումն այնպիսին է, որ ավելի տարածված և պահանջված են դառնում հետաքրքիր դեմքերը»,– պատմել է Տրոպնիկովը։
Առանց արմատական միջոցների

Խնամվածք դեմքը, ձեռքերը և մազերը հիմք են հանդիսանում, որպեսզի մարդը գեղեցիկ երևա, հիշեցրել է Մաշավեներաբանության և կոսմետոլոգիայի պետական գիտական կենտրոնի խորհրդատվական–ախտորոշիչ կենտրոնի վարիչ Իրինա Կոնդրախինան։ Բացի այդ, նրա կարծիքով` բարեկազմ սպորտային կառուցվածք ունեցողները միշտ էլ «նորաձև» կլինեն։

«Ես կարծում եմ, որ ոչինչ չի փոխվում գեղեցկության ինդուստրիայի առումով։ Կան մարդիկ, որոնց դուր են գալիս նիհարները։ Նրանք միշտ կհետևեն դիետաների և չեն անցնի ինչ–որ քաշի սահմանագիծը։ Ուստի հավանաբար չկան և չեն կարող լինել ինչ–որ միտումներ, որ հենց այդպես պետք է լինի հիմա և ուրիշ ոչ մի կերպ»,– պատմել է գործակալության զրուցակիցը։

Բժիշկ–կոսմետոլոգ Գալինա Կաշտանովան խորհուրդ է տվել այն մարդկանց, ովքեր տանջվում են տարիքային փոփոխություններից։ Նա նշել է, որ պետք չէ պլաստիկ վիրահատության արմատական միջոցների դիմել։

«Օրինակ, եթե դուք կորցրել եք դեմքի օվալը, ապա կարելի է այն վերականգնել, եթե առաջացել են կնճիռներ, պետք է փորձել վերացնել դրանք։ Բայց ոչ մի դեպքում պետք չէ նոր դեմք կերտել, այսինքն ավելորդ բաներ անել։ Ես դեմ չեմ պլաստիկ վիրահատությանը, ես դեմ եմ անխոհեմ պլաստիկ վիրահատությանը, երբ փորձում են նոր դեմք ստեղծել»,– ասել է Կաշտանովան։

Լրահոս
0