ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. Քննիչները մտադիր են մինչև տարեվերջ ավարտել ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության գործը, գրում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով աղբյուրներին, որոնք որպես հիմնական պատճառ նշում են Charlie Hebdo–ի լրագրողներին աջակցելը։
«ՌԴ ՔԿ–ն մտադիր է մինչև տարեվերջ ավարտել Բորիս Նեմցովի սպանության մասին քրեական գործը, որպեսզի Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը կարողանա այն ուսումնասիրել ձմեռային արձակուրդներից անմիջապես հետո», – նշված է հոդվածում։
Ինչպես «Կոմերսանտին» տեղեկացրել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը, բոլոր նշված միջոցառումներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և մնացած մեկուկես ամիսը բավարար է քննությունն ավարտելու համար, քանի որ քննիչները դեռևս գարնանն ու ամռանն են հավաքել բոլոր ապացույցները։
Հրատարակության աղբյուրի տվյալներով` մեղադրանքի վերջնական խմբագրությունում «պատվերով սպանությունը» փոխարինվելու է «քաղաքական, գաղափարախոսական, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամանքի դրդապատճառներով» սպանության։ «Կոմերսանտը» հիշեցնում է, որ իրենց առաջին, խոստովանություններում Զաուր Դադաևն ու Անզոր Գուբաշևը Բորիս Նեմցովին սպանելու որոշումը բացատրել են անձնական թշնամանքով։ Նրանց խոսքով` քաղաքական գործիչը, աջակցելով Charlie Hebdo–ի լրագրողներին, ովքեր Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարներ էին հրապարակում, վիրավորել է բոլոր մուսուլմաններին։
Նեմցովին սպանել էին Մոսկվայում փետրվարի 28–ի գիշերը։ Նա 1990–ականներին մի շարք բարձր պաշտոններ էր զբաղեցնում Ռուսաստանի կառավարությունում, իսկ 2000–ականներին դարձել էր ընդդիմադիր։ Սպանության գործով ձերբակալվել է հինգ մարդ։ Ենթադրվող մարդասպանը Զաուր Դադաևն է, ինչպես նաև եղբայրներ Անզոր և Շադիդ Գուբաշևը, Խամզատ Բախաևը, ով, քննության կարծիքով, հանցակիցներին տեղեկատվություն է տրամադրել և պետք է նրանց թաքցներ հանցագործությունից հետո։ Գործով մեղադրվում է նաև Թեմիրլան Էսկերխանովը, ում հանձնարարել էին հետևել Նեմցովի տեղաշարժվելուն։
ԶԼՄ. քննությունը մտադիր է մինչև տարեվերջ ավարտել Նեմցովի սպանության մասին գործը

© Sputnik / Максим Богодвид
/ Բաժանորդագրվել
Մեղադրանքի վերջնական խմբագրության մեջ կնշվի, որ սպանությունը կատարվել է «քաղաքական, գաղափարախոսական, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամանքի դրդապատճառներով»