00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանի գլխավոր քննիչը զուգահեռներ է անցկացնում Հայաստանի դեպքերի և մայդանում տեղի ունեցածի միջև

© Sputnik / Асатур Есаянцмитинг на площади свободы в Ереване
митинг на площади свободы в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Բաստրիկինը հիշել է ամռան սկզբին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, երբ մարդիկ դուրս էին եկել փողոց և բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի –Sputnik. Ճգնաժամի բանաձևի տարրերից է այն, ինչ համարում են հակամարտության պատճառ կամ անկյունաքար, որից հետո գաղափարական ճգնաժամը վերածվում է բաց, լայնամասշտաբ, ուժային, իսկ երբեմն էլ արյունահեղ հակամարտության, «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի գլխավոր քննիչ Ալեքսանդր Բաստրիկինը:

Ըստ նրա, իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ երբեմն նման առիթ կարող են հանդիսանալ բաց, սադրիչ գործողությունները, որոնց հետևանքով իշխանությունը, ավելի հաճախ ցուցարարները ուժ կիրառելու կայուն մոտիվացիա են ունենում: Իրավիճակը սրելու և այն ծայրահեղ վիճակի հասցնելու համար կարող են տարբեր հատուկ հնարքներ կիրառվել, այնպես, ինչպես եղավ Կիևի մայդանում խորհրդավոր դիպուկահարների դեպքում, երբ գնդակահարեցին ցուցարարներին: Նման գործողություններն իրականացվում են մեկ նպատակով՝ խուճապ առաջացնել և զանգվածային վրեժ բորբոքել:

Ալեքսանդր Բաստրիկինը հիշել է ամռան սկզբին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, երբ մարդիկ դուրս էին եկել փողոց և բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Երևանում բողոքի ակցիան վերածվել էր երթի դեպի նախագահի նստավայր, և տևական ժամանակ Բաղրամյան պողոտան փակ էր, քանի որ ցուցարարները չէին հեռանում այնտեղից, քանի դեռ ՀՀ նախագահը չէր հայտարարել, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի:

«Վերջերս Հայաստանում մի իրավիճակ ստեղծվեց, որն ինչ-որ չափով նման էր 2014 թվականին մայդանում տեղի ունեցած դեպքերին: Շատ դիտորդներ կասկածելի առանձնահատկություններ նկատեցին, որոնք բնորոշ չէին նախկինում Հայաստանում անցկացված ցույցերին: Օրինակ՝ մարդկանց մեջ կային դիմակով անձինք, որոնք բացեիբաց հորդորում էին մյուսներին ուժ կիրառել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Հենց այդ մարդիկ ցույց էին տալիս մյուս ցուցարարներին, թե ինչպես է պետք պաշտպանվել ջրցան մեքենաներից: Ցուցարարների սադրանքները կանխող բոլոր գործողությունները տեսագրվում էին հեռախոսներով հավանաբար իրադարձությունների պատվիրատուներին փոխանցելու նպատակով: Բացի այդ, կային մարդիկ, որոնց ձեռքին Եվրամիության դրոշներ էին: Դա, ըստ երևույթին,  պետք է ցուցարարներին ցույց տար «պայծառ ապագայի» ուղին, ինչը Հայաստանին խոստանում էր ոչ թե Եվրասիական միության, այլ Եվրամիության ինտեգրումը»,- ասել է Բաստրկինը:

Ըստ նրա, սա վկայում է, որ գործողությունները նախապես ծրագրված ու սադրիչ բնույթ էին կրում, որոնք ուղղված էին նրան, որ դանդաղ մարող հակամարտությունն ակտիվ փուլ մտնի: 

«Շատ հետաքրքիր էր, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեպանությունը  բողոքի ցույցերի սկսվելուց անմիջապես հետո հայտարարություն հրապարակեց և «մտահոգություն» հայտնեց այն կապակցությամբ, թե իբր ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար և  պահանջեց, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի: Երևում է՝ ԱՄՆ-ին այնքան էլ դուր չէր եկել, որ բողոքի ալիքն այդքան հեղափոխական ծավալ ու քայքայիչ բնույթ չկրեց, որքան Ուկրաինայում»,- ասել է Ռուսաստանի գլխավոր քննիչը:

Ըստ Բաստրիկինի, հակամարտության սանձազերծելու մեխանիզմի տարրերից է նաև իշխանության թուլությունը, նրա չկամությունը կամ հակամարտության գործոնները երևան հանելու, պետական կամք դրսևորելու և համարժեք, ժամանակին դրանք չեզոքացնելու անկարողությունը:

«Այդպես եղավ պետական կառավարման խորհրդարային համակարգի հետ: Խորհրդային Միության այդ ժամանակվա ղեկավարությունը հավանաբար թույլ չէր տալիս ԽՍՀՄ-ում, այսպես կոչված, «կառավարելի հակամարտությունների» առաջացման և զարգացման հնարավորությունը, որոնք նախաձեռնում էր արտասահմանը»,- ասել է նա:

«Արդյունքում իմ հիշատակած 80-ական թվականների արյունալի իրադարձություններն ի սկզբանե դիտարկվել են որպես ոչ թե արտաքինից թելադրված և զանգվածային երևույթ, այլ որպես քաղաքացիների առանձին խմբերի տեղային բախման մեկուսացում, որոնք, ինչպես թվում էր, լուրջ սպառնալիք չեն ներկայացնում պետության համար և շուտով ինքնըստինքյան կվերանան:

Ուստի պայքարը մղվում էր այդ երևույթի հետևանքի, այլ ոչ թե պատճառի դեմ: Հենց այդ հակամարտությունների իրական նախադրյալները տեսնելու և դրանց կանխարգելման համար ադեկվատ, օրինական միջոցներ ընդունելու ցանկության բացակայությունը վերջ ի վերջո մյուս գործոնների հետ մեկտեղ դարձավ ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը»,- նշել է ՌԴ գլխավոր քննիչը:

Նա հիշել է նաև այն իրադարձությունները, որոնք  կապված էին Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի լիազորությունները վայր դնելու հետ «երիտասարդ և հավակնոտ ամերիկամետ քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլու ճնշման տակ»: «Ի՞նչ է դա, եթե ոչ վրացական պետության իշխանության մարմինների կողմից թուլության դրսևորում»,- ասել է Բաստիրկինը:

Նա հիշել է 2014թ.-ի սկզբին Ուկրաինայում տիրող իրավիճակը, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնպես չկարողացավվ դիմակայել արմատական ուժերին, որոնք գրեթե բացահայտորեն կառավարվում են Արևմուտքի կողմից:

«Եվ հակառակը, ևս մեկ անգամ ընդգծենք, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած ճգնաժամը չի վերածվել զինված դիմակայության հավանաբար այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտության դառը փորձից ելնելով՝ այդ պետության ղեկավարությունը ճիշտ հետևություններ է արել և թույլ չի տվել, որ երկրում ակտիվանան այն սոցիալական խմբերը, որոնք մոտիվացված են ազգայնական, արմատական-կրոնական կամ այլ ծայրահեղ գաղափարախոսությամբ»:

Լրահոս
0