ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի– Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որը տեղի կունենա երկուշաբթի Մոսկվայում, նվիրված կլինի համագործակցության ընդլայնման հարցերին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Օրակարգում ներառվել են քաղաքական, տնտեսական, մշակութային–մարդասիրական ոլորտներում և եվրասիական տարածությունում ինտեգրացիոն փոխազդեցության խորացման հարցեր»,– ասվում է հաղորդագրությունում։
Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ:
Հայաստանը 2015թ.–ի հունվարի 2–ին դարձել է ԵՏՄ–ի լիիրավ անդամ, որի մեջ մտնում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։
Փորձագետների կարծիքը
ՌԻԱ Նովոստիի կողմից հարցված փորձագետների կարծիքով` ՌԴ–ի և Հայաստանի նախագահների հանդիման գլխավոր հարցը կդառնա երկու երկրների համագործակցությունն էլեկտրաէներգետիկայի ոլորտում։ Բացի այդ, նրանց կարծիքով` կքննարկվեն ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցությունը, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայկական սահմանադրության բարեփոխումը, որի համաձայն երկիրը կարող է նախագահականից անցում կատարել կառավարման խորհրդարանական ձևի։
Ինչպես կարծում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը, ռուս–հայկական հարաբերությունները, թե՛ ոգով, թե՛ ձևով լինելով դաշնակցային` իսկապես բարդ ժամանակներ են ապրում` ելնելով ինչպես ներքին գործոններից, այնպես էլ` երկու պետություններին բաժանելու և որոշակի հասարակական օղակներում անբարյացակամության իրավիճակ ստեղծելու արտաքին ուժերի փորձերից։
Դրա հետ կապված` օգտագործվում են ամենատարբեր հարցեր, օրինակ` էներգետիկ սակագների բարձրացման հետ կապված խնդիրները, ինչը կարելի էր նկատել Երևանում այս ամռանը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, «երբ քաղաքացիների արդարացված սոցիալ–տնտեսական պահանջները փորձում էին օգտագործել քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակներով»։
«Այստեղ խնդիրների լայն շրջանակ կա` կապված ղարաբաղյան հակամարտության խնդիրների հետ, մասնավորապես` Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու փաստի շեշտադրումը, ինչն ակտիվ օգտագործվում է Հայաստանում մի շարք ուժերի կողմից տեղեկատվական առումով։ Այստեղ առկա են Հայաստանում տիրող բարդ սոցիալ–տնտեսական իրավիճակը բացատրելու փորձեր` գնաճ, սակագների բարձրացում` կապված ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցության հետ, ինչը, իհարկե, ըստ էության այդպես չէ»,– կարծում է Արեշևը։
Էներգետիկան առաջին պլանում է
ՄՊՀ հետխորհրդային տարածության ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Կարավաևը կարծում է, որ երկու նախագահների բանակցությունները նվիրված կլինեն հիմնականում էներգետիկայի ոլորտի համագործակցությանը։
«Մակրոտնտեսական մակարդակում գլխավոր թեման «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ բանկային իրավիճակի ֆինանսավորման հարցն է»,– ասել է Կարավաևը ՌԻԱ Նովոստիին։
Ինչպես պարզաբանել է փորձագետը, «ողջ ենթակառուցվածքը գտնվում է Ռուսաստանի և Հայաստանի սահմանագծում. դուստր ընկերությունները ռուսական են, բայց Հայաստանի իրավաբանական անձ են համարվում և վարկավորվում են հայկական բանկերի կողմից»։ «Եթե ողջ կառույցը չի սնվում լրացուցիչ միջոցներով, ապա նա լուրջ ճգնաժամային երևույթներ է ապրում։ Դրամական քաղաքականությունն անհրաժեշտ է, որովհետև մեզ ԽՍՀՄ–ից ժառանգություն է մնացել էներգետիկ համակարգ, որն ընդունակ չէ փող վաստակել։ Անհրաժեշտ են ներդրումներ արտադրողների և և առաքողների դիվերսիֆիկացիայի համար։ Այդ խնդրի շուրջ էլ կգնա խոսակցությունը»,– համոզված է Կարավաևը։
Արեշևը հիշեցրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված հարցը, որն այս ամռանը Երևանում բողոքի ալիք է բարձրացրել, արդեն գտել է իր լուծումը ռուս–հայկական համատեղ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում։
«Ընդունվել են որոշակի որոշումներ աուդիտի առումով։ Բայց, իհարկե, էլեկտրաէներգիայի սակագնի հարցը դուրս չի գալիս օրակարգից, որովհետև ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է ամերիկացիներին «Որոտանի կասկադ ՀԷԿ»–ի վաճառքի հետ, որը Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային մասնիկներից է»,– պարզաբանել է նա։
Ինչպես կարծում է փորձագետը, այստեղ, իհարկե, հարցեր կծագեն ԱՄՆ–ում հակառուսական հիստերիայի հետագա ուժեղացման դեպքում։
«Մասնավորապես, եթե ԱՄՆ–ում արգելք սահմանեն երրորդ երկրների տարածքներում ռուսական էներգետիկ ընկերությունների հետ իրենց ընկերությունների փոխազդեցության վրա (իսկ մենք գիտենք, որ ԱՄՆ–ի ազգային օրենսդրությունը պետական սահմաններ չի ճանաչում), ապա հնարավոր է` ստեղծի մի իրավիճակ, որի դեպքում կառաջանան տհաճ հարցեր։ Իրավիճակ, որի դեպքում էներգետիկ կառույցի առանցքային օբյեկտներից մեկը պատկանում է ամերիկյան ընկերությանը, իսկ մյուս հզորությունների մեծամասնությունը` Ռուսաստանի Դաշնությանը։ Եթե այստեղ դժվարացնեն Ռուսաստանի սուբյեկտների տնտեսական գործունեությունը, ապա, իհարկե, կծագի տհաճ իրավիճակ։ Այդ հարցին պետք է ուշադրություն դարձնել»,– նշել է Արեշևը։
Սահմանադրության բարեփոխում
Արեշևը կարծում է, որ կարող են քննարկվել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխման և դրա ենթադրվող հետևանքների հարցն ինչպես հանրապետությունում ներպետական կայունության, այնպես էլ ռուս–հայկական արդյունավետ փոխազդեցության համար։
«Որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ բարեփոխումների շատ ասպեկտներ չեն կարող տարակուսանք չհարուցել, ամենից առաջ` հայ հասարակության շրջանում։ Բայց Ռուսաստանն ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում հարևանների մոտ։ Ուստի ինձ թվում է, որ նմանաբնույթ հանդիպումներն ու այցերն օբյեկտիվորեն անհրաժեշտ են»,– ասել է նա։
Նոր սահմանադրության նախագիծը ենթադրում է Հայաստանում անցում կատարել կառավարման խորհրդարանական ձևի։ Փաստաթղթի համաձայն, Հայաստանի նախագահը կընտրվի ոչ թե համընդհանուր քվեարկությամբ,այլ ընտրողների ժողովով, որի մեջ հավասար կմտնեն խորհրդարանի պատգամավորներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Սահմանում տիրող լարվածությունն ու Մոսկվայի մտադրությունը
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ պաշտոնական Մոսկվան խստորեն անհանգստացած է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակով և, ինչպես անցած տարվա օգոստոսին, պատրաստվում է օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ տարածաշրջանի թեկուզ և հարաբերական կայունությունը վերականգնելու համար:
Նա նշում է, որ Սերժ Սարգսյանը ձգտելու է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ պայմանավորվածություննե
Պուտինն ու Սարգսյանը համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր կքննարկեն Մոսկվայում
11:09 07.09.2015 (Թարմացված է: 11:30 07.09.2015)
© Sputnik / Михаил Климентьев
/ Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները կարծիքներ կփոխանակեն Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո ինտեգրացիոն նախագծերի շուրջ