ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արևմտյան մարզերի բնակիչները սեպտեմբերի 27-ի լույս 28–ի գիշերը կկարողանան հետևել հազվադեպ երևույթի։ ՆԱՍԱ–ի մասնագետները հայտնում են, որ այդ օրը լուսնի ամբողջական խավարում կլինի, որը սովորաբար 18 տարին մեկ է լինում։
Լիալուսինը «գերլուսին» են կոչում լուսածրի երկրամերձ կետում գտնվելու ժամանակ, այսինքն` երբ Լուսինը գտնվում է Երկիր մոլորակից ամենամոտ ուղեծրի վրա։ Այդ ժամանակահատվածում արբանյակը սովորականից մեծ է ու վառ, իսկ Երկրից ընկած ստվերը խավարման ժամանակ լուսինը ներկում է կարմիր «արյունոտ» երանգներով
Լուսինը, որի առանցքը ձվաձև տեսք ունի, գերլուսնի պահին անցնում է Երկրի նկատմամբ իր առանցքի շուրջ ամենամոտ կետը` պերիգեյը, և գտնվում է մոլորակին 50 հազար կիլոմետրով ավելի մոտ կետում, քան երբ այն անցնում է ամենահեռավոր կետը` ապոգեյը։ Նախորդ գերլուսինը ռուսները տեսնելու հնարավորություն էին ունեցել այս տարվա օգոստոսի 30–ին։
Լուսնի ամբողջական խավարումը հնարավոր կլինի տեսնել սեպտեմբերի 27-ի լույս 28–ի գիշերը
16:03 02.09.2015 (Թարմացված է: 16:16 02.09.2015)

© Sputnik / Андрей Луковский
/ Բաժանորդագրվել
«Գերլուսնի» ժամանակահատվածում արբանյակը սովորականից մեծ է ու վառ, իսկ Երկրից ընկած ստվերը խավարման ժամանակ լուսինը ներկում է կարմիր «արյունոտ» երանգներով