ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Շաբաթ օրը Դիլիջան քաղաքում անցկացված «Մշակութային վերածնունդ» փառատոնում կարելի էր տեսնել Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի բնակիչների դեկորատիվ և կիրառական արվեստի նմուշները:
«Զբոսաշրջությունը մշակույթներ է միավորում» կարգախոսի ներքո անցկացված միջոցառման շրջանակում հուշանվերների, գորգերի, նկարների, գոբելենի, ազգային տարազով տիկնիկների, հայ կանանց խոհանոցային գլուխգործոցների ցուցահանդես-վաճառք անցկացվեց, հյուրերը վայելեցին համերգային ծրագիրն ու մասնակցեցին դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետության դասերին:
««Մշակութային վերածնունդ» փառատոնը Դիլիջանում արդեն երրորդ անգամ է անցկացվում: Փառատոնին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերը, ինչպես նաև Արցախը: Մեր նպատակն է միջոցառումն ավելի ճանաչված դարձնել և արհեստներն ու արվեստները ներկայացնել թե՛տեղական, թե՛ միջազգային շուկայում»,- «Sputnik-Արմենիա» պորտալին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա նշեց, որ հայկական զանազան փառատոները տարեցտարի ավելի ճանաչելի են դառնում` հետաքրքրիր դառնում օտարերկրացի զբոսաշրջիկների համար. նրանք հատուկ զբոսաշրջային փաթեթներ են ձեռք բերում այդ միջոցառումներին մասնակցելու համար:
«Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած նմանատիպ միջոցառումները կազմակերպվում են հիմնականում երկրի մարզերում, ինչն ուղղված է տեղական համայնքներում զբոսաշրջության զարգացմանը»,- ընդգծեց Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ փառատոները նպաստում են պետական քաղաքականության մի շարք հարցերի լուծմանը, այդ հարցերից են` Հայաստանի համայնքներում զբոսաշրջության զարգացումը, մարզերի տնտեսական ակտիվության բարձրացումը, դրանց ներկայացված լինելն արտաքին և ներքին շուկայում, ինչպես նաև զբոսաշրջության ինդուստրիայի դիվերսիֆիկացումը:
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի և Արցախի նախարարությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև օտարերկրացի հյուրերը:
Փառատոնը կազմակերպվել էր Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի օժանդակությամբ:
«Մշակութային վերածնունդ» փառատոնն անցկացվեց Դիլիջանում
20:03 30.08.2015 (Թարմացված է: 20:05 30.08.2015)
Բաժանորդագրվել
«Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ–կիրառական արվեստների փառատոնը կազմակերպվել էր Դիլիջան քաղաքում: Տարբեր համայնքներ ներկայացրել էին իրենց ձեռքի աշխատանքները
© Sputnik / Самвел Сепетчян«Մշակութային վերածնունդ» փառատոն
1/11
© Sputnik / Самвел Сепетчян
«Մշակութային վերածնունդ» փառատոն
© Sputnik / Самвел Сепетчян«Մշակութային վերածնունդ» փառատոն
2/11
© Sputnik / Самвел Сепетчян
«Մշակութային վերածնունդ» փառատոն
© Sputnik / Самвел Сепечян«Մշակութային վերածնունդ» փառատոն
3/11
© Sputnik / Самвел Сепечян
«Մշակութային վերածնունդ» փառատոն
© Sputnik / Самвел Сепетчян«Մշակութային վերածնունդ» փառատոն
4/11
© Sputnik / Самвел Сепетчян
«Մշակութային վերածնունդ» փառատոն
© Sputnik / Самвел Сепетчян«Մշակութային վերածնունդ» փառատոն
5/11
© Sputnik / Самвел Сепетчян
«Մշակութային վերածնունդ» փառատոն
© Sputnik / Самвел Сепетчян«Մշակութային վերածնունդ» փառատոն
6/11
© Sputnik / Самвел Сепетчян
«Մշակութային վերածնունդ» փառատոն
© Sputnik / Самвел Сепетчян«Մշակութային վերածնունդ» փառատոն
7/11
© Sputnik / Самвел Сепетчян
«Մշակութային վերածնունդ» փառատոն
© Sputnik / Самвел Сепетчян«Մշակութային վերածնունդ» փառատոն
8/11
© Sputnik / Самвел Сепетчян
«Մշակութային վերածնունդ» փառատոն
© Sputnik / Самвел Сепетчян«Մշակութային վերածնունդ» փառատոն
9/11
© Sputnik / Самвел Сепетчян
«Մշակութային վերածնունդ» փառատոն
© Sputnik / Самвел Сепетчян«Մշակութային վերածնունդ» փառատոն
10/11
© Sputnik / Самвел Сепетчян
«Մշակութային վերածնունդ» փառատոն
© Sputnik / Самвел Сепетчян «Մշակութային վերածնունդ» փառատոն
11/11
© Sputnik / Самвел Сепетчян
«Մշակութային վերածնունդ» փառատոն