ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. 2015 թվականի օգոստոսի 30-ին 84 տարեկան հասակում մահացել է թատրոնի և կինոյի ռուս հայտնի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Սեմյոնի Սվետինը:
Նա մահացել է այսօր առավոտյան Լենինգրադի մարզի Գատչինա քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոցում:
Նախօրեին Սվետինին տեղափոխել էին Գատչինա քաղաքի հիվանդանոցի անոթային կենտրոն: Դերասանին վիրահատել էին, սակայն վիճակը գնահատվել էր ծանր, և նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:
Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ Սվետինը հոսպիտալացվել էր «ուղեղի կաթված» ախտորոշմամբ:
Միխայիլ Սեմյոնի Սվետինը (իսկական ազգանունը` Հոլցման) ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 11-ին Կիևում: Ութերորդ դասարանում ապագա դերասանին հեռացրել են դպրոցից ուսուցչի հետ ունեցած վեճի պատճառով:
1948 թվականին Միխայիլ Սվետինն ընդունվել է Կիևի երաժշտական ուսումնարանի հոբոյի դասարան: 1950 թվականին երկրորդ կուրսից անցել է բանակային ծառայության: Ծառայությունն անցկացրել է Կիևի բարձրագույն ինժեներային ռադիոտեխնիկական ուսումնարանի զինվորական նվագախմբում:
Զորացրվելուց հետո Սվետինն ընդունել է ժամկետային ծառայություն անցնելու առաջարկը: Նվագախմբի ծառայությունը համատեղել է երաժշտական ուսումնարանի ուսման հետ, այնուհետև մեկնել է Մոսկվա` Ռուսաստանի թատերարվեստի համալսարան (ГИТИС) ընդունվելու նպատակով, բայց քննությունները չի կարողացել հանձնել: Ընդունվել է Արկադի Ռայկինի գլխավորած թատրոնի օժանդակ կազմ, սակայն երկար չի աշխատել:
1958 թվականին Միխայիլ Սվետինը մեկնել է Կամիշին արվարձան: Եղել է Իրկուտսկի, Պետրոպավլովսկի (Ղազախստան), Պենզայի, Կեմերովոյի դրամատիկական թատրոնների դերասան, երաժշտություն է դասավանդել դպրոցում: Կարճ ժամանակ աշխատել է որպես Կիևի օպերետի թատրոնի դերասան:
Մահացել է հայտնի դերասան Միխայիլ Սվետինը
16:11 30.08.2015 (Թարմացված է: 22:44 30.08.2015)
© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցВечер-концерт "Памяти Мастера. Петр Вельяминов". прошел в театре Эстрады имени А. Райкина
© Sputnik / Алексей Даничев
/ Բաժանորդագրվել
Օգոստոսի 30-ին Լենինգրադի մարզի Գատչինա քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոցում մահացել է Դերասան Միխայիլ Սվետինը