00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության ակտիվիստների «մեքսիկական կրքերը» Երևանի փողոցներում

© Sputnik / Ани Липаритянакция протест активисты площадь Республики митинг
акция протест активисты площадь Республики митинг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցուցարարներին միացել էին մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում երիտասարդներ և ավագ տարիքի մարդիկ

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Հայաստանի անսովոր շոգ եղանակը չի խանգարում,  ընդհակառակը` էլ ավելի է ակտիվացնում քաղաքացիական ակտիվիստներին, այսպես ասած` «կրակի վրա յուղ է լցնում»:

«Ոտքի՛, Հայաստան» շարժման ակտիվիստները նախօրեին հավաքվել էին Երևանի Հանրապետության հրապարակում` իրենց պահանջները կառավարությանը ներկայացնելու համար: Ցուցարարներին միացել էին մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում երիտասարդներ և ավագ տարիքի մարդիկ։

Սկիզբ…

Այն մասին, որ ուրբաթ երեկոյան Երևանի կենտրոնում ցույց են անցկացնելու, ակտիվիստները հայտնել էին մի քանի օր առաջ Facebook սոցցանցում` առաջարկելով բոլոր նրանց, ովքեր գալու են Հանրապետության հրապարակ, իրենց հետ բերեն ավտոմեքենաների անվադողեր: Այս փաստը շատերի մոտ հետաքրքրություն առաջացրեց:

© Sputnik / Ани ЛипаритянMитинг активистов "Вставай, Армения" на площади Республики
Mитинг активистов Вставай, Армения на площади Республики - Sputnik Արմենիա
Mитинг активистов "Вставай, Армения" на площади Республики

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության մասնակիցները բողոքում են երկրում էլեկտրաէներգիայի սակագների թանկացման, առաջիկա սահմանադրական փոփոխությունների, ինչպես նաև սպասվող «Հայաստանի էլցանցեր» ընկերության աուդիտի դեմ` ընդգծելով, որ այն արդար չի լինելու:

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումն, ի տարբերություն «Ո՛չ թալանին» նախաձեռնության, քաղաքական բնույթ է կրում, իսկ շարժման առաջնորդներն ընդդիմադիր հայացքներ ունեն: Մասնավորապես, ակտիվիստների պահանջներից մեկը Հայաստանի գործող Հանրապետական կուսակցության հեռացումն է իշխանությունից և Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Ռոբերտ Նազարյանի հրաժարականը:

… բախում

Բողոքի ակցիան առաջին իսկ րոպեներից սկանդալներով էր ընթանում: Գլխավոր համակարգող, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ժամը 18:40-ին ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկվեց «ապօրինի գործողությունների»  համար: Մասնավորապես, իրավապահ մարմինների աշխատակիցները Ղուկասյանի և ևս մի քանի քաղաքացու ձերբակալությունը բացատրեցին նրանով, որ նրանք փորձել են ակցիայի անցկացման վայր բերել ավտոմեքենաների անվադողեր, ինչն անօրինական է և նախապես չի համաձայնեցվել ոստիկանության հետ:

© Sputnik / Ани ЛипаритянПолицейские разгоняют активистов движения "Вставай, Армения"
Полицейские разгоняют активистов движения Вставай, Армения - Sputnik Արմենիա
Полицейские разгоняют активистов движения "Вставай, Армения"

Իրենք` ակտիվիստները,  նման «յուրօրինակ» որոշումը բացատրել էին նրանով, որ ցանկացել են մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում բեմ կառուցել, որից ավելի հեշտ կլիներ ելույթ ունենալ և բացատրել հավաքվածներին իրենց պահանջները:

Ակտիվիստների կարճատև ելույթներից հետո մի քանի անձինք, այդ թվում` ավագ տարիքի տղամարդիկ, փորձեցին փակել երթևեկությունը` նստելով հենց Հանրապետության հրապարակի երթևեկելի հատվածում: Ոստիկանության աշխատակիցներն իսկույն արձագանքեցին այդ գործողություններին և մոտենալով ցուցարարներին` սկսեցին ցրել նրանց:

Բնականաբար, ակտիվիստները դիմադրություն ցուցաբերեցին` պնդելով, որ կշարունակեն իրենց անհնազանդությունը մինչև կալանավորներին ազատ արձակեն: Ոստիկանությունը սկսեց ցուցարարներին հեռացնել երթևեկելի գոտուց` քաշքշելով նրանց ձեռքերից և ոտքերից

Ընդհանուր իրարանցման մեջ ոստիկաններից մեկը բիրտ ուժ կիրառեց տարեց տղամարդու հանդեպ: Ոստիկանը ապտակեց նրան, ինչի հետևանքով վերջինիս լսողական սարքը դուրս եկավ ականջից և կոտրվեց: Դրանից հետո քաղաքացիների բողոքի ալիքն ավելի թեժացավ և սկսեց ագրեսիվ բնույթ կրել: Ակցիայի մասնակիցներից մեկին, ում վիճակը հանկարծակի վատացավ, շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Ցանկացած բողոքի ակցիայի դասական պատկեր էր: 

«Խնջույքը» շարունակվեց

Որոշ ժամանակ անց ցուցարարներին միացավ Անդրիաս Ղուկասյանը, ով նշեց, որ իրեն ազատ են արձակել, «անվադողերը խոստացել են վերադարձնել շաբաթ օրը, սպասենք, որ մնացածներին էլ ազատ արձակեն»: Ղուկասյանը վրդովմունք հայտնեց այն բանի համար, որ ոստիկանությունն իրենց գործողություններն անօրինական է անվանում` ոչ մի հղում չանելով օրենսդրության որևէ հոդվածի:  

Կեսգիշերն անց երիտասարդ ակտիվիստների խումբը կրկին որոշեց նստացույց անել` հասարակական տրանսպորտի երթևեկությանը խոչընդոտելով, սակայն ոստիկանները կրկին կանխեցին այդ փորձը: Նրանք ակտիվիստներին դուրս բերեցին երթևեկելի մասից:

Իսկ հետո՞…

Շատերը կարծում էին, որ այս ցույցը կարող էր կրկնել ամռան սկզբին Բաղրամյան պողոտայում անցկացված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ զանգվածային ցույցի «հաջողությունը», սակայն դա տեղի չունեցավ:

Թեև շարժումը քիչ «համախոհներ» ունի և ոստիկանությունն անընդհատ խոչընդոտում է նրանց գործողություններին Երևանի կենտրոնում, ակտիվիստները մտադիր են շարունակել առաջ տանել իրենց գաղափարները: Նրանք արդեն հստակ պահանջներով նամակ են ուղղել Հայաստանի կառավարությանը:

Լրահոս
0