ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի– Sputnik. Հունական «Նոր ժողովրդավարություն» աջակողմյան կուսակցության առաջնորդ Վանգելիս Մեյմարակիսն ուրբաթ նախագահ Պրոեպիս Պավլոպուլոսից առաջարկ է ստացել նոր կառավարություն ձևավորելու մասին, գրում է հունական Naftemporiki թերթը։
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախօրեին հայտարարել է իր կաբինետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին։ Ենթադրվում է, որ նոր ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին։
Սահմանադրության համաձայն, այսպես կոչված ծառայողական կառավարությունն արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակ պետք է գլխավորի Հունաստանի երեք գերագույն դատարաններից մեկի ղեկավարը։
Խորհրդարանական ընտրություններ հայտարարելուց առաջ նախագահը կարող է այլ կուսակցությունների առաջնորդներին առաջարկել նոր կառավարություն ձևավորել, որը կվայելի խորհրդարանի վստահությունը։
Խորհրդարանական ընտրություններ հայտարարելուց առաջ նախագահը կարող է այլ կուսակցությունների առաջնորդներին առաջարկել նոր կառավարություն ձևավորել, որը կվայելի խորհրդարանի վստահությունը։