00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պերմյակովի դատը. անտարբերության մթնոլորտ

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական դատարանի բաց նիստն անցկացվեց Ավետիսյանների մահացած ընտանիքի հարազատների, զինծառայողների, ոստիկանների և լրագրողների ներկայությամբ։ Նրանց թիվն այնքան մեծ չէր, որքան սպասվում էր, չէ՞ որ սպանության գործը չէր քննվում

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի– Sputnik. Ռուսական կայազորային դատարանի դատավճիռը, որի համաձայն շարքային Վալերի Պերմյակովը 10 տարի պատիժ կկրի խիստ ռեժիմի գաղութում` դասալքության, զենքի հափշտակման և անօրինական պահման համար, առանձնապես իրարանցում չառաջացրեց հայ հասարակության շրջանում։

Բոլորն անհամբերությամբ սպասում են այլ դատի` Ավետիսյանների 7–հոգանոց ընտանիքի դաժան սպանության մեղադրանքով, որը կատարվել էր այս տարվա հունվարին Գյումրիում։ Ենթադրվում է, որ այդ դատավարությունը տեղի կունենա աշնանը, հիմա գործը գտնվում է Հայաստանի Քննչական կոմիտեի վարույթում։

Գործողության վայրը


Հինգերորդ կայազորային դատարանի նիստն անցկացվում էր Գյումրիում 102–րդ ռազմակայանի տարածքում, ընդ որում նիստը բաց էր. այնտեղ ներկա էին մահացածների հարազատները, զինծառայողները, ոստիկաններն ու լրագրողները։ «Հանդիսատեսն» այդքան շատ չէր, ինչպես կարելի էր սպասել, չէ որ քննվում էր «ոչ այն գործը», որը փոթորկել էր հայ հասարակությանը։

Դատարանի դահլիճը նման էր մեծ խցիկի, ներսում` ապակեպատ խցիկ մեղադրյալի համար։ Պատնեշի հետևում մի քանի նստարաններ էին դրված, որոնց վրա նստած էին ներկաները։

Պերմյակովը մեջքով էր նստած նրանց և տեսախցիկները մերթընդմերթ կարողանում էին որսալ նրա պրոֆիլը։

Անտարբերության, կանխորոշվածության և դատավճռի անխուսափելի խստության մթնոլորտ էր տիրում դատարանի դահլիճում հատկապես այն ժամանակ, երբ դահլիճը լքեցին (ստիպված) լրագրողները և լուսանկարիչները։

Գործող անձինք


Մեղադրական կողմը գործին հիմնավոր էր նախապատրաստվել։ Փաստաթղթերի, փորձաքննությունների, վկայությունների բավական ազդեցիկ քանակությունը (բոլորը` մեղադրող կողմից), ոչ միայն գրեթե քնեցրին որոշ ներկաների, այլ, ինչպես պարզվեց, անհետաքրքիր էին նույնիսկ Պերմյակովի համար։ Նա բոլոր ելույթները լսում էր անտարբեր դեմքով։

Ներկայացված ապացույցները ոչ մի կասկած չթողեցին, որ Պերմյակովը մեղավոր կճանաչվի իրեն վերագրած բոլոր հանցագործություններում։ Նա դա չէր էլ հերքում։

Դատավորը հարցրեց. «Դուք ձեզ մեղավոր համարու՞մ եք, ճի՞շտ են ներկայացված ցուցմունքները»։ Մեղադրյալը կարճ ասաց. «Այո, ամեն ինչ հաստատում եմ»։ Եվ հրաժարվեց ցուցմունք տալ` հաստատելով նախաքննության ընթացքում տված ցուցմունքները։

Դատավորը նիստը վարում էր հարթ և արագ (ոչ թե իրավաբանական, այլ քաղաքացիական տեսանկյունից)։

Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Դատարանը Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման
Մեծ հետաքրքրություն առաջացրեց Պերմյակովի փաստաբանը, թվում էր` նա բոլորից շատ է ցանկանում, որպեսզի նիստը շուտափույթ ավարտվի;

Պարբերաբար տողերի արանքում, կարծես ներողություն խնդրելով, որ ինքը ստիպված է եղել դառնալ Պերմյակովի պետական պաշտպանը, նա մի քանի անգամ կոչ արեց քննարկել այդ գործն առանց սպանության մեջ մեղադրանքների հետ կապելու և չանդրադառնալ Ավետիսյանների տանը մեղադրյալի գործողությունների մանրամասներին։

Միակ փաստարկը, որը բերվեց ի պաշտպանություն Պերմյակովի, այն էր, որ նրա մոտ զենք է եղել 10 ժամից ոչ ավել։
Закон, Суд, молоток, правосудие - Sputnik Արմենիա
Պերմյակովի գործը. զինվորից մինչև մարդասպան
Անշուշտ, Պերմյակովի դեմ ներկայացրած մեղադրանքներից և նրա խոստովանությունից հետո չի կարելի ասել, որ նրա անձը դրական զգացմունքներ կառաջացնի, բայց մեղադրյալ–պաշտպան հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, պետք է այլ լինեն։

Տպավորություն էր ստեղծվում, որ նրանք նույնիսկ ծանոթ չեն. նիստի ընթացքում նրանք ոչ մի բառ չփոխանակեցին, թեև պաշտպանը հավաստիացնում էր, որ ներկա է եղել Պերմյակովի բոլոր հարցաքննություններին (ընդգծելով, որ վերջինի դեմ չի կիրառվել ոչ մի բռնություն կամ հատուկ միջոցներ)։

Մեկ այլ հարց է, թե նա ինչ կարող էր ներկայացնել Պերմյակովի պաշտպանության համար։

Ինչ վերաբերում է հենց մեղադրյալին…

Քննության ընթացքում նա խուսափում էր մեկնաբանություններից` հիմնվելով հարցաքննությունների ժամանակ ասածների վրա։ Դատավարության ընթացքում նա կա՛մ նայում էր դատավորի կողմը, կա՛մ հայացքը սևեռում պատին, կա՛մ կախում էր գլուխը։

Բուն գործընթացը, ինչպես պարզվեց, նրան քիչ էր հետաքրքրում, և դա հասկանալի է` հաշվի առնելով, որ գլխավոր դատը դեռ առջևում է։

Դատին ներկա Ավետիսյանների հարազատները և մտերիմներն իրենց զուսպ էին պահում` չխանգարելով դատարանի աշխատանքին։ Միայն ինչ–որ մի պահ ներկա կանանցից մեկն իրեն վատ զգաց և դուրս եկավ դահլիճից, բայց շուտով վերադարձավ։ Բայց ընդմիջումների ժամանակ, երբ դահլիճում մի քանի մարդ էր մնացել, լսվում էին զուսպ արտահայտություններ` «սատկես դու», «դու կսատկես բանտում», «սրիկա և խոզ», «եթե կարողանայի մոտենալ, իմ ձեռքերով կխեղդեի քեզ, գազան»։

«Գազանը» միշտ մի կետի էր նայում, բայց մի քանի անգամ, երբ դահլիճում գրեթե մարդ չէր մնացել, աչքի տակով նայում էր դահլիճի կողմը։ Հարազատները նույնպես սպասում էին «ոչ այդ դատին», «նրանց դատը» առջևում է` աշնանը։

Վիճաբանությունների ժամանակ մեղադրող կողմը պահանջեց 10 տարի ազատազրկում, պաշտպանող կողմն առանձնապես չդիմադրեց։ Դատավճռի կանխորոշվածությունը կասկածի տեղիք չտվեց։

Դատի արդյունքները


Պերմյակովի նկատմամբ կայացրած դատավճիռը վերոնշյալ մեղադրանքներով, այն է` դասալքություն և զենքի հափշտակում, որը նա լսեց անտարբերությամբ, երևում է, հատուկ դեր չի խաղում հարազատների և հայ հասարակության համար։

Այդ նիստը ներկաների համար հետաքրքրիր էր այնքանով, որ ներկա էր լինելու «կենդանի» Պերմյակովը, նրան կարելի էր տեսնել սեփական աչքերով։

Թեև փաստաբանը հորդորում էր չկենտրոնանալ սպանության մանրամասների վրա, այնուհանդերձ գործին կցվել էին մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացնում էին  փորձաքննությունների արդյունքներն ու հենց Պերմյակովի ցուցմունքները, որոնք պետք է լույս սփռեին նրա դրդապատճառների, մտադրությունների և հանցագործության կատարման հնարավորության վրա։


Այդ չարաբաստիկ օրը` հունվարի 12–ին, նրա գործողությունների իմաստն այն էր, որ Թուրքիայի տարածքով փախչի հայրենիք` Ռուսաստան, և թաքնվի այնտեղ։

Նա հրացանն իբր վերցրել է, որպեսզի վախեցնի մարդկանց և նրանցից գումար խլի, իսկ հետո վաճառի այն։ Բայց «վախեցա, սպանեցի» արտահայտությունը, որը Պերմյակովն ասել էր հարցաքննությունների ժամանակ և դիտարկվում է որպես սպանության հիմնական վարկած, շատերին չի գոհացնում։

Մինչև հիմա հարազատները չեն հավատում, որ Պերմյակովը մենակ է եղել։ Նրանց խոսքով` նա չէր կարող դա մենակ անել, նրա հետ պետք է ինչ–որ մեկը լիներ, թեև հարազատների խոսքով` Ավետիսյանների ընտանիքը թշնամիներ չուներ։ Այդուհանդերձ նրանք շարունակում են հույսեր կապել հայկական դատի օբյեկտիվության և արդարության հետ։

Ենթադրվող դատավճիռը, որը պետք է կայացվի, կասկած չի առաջացնում։ Ավելի հետաքրքիր է` Հայաստանում, թե Ռուսաստանում նա կկրի պատիժը։

Ըստ լուրերի, նա կշարունակի պատիժը կրել 102–րդ ռազմակայանի տարածքում, այլ լուրերի համաձայն, մի քանի տարի հետո նրան կուղարկեն Ռուսաստան` «փոխանակելով» Հրաչյա Հարությունյանի հետ (Պոդոլսկ–Կուրիլովո ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի համար դատապարտյալին։ Ենթադրվում է, որ նրան շուտով կհանձնեն Հայաստանին)։

Բայց պատրա՞ստ են արդյոք երկու երկրների հասարակությունները իրադարձությունների նման զարգացմանը։ Ժամանակը ցույց կտա։

Լրահոս
0