ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի– Sputnik. Բժիշկները ստիպված են եղել անդամահատել Իրանի քաղաքացու մատը։ Նա Երասխ գյուղու մոտ տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի տուժածներից մեկն է, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, Երևանից ոչ հեռու գտնվող Երասխ գյուղում խոշոր պատահար է գրանցվել. բախվել են իրանական համարներով բենզատարը, երկու բեռնատարները և չորս մարդատար ավտոմեքենաները։
Մի մարդ տեղում մահացել է, ինը մարդ տուժել է, որոնց թվում երեխա է եղել։ Տուժածներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։ Ավելի ուշ նրանցից երկուսը տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ, նրանց վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։
Առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Կատարվում է ախտորոշմանը համարժեք բուժում: Տուժածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում: Տուժածի վիճակը ծանր է: Կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում: Տուժածի վիճակը ծանր է: Կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները: