ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Երևանից ոչ հեռու գտնվող Երասխ գյուղում խոշոր պատահար է գրանցվել. բախվել են իրանական համարներով բենզատարը, երկու բեռնատարները և չորս մարդատար ավտոմեքենաները։ Այս մասին նշված է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում։
Միջադեպը գրանցվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ում։
«Երեք ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։ Մի մարդ տեղում մահացել է, ևս ինը մարդ տուժել է, այդ թվում` մեկ երեխա»,– նշվում է հաղորդագրությունում։
Տուժածներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։ Ավելի ուշ նրանցից երկուսը տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ, նրանց վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, Երասխում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
ՏԿԱԻՆ. Երասխում միմյանց են բախվել 7 ավտոմեքենաներ, որոնցից մեկն իրանական բենզատար է եղել
16:28 13.08.2015 (Թարմացված է: 19:47 13.08.2015)
© Sputnik / Самвел СепетчянПожарная машина
© Sputnik / Самвел Сепетчян
Բաժանորդագրվել
Երևանից ոչ հեռու գտնվող Երասխ գյուղում տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ինը տուժել են