ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Չինական Տյանցզին քաղաքի նավահանգստում, վտանգավոր նյութերով լի պահեստում չորեքշաբթի երեկոյան որոտացած պայթյունից և դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 2748 նոր ավտոմեքենա, հինգշաբթի հայտնում է Ifeng պարբերականը` հղում անելով աղբյուրին։
Չորեքշաբթի տեղական ժամանակով 23։30–ին Բինհայ շրջանում 30 վայրկյան տարբերությամբ երկու հզոր պայթյուն է գրանցվել Ruihai Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ վտանգավոր նյութեր են պահվում։
Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ դրանք արձանագրել է տեղի սեյսմոլոգիական ծառայությունը։ Պայթյունների հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է 3 և 21 տոննա։ Զոհվել է 44 մարդ, 520–ին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից 66–ը ծայրահեղ վիճակում են, մահացածների թվում կան 12 հրշեջներ։ Փրկարարները որոնում են ևս 21 մարդու։
Պարբերականի աղբյուրի խոսքով, նավահանգստում եղել են ՉԺՀ–ից ներկրված Volkswagen ավտոմեքենաներ։ Նշվում է, որ հրդեհը ոչնչացրել է 1065 Touareg ավտոմեքենա, 770 Multivan, 391 Beetle, 251 Tiguan, ինչպես նաև Magotan, Up, Golf և Golf Sportsvan մակնիշի տասնյակ մեքենաներ։

Հարյուրավոր հրշեջներ դեռ մարում են կրակը։ Տյանցզինի հրշեջ բրիգադը հայտնել է, որ պահեստում վտանգավոր նյութեր կան, ինչն անկանխատեսելի է դարձնում կրակը։ Դեպքի վայր է մեկնել 13 հրշեջ մեքենա, սպասում են նոր անձնակազմի ժամանմանը` հրդեհը մարելու և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Դեպքի վայրում այժմ 200 ոստիկան կա։
Դեպքի վայրում այժմ 200 ոստիկան կա։