ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Դատական վիճաբանություններն են սկսվել Կայազորային հինգերորդ դատարանում Վալերի Պերմյակովի գործով դատավարությունում, ով մեղադրվում է դասալքության և զենքի հափշտակման մեջ, հաղորդում է «Sputnik-Արմենիա»–ի թղթակիցը դատարանի դահլիճից։
Մեղադրանքը պաշտպանող, Հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազության զինվորական դատախազի տեղակալը գնդապետ Վլադիմիր Անդրուսենկոն հայտարարել է, որ ամբաստանյալի գործողությունները «վնաս են հասցրել են Ռուսաստանի ընկալմանը եղբայրական ժողովրդի աչքում»։
Դատի նախագահը Հինգերորդ կայազորային զինվորական դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շելդյաևն է։
Ամբաստանյալի պաշտպան` Մ.Դանիելյան։
Որպես տուժած կողմ հանդես է գալիս 102–րդ ռազմակայանի հրամանատար Վլադիմիր Ուստինովը։
Պերմյակովը ձերբակալվել է յոթ հոգանոց ընտանիքի սպանության կասկածանքով, որը կատարվել է հունվարի 12–ին Գյումրիում։ Սպանության մասին գործը քննելու է հայկական դատարանը, իսկ ռուսական իրավապահ մարմինները Պերմյակովին դասալքության և զենքի հափշտակման մեղադրանք են ներկայացրել։