ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի–Sputnik. «ВКонтакте» սոցցանցը դադարել էր աշխատել երեքշաբթի երեկոյան տվյալների կենտրոններն իրար կապող մալուխների վնասման պատճառով։ Այս մասին տեղեկացրել է «ВКонтакте» սոցցանցի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը Twitter–ում։
«ВКонтакте–ն անհասանելի է մեր տվյալների կենտրոնները կապող մալուխների վնասման պատճառով։ Պարզում ենք պատճառները ու աշխատում վերականգնման ուղղությամբ», – գրել է Լոբուշկինը։
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, «ВКонтакте» սոցցանցն անհասանելի է ողջ աշխարհում։ Ցանցի աշխատանքը խափանվել է Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 17։50–ին։
Միաժամանակ անհնար է օգտվել սոցցանցի ինչպես վեբ–տարբերակից, այնպես էլ տարբեր հարթակներում գործող շարժական հավելվածներից։
Նախորդ շաբաթ` հուլիսի 31–ին, արդեն գրանցվել էր սոցցանցի աշխատանքի խափանում, մասնավորապես, անհասանելի էին ցանցի տարբեր ֆունկցիաները, մասնավորապես անհասանելի էին օգտատերերի կամ խմբերի profile–ները։
«ВКонтакте» սոցցանցից նշել են ցանցի գլոբալ խափանման պատճառը
© Sputnik / Владимир Трефилов
/ Բաժանորդագրվել
Ցանցի աշխատանքը խափանվել է Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 17։50–ին