00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականները պարզել են, թե ինչու են կանայք մրսում և հիվանդանում գրասենյակային օդորակիչների պատճառով

© popsugarКондиционер
Кондиционер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն երևույթին, որ շինություններում կլիմայական համակարգերի ժամանակակից չափորոշիչը մշակված է` հաշվի առնելով 1960–ականներին 40 տարեկան տղամարդկանց շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի– Sputnik. Օպտիմալ համարվող ջերմաստիճանը, որքան օդը սառեցնում են գրասենյակներում տեղադրված օդափոխիչները, հարմար է միայն տղամարդկանց համար։ Նման եզրակացության են եկել Նիդեռլանդների Մաաստրիխտ համալսարանին կից Բժշկական կենտրոնի կենսաբանները։

Նրանց նպատակն էր պարզել, թե, արդյոք, գրասենյակի բոլոր աշխատակիցներին է հարմար օդորակիչների աշխատանքի հաշվին գրանցված ջերմաստիճանը։ Գիտնականները հետազոտել են գրասենյակային աշխատանք կատարող կանանց, որը չի պահանջում մեծ ֆիզիկական ջանքեր։ Միաժամանակ կենսաբանները հաշվի են առել այն, որ ամռանը կանայք աշխատանքի են գալիս կարճ թևքերով բլուզներով, տաբատով կամ կիսաշրջազգեստով, նշում է www.vokrugsveta.ru պորտալը` հղում անելով The Telegraph–ին։

Պարզվել է, որ գրասենյակների կին աշխատակիցների համար օպտիմալ ջերմաստիճանը 24,5 °C–ն է, այն դեպքում, երբ նրանց տղամարդ գործընկերների համար օպտիմալը 22 °C–ն է։ Դա կապված է այն երևույթի հետ, որ տղամարդկանց մոտ նյութափոխականությունը 20–30 տոկոսով ավելի արագ է ընթանում, քան կանանց մոտ։ Բացի այդ, տղամարդիկ ավելի շատ մկաններ ունեն, որոնք ջերմություն են գեներացնում։

Կենսաբաններն ուշադրություն են դարձրել այն երևույթին, որ շինություններում կլիմայական համակարգերի ժամանակակից չափորոշիչը մշակված է` հաշվի առնելով 1960–ականներին 40 տարեկան տղամարդկանց շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքները։ Գիտնականները նշել են, որ այս չափորոշիչը հաշվի չի առնում գրասենյակների աշխատակիցների գենդերային տարբերությունը, ինչպես նաև նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, օրինակ` մարմնի կազմվածքը։

Նյութափոխականությունը ևս դանդաղում է տարիքի հետ, քանի որ որքան ավելի մեծ տարիքի է աշխատակիցների հիմնական կազմը, այնքան ավելի բարձր ջերմաստիճան պետք է լինի գրասենյակում, նշում են կենսաբանները։ «Մենք խորհուրդ չենք տալիս բոլոր կազմակերպություններին գրասենյակում սահմանել կոնկրետ ջերմաստիճան, այլ ուշադրություն ենք դարձնում այն երևույթին, որ օպտիալ ջերմության ընտրության դեպքում հարկավոր է հաշվի առնել տարբեր տարիքի աշխատակիցների նյութափոխականության արագության տարբերությունը», – ընդգծում է հետազոտության հեղինակ, կենսաբան Բորիս Քինգմանը։ 

Գիտնականների կարծիքով` նրանց մշակումները կօգնեն ոչ միայն բարձրացնել հարմարավետությունը գրասենյակներում, այլ նաև կրճատել վնասակար արտանետումների ծավալը։
 
Հիշեցնենք, որ օդորակչի պատճառով կարելի է ոչ միայն ցրտահարվել և մրսել, այն կարող է նաև առաջացնել լեգիոնելեզ հիվանդությունը, որն առաջանում է Legionella pneumophila բակտերիայի պատճառով։ Այդ բակտերիան «ապրում է» տաք ջրամբարներում և օդորակիչներում, որտեղից օդում ցրվող ջրի կաթիլների հետ միասին հայտնվում է մարդու շնչուղիներում։

Լրահոս
0